ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Մուլտի Ռեստ Հաուս

"Մուլտի Ռեստ Հաուս" հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքում` շրջապատված ծաղկաձորյան խիտ անտառներով: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է: Հյուրանոցում կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին: Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն: Տեխնիկապես հագեցած դահլիճը լիովին համապատասխանում է գործարար միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պահանջներին:

Ընտանեկան հանգիստ նախընտրողները նույնպես առավելագույնս գոհ կմնան, քանի որ բացի հյուրանոցային համարներից կան հարմարավետ երկհարկանի և եռահարկ քոթեջներ, ինչպես նաև ընտանեկան ապարտամենտներ: Ստեղծված են պայմաններ նաև երեխաների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար` մանկական խաղահրապարակ, մինի ակումբ և այլն: Կազմակերպվում է անվճար տրասնֆեր դեպի ճոպանուղի:

 

Ընդհանուր

 

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ գլխավոր մասնաշենքում, Հուշանվերների վաճառքի կետ, Տարադրամի փոխանակման կետ, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Բիզնես կենտրոն, Բանկոմատ, Կանաչ գոտի:

 

Ծառայություններ

 

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Դայակի ծառայություն:

 

Սպորտ / Ժամանց

 

Սեղանի թենիս, Թենիսի դաշտ, Բիլիարդ, Կինոդահլիճ, Մանկական խաղասենյակ, Փակ լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Մանղալ, Մինի ֆուտբոլի դաշտ, Վոլեյբոլ, Բասկետբոլ, Համակարգչային խաղասենյակ, Մանկական խաղահրապարակ:

 

Սնունդ

 

"Golden Lion" ռեստորան, "Pascucci" բար, Բացօթյա սրճարան:

 

Ինտերնետ

 

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի "Պասկուչի" բարում:

 

Վճարովի ինտերնետ կապ /wired/ հյուրանոցի բիզնես կենտրում:

 

Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

 

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

 

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

 

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար: 

 

Երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ տրամադրվում են լրավճարով: 

 

Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Գնացուցակ

 

  06.01 - 28.02
01.06 - 31.08
01.03 - 31.05
01.09 - 29.12
Ստանդարտ 40000 AMD 40000 AMD
Կլասիկ 50000 AMD 50000 AMD
Դելյուքս 60000 AMD 59000 AMD
Ստուդիո 60000 AMD 59000 AMD
Ապարտամենտ 79000 AMD 76000 AMD
Լյուքս 98000 AMD 93000 AMD
Քոթեջ (4 անձ) 98000 AMD 95000 AMD
Քոթեջ (4-6 անձ) 116000 AMD 112000 AMD
Քոթեջ (8-10 անձ) 145000 AMD 138000 AMD

ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր