«Հեղնար» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտի ամենակենտրոնից ոչ հեռու (4 րոպե մեքենայով կամ 15 րոպե քայլքով), քաղաքի անաղմուկ և կանաչապատ գոտում:Հյուրանոցը նոր կառուցված ժամանակակից ոճով 3 մասնաշենքով է, իրարից 9 մ հեռավորությամբ։ Ունի 28 հարմարավետ համարներ, որոնցում ստեղծված են հյուրանոցային սերվիսին համապատասխանող անհրաժեշտ պայմանները:
Հյուրանոցը ունի 70 հոգու համար նախատեսված ռեստորան, երկու փոքր լողավազան, սեփական մեծ տարածք՝ պարտեզով, այգիով, ծաղկանոցներով:«Հեղնարը» ձգում է տուրիստներին նաև իր հանգիստ և հարմարավետ դիրքով, ինչը թույլ է տալիս լինել-զգալ բնության մոտիկ, հեռու քաղաքին յուրահատուկ աղմուկից և իրարանցումից։
| 15.03 - 31.10 | 01.01 - 14.03 01.11 - 31.12 | |
| Մեկտեղանոց | 15000 AMD | 12000 AMD |
| Երկտեղանոց | 22000 AMD | 18000 AMD |
| Երեքտեղանոց | 30000 AMD | 25000 AMD |
| Չորս տեղանոց | 36000 AMD | 30000 AMD |
| Ընտանեկան | 40000 AMD | 33000 AMD |
| Լյուքս | 40000 AMD | 33000 AMD |