ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Շվեդիա

 

 

Մայրաքաղաք Սսոկհոլմ
Բնակչություն 9 954 420
Տարածք    450  կմ2
Դրամական միջոց Եվրո
Կոդ +46

Շվեդիայի տարածքում մարդու բնակության հետքերը մ․ թ․ ա․ VIII—IX հազարամյակներից են։ Մոտ II հազարամյակում եվրոպական մայրցամաքից Շվեդիա են ներխուժել անասնապահ ցեղեր, որոնք ենթարկել են բնիկներին։ Մ․ թ․ առաջին դարերում Շվեդիայում բնակվել են հյուսիսային գերմանական ցեղեր՝ սվիոններ, գաուաներ և այլն։ Մ․ թ․ VI—VII դդ․ տեղի է ունեցել շվեդ, ցեղերի միավորում, անցում նախնադարյան համայնականից՝ դասակարգային հասարակարգի։ Շվեդիացի վիկինգները առեարի և թալանի նպատակով ասպատակել են հարևան երկրները։ XI դ․ սկզբին Շվեդիայում տարածվել է քրիստոնեությունը, երկիրը միավորվել է միասնական թագավորության մեջ։ Մինչև XIV դ․ ֆեոդալական հարաբերությունները զարգացել են դանդաղ, պահպանվում էին տոհմացեղային մնացուկները։ XII դ․ կեսից շվեդ, ֆեոդալները խաչակրաց արշավանքներ են ձեռնարկել դեպի արևելք՝ Ֆինլանդիա, Մերձբալթիկա, Ռուսիայի հյուսիս-արևմուտք, որտեղ շվեդները պարտվել են Ալեքսանդր Նևսկուց։ 1389-ին ֆեոդալական երկպառակություններից թուլացած Շվեդիան Դանիայի հետ կնքել է ունիա, որին 1397-ին միացել է նաև Նորվեգիան։ Այդ միությամբ Շվեդիայում ուժեղացել է հարկային լուծը, Շվեդիայի ենթարկվածությունը Դանիային։ 1434-ին Շվեդիայում բռնկել է գյուղացիական պատերազմ, որը շուտով վերաճել է հակադանիական պայքարի և ունիայի խզման։ Դանիական տիրապետությանը վերջ է տվել 1521-ին Դուստավ էրիկսոնի գլխավորած ժողովրդական ապստամբությունը։ 1527—1539-ին Շվեդիայում անց է կացվել Ռեֆորմացիա, որն ուժեղացրել է թագավորական իշխանությունը։ XVI դ․ վերջից, և հատկապես XVII դ․, շվեդական ֆեոդալական պետությունը բազմաթիվ պատերազմներ է մղել Բալթիկային տիրելու համար, որի հետևանքով Շվեդիան զավթել է Արևելյան Մերձբալթիկան, Պոմերանիաև ու այլն, և դարձել Եվրոպայի հզոր պետություններից մեկը։ Շվեդիայի արտաքին քաղաքական հաջողությունները ամրապնդել են թագավորական իշխանությունը երկրի ներսում։ Թագավորները անց են կացրել հողերի ռեդուկցիա, որը առաջընթաց քայլ էր երկրի բուրժուականացման ճանապարհին։ Շվեդիայում հաստատվեց բացարձակ միապետություն, որի հիմնական հենարանն էին միջին ազնվականությունը, սպայությունը և առևտրամանուֆակտուրային բուրժուազիան։ 1700—1721-ի Հյուսիսային պատերազմում Շվեդիան ժամանակավոր հաջողության հասավ, սակայն խոշոր պարտություն կրեց Ռուսաստանում և կորցրեց իր տիրույթները Արևելյան Մերձբալթիկայում և Հարավ-Արեմտյան Կարելիայում։ Կարլ XV-ի մահով (1781) ավարտվեց շվեդիայի բացարձակապետության շրջանը։ Շվեդիայի փորձերը ռևանշ վերցնելու Ռուսաստանից, ավարտվեցին շվեդական զորքերի նոր պարտությամբ։

1805—1810-ի և 1813—1814-ի պատերազմներին Շվեդիան մասնակցեց հակաֆրանսիական կոալիցիայի կազմում։ Դանիայիհետ կնքված Քիլլի պայմանագրով (1814) Շվեդիան ստացավ Նորվեգիան։ Անընդմեջ պատերազմները հանգեցրին Շվեդիայի տնտեսական քայքայման։ Բայց արդեն XIX դ․ 50—60-ական թթ․ Շվեդիայում սկսեց արագորեն զարգանալ արդյունաբերական կապիտալիզմը։ Կապիտալիստական հարաբերությունները մեծ չափով զարգացան նաև գյուղատնտեսության մեջ։ Քաղաքական ակտիվ ուժ դարձավ արդյունաբերական բուրժուազիան։ XIX դ․ 70-ական թթ․ բանվորական շարժումը ընդունեց կազմակերպված ձևեր, առաջացան արհմիություններ։ Օսկար II-ի օրոք (1872—1907) Շվեդիան դարձավ ավանդական չեզոքության երկիր, բայց որոշակի գերմանական կողմնորոշմամբ, որը պահպանվեց նաև առաջին համաշխարհային պատերազմի (1914—1918) ժամանակ։ 1918—1920-ին երկրում ծավալվեց հուժկու գործադուլային շարժում, կառավարությունը ստիպված էր անցկացնել ընտրական բարեփոխումներ, ընդունել օրենք 8-ժամյա աշխատանքային օրվա մասին։ 1920-ական թթ․ ավարտվեց շվեդական կապիտալիզմի անցումը մոնոպոլիստական փուլին։ Շվեդիան դարձավ կապիտալի խոշոր արտահանող։ 1920—1922-ին Շվեդիայի կառավարությունը հիմնականում ղեկավարում էին լիբերալները։1930-ական թթ․ սկզբի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ցնցեց նաև Շվեդիան, անկում ապրեց արդյուաբերական արտադրությունը, աճեց գործազրկությունը, ծավալվեց գործադուլային շարժումը։

Կլիման բարեխառն է, խիստ զգացվում է գոլֆստրիմի ազդեցությունը։ Հյուսիսային շրջաններում կլիման ավելի խիստ է, միջին և հարավային շրջաններում՝ անցումային ծովայինից ցամաքայինի։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարավում 0—5 °C է, հյուսիսում՝ —6 °C-ից մինչև — 14 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար 15—17 և 10— 11 °C։ Տարեկան տեղումները լեռներում 1500—1700 մմ են, հարթավայրերում՝ 700—800 մմ, հյուսիս-արևելքում՝ 300—600 մմ։ Հյուսիսային լեռներում ձնածածկույթի տևողությունը 6—7 ամիս է, հարավում՝ մինչև 1 ամիս, որոշ շրջաններում ձնածածկույթը բացակայում է։

Տարածքի 50%-ը զբաղեցնում են անտառները։ Հյուսիսում, պոդզոլային հողերի վրա տարածված է տայգան, հարավում, ճմապոդզոլային հողերի վրա՝ խառն անտառները, Սկոնե թերակղգում, անտառային գորշ հողերի վրա՝ լայնատերև անտառները։ Տարածքի մոտ 14%-ը զբաղեցնում են ճահիճները, 15%-ը՝ տունդրային բուսականությունը։ Ծովափնյա շրջաններում և հարթավայրերում հանդիպում են մացառուտներ, մարգագետնային տեղամասեր։ Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլաղվեսլուսան, սկյուռ, նապաստակ, կզաքիս, ոզնի, բևեռաղվես, լեմինգ։ Շատ են ջրլող թռչունները։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Շվեդիայում կա 16 ազգային պարկ և 850 արգելոց։

Շվեդները մեծ ներդրում ունեն գիտությունների զարգացման բնագավառում։ Դրան մեծապես նպաստել է Ուփսալայում և Լունդում առաջին համալսարանների (համապատասխանաբար՝ 1477 և 1668 թվականներին) ու աստղադիտարանների (1650 և 1670 թվականներին) հիմնադրումը։ Համաշխարհային ճանաչում ունի բնախույզ Կարլ Լիննեյը, որը եղել է Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի առաջին նախագահը։ Քիմիկոս Շեելեն ստացել է քլորըգլիցերինը, Լ. Նիլսոնը՝ սկանդիում քիմիական տարրը, Ա. Կրոնստեդտը՝ նիկելը, Գ. Պաշը՝ անվտանգ, այսպես կոչված, «շվեդական լուցկիները»։ Հանրահայտ է գյուտարար և արդյունաբերող Նոբելների ընտանիքը։ Ալֆրեդ Նոբելը (հայտնագործել է պայթուցիկ նյութեր դինամիտը և բալիստիտը) սահմանել է Նոբելյան մրցանակը, որը տրվում էֆիզիկայիքիմիայիբժշկությանգրականության1968 թվականից՝ նաևտնտեսագիտության բնագավառների աշխատանքների և խաղաղության ամրապնդման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար։ Հանրահայտ են նաև աստղագետ-ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը, գրողներ Աստրիդ ԼինդգրենըՅուհան Ավգուստ Սթրինդբերգը, կինոռեժիսոր Ինգմար Բերգմանը, կինոդերասաններ Ինգրիդ ԲերգմանըԳրետա Գարբոն և ուրիշներ։

