ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ռոսիա հյուրանոց

Հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում, հեռավորությունը ճոպանուղուց 2 կմ է: Կառուցված է ճարտարապետական բացառիկ նախագծով, ունի ժամանակակից կահավորում և դիզայն: Մատուցվում են բազմաթիվ անվճար ծառայություններ` Wi-Fi ինտերնետ կապ, սեղանի թենիս, մարզասրահ, մանկական սրահ, երեքանգամյա սնունդ և այլն: Բոլոր համարներում կա գրասեղան, չհրկիզվող պահարան, բազմալիքային տեղական և արբանյակային հեռուստատեսություն, ինչպես նաև մինի-բար:

Սանհանգույցներն ունեն ցնցուղախցիկներ, լոգանքի օգտակործման անհրաժեշտ պարագաներ: Որոշ համարներ միացված են ներքին դռներով, ինչը տալիս է երեխաների հետ ընտանեկան հանգստի հրաշալի հնարավորություն: Կան հարմարավետ երկհարկանի համարներ նախատեսված 4 անձի համար: Հյուրանոցի տարածքում գործում է բար, բացօթյա սրճարան, ընդարձակ ռեստորան, որտեղ մատուցվում է 3-անգամյա սնունդ` շվեդական սեղան:

Ընդհանուր

Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Հուշանվերների վաճառքի կետ, Այգի, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Դայակի ծառայություն:

Սպորտ / Ժամանց

Սեղանի թենիս, Բիլիարդ, Կինոդահլիճ, Մանկական խաղասենյակ, Փակ լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Գեղեցկության սրահ, ՄԱՖ ակումբ, Հանգստի սրահ, Համակարգչային խաղասենյակ:

Սնունդ

Ռեստորան, Լոունջ բար "Նոր Ռուս", Ճաշկերույթի սրահ, Բացօթյա սրճարան:

Ինտերնետ

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում:

Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

 

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

 

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 5 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

5 տարեկանից բարձր երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ տրամադրվում են լրավճարով:

Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Գնացուցակ

 

  01.01 - 31.03
01.07 - 15.09
01.12 - 31.12
01.04 - 30.06
16.09 - 30.11
Մեկտեղանոց 34000 AMD 30000 AMD
Երկտեղանոց 58000 AMD 49000 AMD
Սենիոր սուիտ 68000 AMD 59000 AMD
Ընտանեկան սուիտ 77000 AMD 66000 AMD
Ջունիոր սուիտ 85000 AMD 77000 AMD
Դելյուքս 92000 AMD 85000 AMD
Լյուքս 110000 AMD 103000 AMD
Նախագահական 126000 AMD 119000 AMD

Կապ

ՀՀ, ք. Ծաղկաձոր, Գ.Մագիստրոսի փող. 8