ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Սերբիա

 

Մայրաքաղաք Բելգրադ
Բնակչություն 88,361 կմ²
Տարածք 7 041 599
Դրամական միջոց Դինար
 

Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում։ Առանձնացել է 1991-92 թթ-ի պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների։

Երկրի տարածքն զբաղեցնում են Սերբական բարձրավանդակի լեռնաշղթաներն ու լեռնազանգվածները, հյուսիսում՝ Միջինդանուբյան դաշտավայրը։ Ընդերքում կան կապարի, ցինկի, քարածխի, գորշ ածխի, պղնձի, նավթի և գազի հանքավայրեր։

Կլիման չափավոր ցամաքային է։ Խոշոր գետերն են Դանուբը, Սավան, Տիսան, Մորավան։

Լեռնալանջերը ծածկված են ասեղնատերև և խառնանտառներով։

Սերբիայի տարածքը սլավոններով բնակեցվել է դեռևս VI-IX դարերում։ IX դարում ընդունել են քրիստոնեություն։ XII դարում սերբերն ստեղծել են խոշոր պետություն, XIV դարում՝ Սերբա-հունական թագավորություն։

1389 թ-ին երկիրն ընկել է օսմանյան տիրապետության տակ, որից ազատագրվել է միայն XIX դարում. 1830–33 թթ-ին ստացել է ինքնավարության կարգավիճակ, 1878 թ-ի Բեռլինի կոնգրեսի որոշմամբ՝ լիակատար անկախություն և զգալիորեն ընդլայնել տարածքը։ 1882 թ-ից դարձել է թագավորություն։ 1912–13 թթ-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին, իսկ 1915–18 թթ-ին գրավվել է ավստրո-հունգարական զորքերի կողմից։ 1918 թ-ին նախկին Ավստրո-Հունգարիայի տարածքի զգալի մասը միավորվել է Սերբիայի հետ, և կազմավորել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը, որը 1929 թ-ից կոչվել է Հարավսլավիա։

1941 թ-ին երկիրը գրավել է Գերմանիան, 1944 թ-ին ազատագրվել խորհրդային զորքերի օգնությամբ։ 1945 թ-ին Սերբիան Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Մակեդոնիայի և Չեռնոգորիայի հետ ներառվել է Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմի մեջ, որը գոյատևել է մինչև վերջինիս փլուզումը՝ 1991 թ., երբ իրենց անկախությունը հայտարարեցին Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիան և Հերցոգովինան ու Մակեդոնիան։ 1992 թ-ին Սերբիան և Չեռնոգորիան միասին կազմեցին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը և ընդունեցին նոր սահմանադրություն։ 2002 թ-ին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը վերակազմավորվեց Սերբիայի և Չեռնոգորիայի Միության, որը գոյատևեց մինչև 2006 թ.։

2006 թ-ի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան նույնպես անջատվեց Սերբիայից, և Սերբիան մնաց բուն Սերբիայի և 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ։ Սակայն գնալով խորացավ դեռևս 1999 թ-ին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) և սերբերի (6 %) միջև, և 2008 թ-ի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել։[3][4]