Շվեդիայի տարածքում դպրոցները կազմավորվել են XIII դ․։ XVI դ․ կար 20 եկեղեցական ու վանական և 10 քաղաքային դպրոց։ Լյութերական ռեֆորմը (XVI դ․) նպաստեց գրագիտության տարածմանը։ Մինչև XIX դ․ կեսը դպրոցը ենթարկվում էր եկեղեցուն։1842-ին օրենք ընդունվեց պարտադիր ժողովրդական դպրոցների մասին, որոնք ստորին դասի երեխաներին տալիս էին տարրական պատրաստականություն։ 1936-ին օրենք է ընդունվել 7-ամյա, 1962-ին՝ 9-ամյա պարտադիր կրթության մասին։ Ժողովրդական կրթությունը ղեկավարում է կրթության նախարարությունը։ Կրթական համակարգի մեջ մտնում են մանկապարտեզները և խաղային դպրոցները (3—6 տարեկանների համար), 9-ամյա պարտադիր դպրոցներ, և միավորված գիմնազիաները 22 բաժանմունքով, որոնցից 5-ը՝ տեխնիկական, գիտական, հումանիտար, տնտեսական և հասարակագիտական (3—4 տարվա ուսուցմամբ), իրավունք են տալիս բուհ ընդունվելու, իսկ մյուսները (2-ամյա ուսուցմամբ) տալիս են պրոֆտեխնիկական պատրաստականություն։ Բարձրագույն կրթության համակարգում կա 35 բուհ (ուսման տևողությունը՝ 3—6 տարի)։ Խոշորներից են․ Ստոկհոլմի (հիմնադրվել է 1877-ին), Օլփսալայի (1477), Լունդի (1668), Գյոթեբորգի (1891), Ումեոյի (1963), Լինչյոպինգի (1970) համալսարանները, Թագավորական բարձրագույն տեխնիկական դպրոցը (1827,Ստոկհոլմ), Պոլիտեխնիկական (1829Գյոտեբորգ), Կարոլինյան բժշկավիրաբուժական (1810Ստոկհոլմ) և այլ ինստիտուտները։ Խոշորագույն գրադարաններն են․ Թագավորականը (Ստոկհոլմ, 1 մլն գիրք), Ուփսալայի (ավելի քան 2 մլն գիրք), Լունդի (ավելի քան 1,3 մլն գիրք), Գյոտեբորգի (1,25 մլն գիրք) համալսարանների, Ստոկհոլմի (ավելի քան 1,4 մլն գիրք),Գյոտեբորգի (ավելի քան 1 մլն գիրք) քաղաքային և այլ գրադարաններ։ Թանգարաններից են․ Ազգային ժամանակակից արվեստի, Ազգագրության, Ստոկհոլմ քաղաքի (Ստոկհոլմ), Ծովային (Գյոտեբորգ) և այլն։

Պահպանված հուշարձաններից ամենահինը ռունական վիմագիր արձանագրություններն են։ Ֆեոդալիզմի կազմավորման և քրիստոնեության տարածման շրջանում առաջացել է լատիներենով կրոն, գրականությունը։ XIV—XV դդ․ տարածվել են բալլադ-երգերը։ XIV դ․ սկզբներին երևան են եկել պատմական ժամանակագրություններն ու ասպետական պոեզիան, XVII դ․՝ դրամատուրգիան ու քնարերգությունը։ XVIII դ․ սկզբներին կազմավորվել է Լուսավոր ականության գրականությունը։ XX դ․ սկզբներին երևան եկան Մ․ Կոկի (1882—1940), Գ․ Հեդենվինդ-էրիկսոնի (1880—1967), Դ․ Անդերսոնի (1880-1920) բանվոր դասակարգի մասին պատմող առաջին նշանակալի ստեղծագործությունները։ Լ․ Նուրդստրյոմը (1882—1942), Գ․ Հելստրյոմը (1882—1953) և էլին Վեգները (1882—1949) ստեղծեցին շվեդ, հասարակության տարբեր խավեր ներկայացնող կենցաղային վեպեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ծնած շփոթության ու սարսափի տրամադրություններն են արտահայտված Պ․ Լագերկվիստի (1891—1974) «Սարսափ» (1916) էքսպրեսիոնիստական բանաստեղծությունների ժողովածույում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945) նախօրեին և պատերազմի տարիներին ստեղծվեցին հակաֆաշիստական երկեր։ ժամանակակից մարդու բարոյական որոնումներն են պատկերված Լագերկվիստի աստվածաշնչային սյուժեներով վեպերի շարքում («Վարավվա», 1950 և այլն)։ Շվեդիայի գրողների միությունը, որ գոյություն ունի 1893-ից, պրոֆեսիոնալ կազմակերպություն է և կոչված է պաշտպանելու գրողների տնտեսական ու ստեղծագործական շահերը։

