ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Կեչառիս հյուրանոց

"Կեչառիս" հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքում, ճոպանուղուց 2 կմ հեռավորության վրա, իսկ Կեչառիս վանական համալիր ոտքով կարելի է հասնել 5 րոպեում: Հյուրանոցն ունի բոլոր հարմարությունները ձմեռային և ամառային հանգստի լիարժեք կազմակերպման համար: Հյուրանոցն առաջարկում է բազմաթիվ ժամանցային ծառայություններ` բիլիարդ, բոուլինգ, պարասրահ և այլն: Լեռնադահուկային սպորտի սիրահարները մարզական գույք կարող են վարձակալել անմիջապես հյուրանոցում:

 

Ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները թե՛ ընտանիքով հանգստացողների, թե՛ գործարարների համար: Գործում է 2 ռեստորան, որոնք առաջարկում են հայկական, եվրոպական, վրացական խոհանոցների զանազան ճաշատեսակներ:

Ընդհանուր

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Հուշանվերների վաճառքի կետ, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Բիզնես կենտրոն, Բանկոմատ:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Դայակի ծառայություն, Մարզական գույքի վարձույթ, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

Սպորտ / Ժամանց

Բիլիարդ, Բոուլինգ. Մանկական խաղասենյակ, Շոգեբաղնիք, Գեղեցկության սրահ, Մերսման սրահ:

Սնունդ

"Կեչառիս" ռեստորան, "Հին Թբիլիսի" ռեստորան, "Ջազզվե" սրճարան, Բոուլինգ բար, Ինտերնետ բար:

Ինտերնետ

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում:

Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

 

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար: 

Երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ և բազմոցներ տրամադրվում են լրավճարով: 

Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

  11.01 - 15.03
20.06 - 15.09
11.12 - 29.12
16.03 - 19.06
16.09 - 10.12
Ստանդարտ 38000 AMD 26000 AMD
Սուպերիոր 39000 AMD 28000 AMD
Ընտանեկան 44000 AMD 32000 AMD
Դելյուքս 47000 AMD 38000 AMD
Ջունիոր սուիտ 54000 AMD 44000 AMD

ՀՀ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փող. 20