ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Սան Մարինո

 

 

Մայրաքաղաք Սան Մարինո
Տարածք 61
Բնակչություն 32.000
Դրամական Միջոց Եվրո
Կոդ +378
Սան Մարինո (իտալ.՝ San Marino), պաշտոնական անվանումը՝ Սան Մարինոյի Հանրապետություն (իտալ.՝ Serenissima Repubblica di San Marino, բառացի՝ Սան Մարինոյի Սրբագույն Հանրապետություն), երկիր Եվրոպայում, ամբողջովին շրջապատված Իտալիայով։ Սան Մարինոն հայտնի է որպես խաղաղ հանրապետություն։ Այս փոքր պետությունը ամբողջապես շրջապատված է Իտալիայով, գտնվում է իտալական թերակղզու (Ապենինյան) հյուսիսարևելյան մասում Ապենինյան լեռներում։ Տարածքը կազմում է 61 կմ², բնակչությունը կազմում է ավելի քան 30000 մարդ։ Մայրաքաղաքը Սան Մարինոն է, երկրի ամենամեծ քաղաքը Դոգանան է, որն ունի մոտավորապես 7000 բնակչություն։ Սան Մարինոն Եվրախորհրդի երկրների անդամների մեջ բնակչության թվով ամենափոքրն է։ Սան Մարինոն պնդում է որ ամենահին գոյատևող ինքնիշխան պետությունն ու սահմանադրական հանրապետությունն է, որի տարածքում 301 թվականի սեպտեմբերի 3-ին հիմնադրվել է վանական համայնք Մարինոյի կողմից։ Երկրի տնտեսությունը հենվում է ֆինանսական, արդյունաբերության ծառայությունների և զբոսաշրջության վրա։ Սան Մարինոն ամենահարուստ երկրներից է աշխարհում ՀՆԱ (մեկ շնչի հաշվի) առումով։ Երկիրն ունի ամենացածր գործազրկության տեմպերը Եվրոպայում:
Մայրաքաղաք  
Տարածք  
Բնակչություն  
Դրամական Միջոց  
Կոդ