Հայ-շվեդական առնչությունները սկիզբ են առել վաղ միջնադարից։ Շվեդիայում հայտնաբերված մի շարք հնություններ, շվեդ մասնագետների կարծիքով, Սկանդինավիա են հասել հայկական Պարտավ (Բարդա) քաղաքից (Ուտիքի նահանգ)։ Հայերիբնակեցումը Շվեդիայում տեղի է ունեցել տարերայնորեն. եկել են Ռուսաստանից, ԹուրքիայիցՄերձավոր Արևելքից։ Շվեդահայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին՝ ԼիբանանիցՊաղեստինիցՍիրիայիցԻրանից գաղթած հայերով։ Ներկայումս հայերի թիվը Շվեդիայում շուրջ 7-8 հզ. է, որից 5 հազարը բնակվում է Ստոկհոլմում և Ուփսալայում։ Հայերի թվի ստվարացմանը զուգընթաց ձևավորվել է համայնքի ազգային կյանքը։ 1974 թվականին Ստոկհոլմում հիմնվել է շվեդահայ անդրանիկ կազմակերպությունը՝ Հայ մշակութային միությունը։ Հետագայում ևս ստեղծվել են հայկական տարբեր ընկերություններ և միություններ (Ուփսալայի հայ մշակութային, Հայ-շվեդական, «Րաֆֆի», «Արարատ» և այլն)։ Գործում են երգչախմբեր, գրական խմբակներ, գեղագիտական դաստիարակության կենտրոններ։ Աշխույժ է հայ առաքելական եկեղեցուգործունեությունը։ Շվեդիայում գործող օրենքի համաձայն՝ երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի երեխաներին ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու հնարավորություն։ Կան նաև մշակութային միություններին կից գործող շաբաթօրյա դպրոցներ։ 1910–1920-ական թվականներին Շվեդիայում լույս են տեսել Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տասնյակ հրատարակություններ։ 2000 թվականին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Շվեդ ճանաչված կինոռեժիսոր Փ. Հոլմքվիաթը նկարահանել է «Վերադարձ դեպի 

Մինչև XIX դ․ Շվեդիայի երաժշտությունը զարգացել է սկանդինավյան երաժշտական մշակույթների ընդհանուր հոսանքին համընթաց։ XX դ․ այն ձեռք է բերել ազգային ինքնատիպության գծեր։ Հնագույն ժողովրդակն նվագարաններից են՝ լուր, զանգակներ, ավելի ուշ գեղջկական անսամբլներում կիրառվել են նաև ջութակը, կլառնետը, ֆլեյտան, տավիղը։ Մինչև XIII դ․ երաժշտական արվեստի ներկայացուցիչները եղել են սկաչդերը, մինչև XVI դ․ սկիզբը՝ շրջիկ երաժիշտները՝ «լեկարները»։ XIV—XV դդ․ ստեղծվել են երգ-բալլադներ և քաղաքական հակաֆեոդալական երգեր, ռեֆորմացիայից հետո՝ ավետարանական սաղմոսներ։ Պրոֆեսիոնալ երաժշտության ձևավորման վրա ազդել է գրիգորյան խորալը, ռեֆորմացիայի ժամանակներից՝ բողոքական խորալը։ Աշխարհիկ երաժշտական կյանքի կենտրոնը թագավորական պալատն էր Ստոկհոլմում, ուր 1526-ից հանդես էր գալիս պալատական կապելլան։