Երևանի Նորք-Մարաշ թաղամասում է գտնվում Նաիրի հյուրանոցը: Այն հիանալի ընտրություն է թե գործնական, թե հանգստի նպատակով Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանոց և երկտեղանոց 120 ինքնատիպ համարներ` ստանդարտ, դելյուքս և ջունիոր սուիթ կարգի: Տարածքում գործում է ռեստորան, բար և հանդիպումների սրահ:
Նաիրի հյուրանոցի պրոֆեսիոնալ անձնակազմը երաշխավորում է հաճելի և հարմարավետ հանգիստ` ջերմ հյուրընկալության մթնոլորտում
Ընդհանուր
Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Բանկոմատ, Սենյակներ չծխողների համար:
Ծառայություններ
Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:
Սնունդ
"Նաիրի" Ռեստորան, Բար:
Ինտերնետ
Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:
Ժամանում
14:00-ից հետո
Մեկնում
Մինչ 12:00
Ամրագրում և վճարում
Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:
Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը:
Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:
Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:
Չեղարկում
Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):
Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում
Մինչև 6 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:
7-12 տարեկան երեխաներին տեղաբաշխելիս տրվում է 50% զեղչ` մեկ անձի համար սահմանված գնից:
Երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ և բազմոցներ տրամադրվում են լրավճարով:
Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:
Ընտանի կենդանիներ
Չեն թույլատրվում:
Գնացուցակ
16.03 - 31.10 | 01.03 - 15.03 01.11 - 31.12 | |
Մեկտեղանոց | 27000 AMD | 21000 AMD |
Երկտեղանոց | 33000 AMD | 26000 AMD |
Դելյուքս երկտեղանոց | 45000 AMD | 42000 AMD |
Ջունիոր սուիտ | 51000 AMD | 44000 AMD |
ՀՀ, ք. Երևան, Արմենակյան փող. 121/7