ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Անի Պլազա հյուրանոց

Անի Պլազա հյուրանոց

"Անի Պլազա" հյուրանոցը գտնվում է Երևանի բիզնես և ժամանցային կենտրոնում:

Հյուրանոցն ունի էկոնոմ, բիզնես և լյուքս կարգի 239 սենյակ, ինչպես նաև սենյակներ չծխողների համար: Շատ սենյակներից բացվում է հիանալի տեսարան դեպի Երևան քաղաքը և Բիբլիական Արարատ լեռը:

 

"Զվարթնոց" օդանավակայանից դեպի հյուրանոց կարելի է հասնել 15 րոպեում: Հյուրանոցից Ազգային պատկերասրահ, Օպերային թատրոն, Մատենադարան` հին ձեռագրերի թանգարան, և այլ մշակութային, պատմական վայրեր, ինչպես նաև ռեստորաններ քայլքով կարելի է հասնել մի քանի րոպեում:

"Անի Պլազա" հյուրանոցին պետության կողմից շնորհվել է 4 աստղանի հյուրանոցի կարգ:

Ընդհանուր

Ջեռուցում, Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Հուշանվերների վաճառքի կետ, Տարադրամի փոխանակման կետ, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Բիզնես կենտրոն, Սենյակներ չծխողների համար, Չհրկիզվող պահարան:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

Սպորտ / Ժամանց

Փակ լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Մերսում, Գեղեցկության սրահ, Դաջման սրահ:

Սնունդ

"Անի" ռեստորան, Լոբբի բար, "Վիտամին" բար, Վիսկի բար, Բար-սրճարան

Ինտերնետ

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի սենյակներում:

Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

 

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է: 

6-12 տարեկան երեխաներին տրվում է 50% զեղչ:

Լրացուցիչ մահճակալ պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

 

 

ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովայի պող. 19 

Գնացուցակ

  16.03 - 31.10 01.01 - 15.03
01.11 - 31.12
Մեկտեղանոց 34000 AMD 29000 AMD
Երկտեղանոց 42000 AMD 35000 AMD
Անի Քինգ 48000 AMD 44000 AMD
Ջունիոր սուիտ 50000 AMD 45000 AMD
Դելյուքս 51000 AMD 46000 AMD
Սեմի սուիտ 52000 AMD 47000 AMD
Պանորամա սուիտ 55000 AMD 48000 AMD
Ընտանեկան սուիտ 64000 AMD 56000 AMD
Ստատուս սուիտ 109000 AMD 95000 AMD