Մայրաքաղաքը` | Քանբերա |
Տարածքը (կմ2)` | 7 692 024 |
Բնակչությունը` | շուրջ 20 մլն |
Պետական լեզուն` | անգլերեն |
Դրամական միավորը` | Ավստրալիական դոլար |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +12°C ձմռանը` +22°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն |
Երկրի մասին
Ավստրալիան մշտապես գրավում է տարբեր տարածաշրջանների տուրիստներին: Այն աշխարհում միակ պետությունն է, որի տարածքը ձգվում է ամբողջ մայրցամաքով: Ավստրալիան հայտնի է իր աննկարագրելի բնությունով, գունագեղ քաղաքներով և մեգապոլիսներով: Յուրաքանչյուրն այստեղ կարող է գտնել ցանկալի զբաղմունք` լողալ օվկիանոսում, զբոսնել հրաշալի այգիներում, այցելել կենդանաբանական այգի կամ վայելել Ավստրալիայի յուրօրինակ մթնոլորտը հարմարավետ սրճարաններից մեկում:
Տեսարժան վայրեր
Ավստրալիայում կան բազմաթիվ քաղաքներ, ինչպես նաև տեսարժան վայրեր: Աշխարհահռչակ Սիդնեյը համարվում է ամենագեղեցիկ քաղաքներից մեկը ողջ աշխարհում, որտեղ ժամանակակից երկնաքերերը համակցվում են կանաչ այգիների և հրաշալի ծովափերի հետ: Ավստրալիայի գլխավոր քաղաքն է համարվում Ալիս-Սպրինգսը: Մելբուրնը ևս հայտնի քաղաքների շարքին է դասվում, որը նաև ամենամեծ մշակութային քաղաքն է: Այստեղ կան բազմաթիվ թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ, իսկ երեկոյան բացվում են սրճարաններն ու դիսկոտեկները, որտեղ ելույթ են ունենում Ավստալիայի երաժիշտները: Մելբուրնը համարվում է «ամենաեվրոպայնացված» քաղաքներից մեկը: Քաղաքի այս տեսքն ապահովում է պետությունը: Բնության տեսարժան վայրերի շարքին է դասվում "Ստորջրյա Ժայռը", որը ձգվում է ողջ արևելյան ափով: Ամեն տարի այստեղ են այցելում հազարավոր տուրիստներ, որպեսզի տեսնեն բնության այս հրաշքը, որը գրանցված է ՄԱԿ-ի համաշխարհային հռչակագրում: Հնաոճ և հայտնի տեսարժան վայրերի շարքին է դասվում նաև Տասմանիան:
Ավանդույթներ
Ավստրալիայի ավանդույթներն առաջացել են վերջերս: Ամենատարածված ավանդույթն է մրցավազքը: Նոյեմբերի առաջին երեքշաբթի օրը ողջ քաղաքը մասնակցում է մրցավազքի "Մելբուրնյան գավաթ" մրցանակի համար: Վիկտորիա նահանգում քաղաքացիներին նույնիսկ տրվում են վարձատրվող արձակուրդներ: Այս ավանդույթի համաձայն տղամարդիկ, կանայք և երեխաները խաղադրույք են կատարում 6 դոլարի չափով:
Խոհանոց
Ավստրալիան հայտնի է էկզոտիկ մրգերով, մսային կերակուրներով և հրաշալի պանրի տեսականիով: Թանկարժեք ռեստորաններում կարելի է համտեսել ջայլամի, ամերիկյան վայրի ցլի, ուղտի միս: Էկզոտիկ մսի տեսականու շարքում առաջին տեղն է զբաղեցնում կենգուրուի և կոկորդիլոսի միսը, որն ունի հավի կամ խոզի համ: Ավստրալացիները սիրում են մսից պատրաստված թխվածքներ: Խորովածը բացօթյա տարածքում համարվում է "ազգային սպորտաձև": Գրեթե յուրաքանչյուր քաղաք ունի իր խոհանոցը. սերուցք Թագավորական կղզում, մանգո Բոուում և այլն: