Թայլանդ
Մայրաքաղաքը` | Բանգկոկ |
Տարածքը (կմ2)` | 514 000 |
Բնակչությունը` | 65,5 հազար |
Պետական լեզուն` | թաի |
Դրամական միավորը` | բատ |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +35°C ձմռանը` +20°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն ծովափնյա |
Երկրի մասին
Թայլանդը յուրօրինակ երկիր է, որտեղ դուք կարող եք անցկացնել ինքնատիպ և անմոռաց հանգիստ: Այստեղ կան բազմաթիվ բուդդայական վանքեր, հիանալի բնություն, արտասովոր ծով, սպիտակ մարջանե լողափներ, անդրջրյա հիասքանչ գեղեցկություն, ինչպես նաև թայական մերսում-այս ամենը Թայլանդը դարձնում են ամենացանկալի, ամենահայտնի և ճանաչված հանգստավայրերից մեկը: Այստեղ իրենց համապատասխան հանգստի տեսակ կարող են գտնել բոլորը` անկախ նախասիրություններից: Թայլանդում կարելի է հանգստանալ ծովափին, էքսկուրսիա կազմակերպել ջունգլիներում, հեծնել փղերի, դայվինգով զբաղվել, ինչպես նաև վայելել հրաշալի վանքերն ու պալատները: Թայլանդը հիանալի վայր է նաև գնումների, կոկտելների, դիսկոտեկների համար:
Տեսարժան վայրեր
Թայլանդը հայտնի է ոչ միայն որպես առաջնակարգ հանգիստ առաջարկող երկիր, այլ նաև պատմամշակութային հետաքրքիր հուշարձաններով: Բանգկոկը Թայլանդի մայրաքաղաքն է և մշակութային կենտրոնը, որը հայտնի է իր բացօթյա թանգարանով, որտեղ կան 65 հնամյա հուշարձաններ: Մայրաքաղաքը երբեմն անվանում են նաև «Արևելյան Վենետիկ» - քանի որ այստեղ կան բազմաթիվ գետեր և աղբյուրներ: Բանգկոկում կարելի է նավակով հիանալի ճանաչողական էքսկուրսիա կազմակերպել` վայելելով քաղաքի ողջ գեղեցկությունը: Բանգկոկում է գտնվում հայտնի Զմրուխտե Բուդդայի տաճարը, ինչպես նաև թագավորական պալատը: Քաղաքից 90 կմ. հեռավորության վրա գտնվում է Թայլանդի նախկին մայրաքաղաքը` Այուտաին: Պետք է պարտադիր այցելել լողացող շուկան, որը Ասիայում ամենահինն է: Տուրիստներին գրավում է նաև Պա-Լա-ու ջրվեժը, որը գտնվում է անտառում: Հանրահայտ է նաև մարգարտե ֆերման, որտեղից կարելի է նվերներ գնել հարազատների համար: Թայլանդում կազմակերպվում են նաև աննկարագրելի շոու ծրագրեր:
Ավանդույթներ
Խոհանոց