ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Մխիթար Գոշ հյուրատուն

Մխիթար Գոշ հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում` 12-13-րդ դարերի ընթացում կառուցված Գոշավանքի մոտակայքում: Հեռավորությունը Դիլիջանից 22 կմ է:Եռահարկ հյուրատունը գործում է 2010 թվականից սկսած: Կան ստանդարտ երկտեղանոց, կիսալյուքս և ընտանեկան կարգի համարներ: Յուրաքանչյուր համարում կա հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով, սուրճի սեղան, պահարան-կախիչ և այլ անհրաժեշտ պարագաներ: Հյուրատան ռեստորանում պատրաստվում և մատուցվում են ազգային և այլ խոհանոցների տարբեր ճաշատեսակներ:

 

Մխիթար Գոշ հյուրատունը հատկապես կհետաքրքրի ակտիվ հանգստի սիրահարներին: Այստեղից կարելի է արշավներ կազմակերպել դեպի Գոշալիճ, որը գյուղից 2.5 կմ հեռավորության վրա է գտնվում: Հետիոտն էքսկուրսիաների սիրահարներին կգրավի Գոշ-Պարզ լիճ երթուղին, որն ամբողջությամբ անցնում է Դիլիջան ազգային պարկի տարածքով:

Ընդհանուր

Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Հուշանվերների վաճառքի կետ, Ավտոկայանատեղ:

Գնացանկ

Երկտեղանոց Նախաճաշով Դ20000
Երկտեղանոց Երեքանգամյա սնունդով Դ28000

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Դայակի ծառայություն, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

Սպորտ / Ժամանց

Բիլիարդ:

Սնունդ

"Սբ. Թագուհի" ռեստորան, հայկական խոհանոց, Բար, Սրճարան:

Ինտերնետ

Ինտերնետ կապի բացակայություն:

Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

 

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

 

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

 

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար: 

 

6-12 տարեկան երեխաներն առկա մահճակալներում տեղաբաշխելիս տրվում է 50% զեղչ` մեկ անձի համար սահմանված գնից:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

 

ՀՀ, Տավուշի մարզ, գ. Գոշ, Մխիթար Գոշի փող. 76