Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրը կառուցվել է 1975 թվականին: 30 տարվա աշխատանքային փորձն ու արհեստավարժ աշխատակազմը բուժման ու հանգստի լիարժեք կազմակերպման երաշխիք են:
Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում հյուրերը ոչ միայն ստանում են լիարժեք բուժում, այլ նաև կազմակերպվում է բարձրակարգ, հարմարավետ և հիշարժան հանգիստը: Առաջարկվում են մեկտեղանի, երկտեղանի, ընտանեկան և լյուքս համարներ:
Ջերմուկը հանքային ջրերով հարուստ կուրորտային քաղաք է: Գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Ջերմուկը Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերից է: Կուրորտի հիմնական բուժիչ գործոններից են հիպոթեմիկ հանքային ջրերը: Ամռանն օդի միջին ջերմաստիճանը +20˚C …+23˚C, ձմռանը` -7˚C: Կուրորտի կլիման բարձր լեռնային է:
Ընդհանուր
Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Հուշանվերների վաճառքի կետ, Ավտոկայանատեղ, Կանաչ գոտի:
Ծառայություններ
Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Դայակի ծառայություն, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:
Սպորտ / Ժամանց
Պարասրահ, Սեղանի թենիս, Բիլիարդ, Կինոդահլիճ, Փակ լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Ջրաբուժական և վերականգնողական համալիր, Մերսում, Գեղեցկության սրահ, Մինի ֆուտբոլի դաշտ, Վոլեյբոլ:
Սնունդ
Ճաշարան, Դիետիկ, Բուսական սնունդ, Բար, Սրճարան
Ինտերնետ
Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:
Ժամանում
12:00-ից հետո
Մեկնում
Մինչ 12:00
Ամրագրում և վճարում
Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:
Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը:
Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:
Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:
Չեղարկում
Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):
Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում
Մինչև 4 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար:
4-ից 6 տարեկան երեխաներին 5 000 դրամ (հավելյալ մահճակալ):
6-ից 10 տարեկան երեխաներին տրվում է 50 % զեղչ:
10-ից 14 տարեկան երեխաներին տրվում է 30 % զեղչ:
Ընտանի կենդանիներ
Չեն թույլատրվում:
ՀՀ, ք. Ջերմուկ, Շահումյան փող. 20