Բոլոր համարները հագեցած են շքեղ լոգարաններով, կահույքով, նկարներով և արբանյակային հեռուստատեսությամբ, WiFi ինտերնետով, մինի բարով, չհրկիզվող անվտանգ պահարանով, սուրճ և թեյ պատրաստող սարքերով և այլ հարմարանքներով: Աշխատանքային այցով ժամանած այցելուները կարող են օգտվել մեր ընդարձակ կոնֆերենս դահլիճներից: Հյուրանոցը նաև հագեցած է մարզասրահով, լողավազանով, շոգեբաղնիքով և շքեղ ռեստորանով:
Հյուրանոցում մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված են մատչելի գներ և այս ամենը այցելուների հարմարավետության համար: Մետրոպոլ հյուրանոցը պատրաստ է համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ: Երկկողմանի շահավետ համագործակցության համար Մետրոպոլ հյուրանոցը նախապատրաստել է կորպորատիվ փոխարժեքներ Միջազգային կազմակերպությունների, Դեսպանատների, Ներկայացուցչությունների համար:
Հյուրընկալ աշխատակազմը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայությունները և յուրաոճ դիզայնը կստեղծեն բոլոր պայմանները կատարյալ հանգստի և արդյունավետ աշխատանքի համար: Մետրոպոլ հյուրանոցը կհամապատասխանի Ձեր յուրաքանչյուր այցի նպատակներին իր շքեղությամբ, հեղինակությամբ և հարմարավետությամբ:
Տեսակ Հյուրանոց
Առանձնահատկություններ
Հյուրանոցային բոլոր համարները հարմարավետ են և ձևավորված անհատական մոտեցմամբ. այցելուներին առաջարկում են շքեղության և հարմարավետության, դասականի և նորի համադրություն
Վճարման միջոց Կանխիկ, վճարման քարտով, բանկային փոխանցմամբ
01.08 - 31.10 | 01.04 - 31.07 | 01.01 - 15.03 01.11 - 31.12 | |
Դելյուքս մեկտեղանոց | 50000 AMD | 47000 AMD | 36000 AMD |
Դելյուքս երկտեղանոց | 60000 AMD | 57000 AMD | 40000 AMD |
Ջունիոր սուիտ | 62000 AMD | 60000 AMD | 50000 AMD |
Սենիոր սուիտ | 65000 AMD | 65000 AMD | 60000 AMD |
Հասցե`ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 2/2 Կայք`