ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Հոլանդիա

Մայրաքաղաք Ամստերդամ
Բնակչություն 17 000 000
Տարածք 41.528կմ²
Դրամական միջոց Եվրո
Կոդ +31

Երկաթի դարում Նիդերլանդների տարածքում բնակվել են կելտական ցեղեր, որոնք հիմք են դրել այսպես կոչված Լա Տենեյան մշակույթի (մոտ մ.թ.ա. 450-ից մինչև մ.թ. 1-ին դար)։ Ք.ա. 2-րդ դարում սկսել են հաստատվել նաև գերմանական ցեղեր (կանեֆատերներ, բատավներ)։ Մ.թ.ա. 1-ին դարում Նիդերլանդների տարածքի մեծ մասը գրավել են հռոմեացիները: Մ.թ. 28 թ. հյուսիսային մասում բնակվող ֆրիզները ապստամբելով հռոմեացիների դեմ, ձեռք են բերել անկախություն։ 47 թվականիցՀռենոս գետը հաստատվել է որպես Հռոմեական կայսրության հյուսիսային սահմնագիծ. այսպիսով այն ընդգրկում էր Նիդերլանդների տարածքի մոտավորապես հարավային կեսը։ Հռոմեական տիրապետությունն իր ավարտին է հասել 5-րդ դարասկզբին:

Նիդերլանդներին բնորոշ է ցածրադիր հարթավայրային ռելիեֆը։ Լանդշաֆտում գերակշռում են մշակվող հողատարածքները և պահպանվող բնատարածքները։ Մակերեսի միայն 2%-ն ունի 50 մ-ից ավելի բարձրություն։ Հեղեղումներից պաշտպանվելու համար կառուցվել են բազմաթիվ ամբարտակներ և պատնեշներ։ Ծովապատնեշով փակվել են Զեյլանդ մարզի ծովախորշերը, Այսելմիեր լիճը (նախկինում՝ Զաուդերզեյ ծովածոցը)։ Նիդերլանդների ցամաքային մակերեսի զգալի մաս են կազմում այսպես կոչված պոլդերները՝ նախկին ջրային տարածություններ, որոնք ամբարտակներով փակվել ու չորացվել են, վերածվելով մշակվող բերրի հողատարածքների։

Նիդերլանդների արևելքում տարածված են բլրապատ մորենային դաշտավայրերը, կենտրոնական մասում տեղ-տեղ պահպանվել են մորենային թմբաշարեր, հարավում՝ լյոսով ծածկված հին գետային դարավանդները։ Նիդերլանդների հյուսիսային մասը կազմված է պլեյստոցենի ավազակավային, ծովային և գետային, արևելքում՝ սառցադաշտային և ջրասառցադաշտային, ՀռենոսիՄաասի և Շելդայի դելտան՝ կուտակումային նստվածքներից, հարավարևելքը՝ կրաքարերից, մերգելներից, կավիճից։

 

Գետերը ջրառատ են, նավարկելի և միացված են ջրանցքներով։ Ամենամեծ գետը Հռենոսն է (հոլանդերեն՝ Ռայն), որով երկու անգամ ավելի շատ ջուր է Նիդերլանդներ ներհոսում քան տարեկան տեղումների ընդհանուր քանակը։ Այլ խոշոր գետեր են Մաասը և Շելդան։ Նիդերլանդներում կառուցված են մեծ թվով ջրանցքներ, որոնք, ինչպես նաև գրեթե բոլոր գետերը նավարկելի են։ Ամստերդամ, Լայդեն և Ուտրեխտ քաղաքները հայտնի են իրենց ջրանցքների համակարգով։

Խաղցրահամ լճերը, որոնց մեծ մասը գտնվում է երկրի արևմտյան մասում և Ֆրիսլանդ մարզում, ունեն հիմնականում ռեկրեացիոն նշանակություն։ Խմելու համար օգտագործվում են ստորգետնյա ջրի պաշարները։ Ջրային ռեսուրսների պահպանմամբ և վերահսկմամբ զբաղվում է Տրանսպորտի և ջրային տնտեսության նախարարությունը։

Նիդերլանդները տեղակայված է Եվրոպայի Մերձատլանտյան բարեխառն իջվածքներում, ինչը պայմանավորում է իր բացառիկ կլիման։ Երկրի տարածքում՝ բարձրադիր վայրերի կամ լեռների փոքր չափերի և բացակայության պատճառով, կլիմայական տարբերություններ գրեթե չկան։ Նիդերլանդների կլիմայի վրա յուրօրինակ ազդեցություն են թողնում Ատլանտիկական ցիկլոնները։ Եղանակը շատ շուտ փոփոխվում է, սակայն հիմնականում պահպանվում է ամպամած, խիտ ամպերով և մառախուղով պատված եղանակը։ Ամբողջ տարվա ընթացքում հազվադեպ են լինում արևոտ օրեր։

Նիդերլանդերում հիմնականում ձմեռը լինում է մեղմ, օդի միջին ջերմաստիճանը հասնում է 2օC-ի։ Այս ամենը տեղի է ունենում շնորհիվ գերակշռող արևմտյան ամպերի, որոնք փչում են Հյուսիսային ծովից։ Երբեմն լինում է նաև բացասական ջերմաստիճան, սակայն դրան հաջորդում են տաքացումները։ Ձմռանը ձյան տեղումները հազվադեպ են, և մնացած բոլոր տեղումները լինում են անձրևի տեսքով։ Արևելքից եկող ցրտաշունչ քամիները կարող են իրենց հետ բերել սառնամանիքներ և Ռայնի հոսքն ի վար՝ սառցակալումներ։ Ամռան ընթացքում զով եղանակին հաջորդում են տաք օրերը։

Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև 16օC-ի։ Օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվում են տեղումների ամենաշատ քանակը։ Նիդերլանդների կլիման բարենպաստ է բաց գրունտներում հացահատիկային և պտղատու բույսերի աճեցման համար՝ վաղ գարնանից մինչև ուշ աշուն։

Նիդերլանդները ունի զարգացած բաց տնտեսական համակարգ, որի հիմքն է հանդիսանում միջազգային առևտուրը: Ամենակարևոր առևտրական գործընկերներն են ԳերմանիանԲելգիանՖրանսիան և Իտալիան: Լավ զարգացած ենթակառուվածքի շնորհիվ Նիդերլանդները կարևոր ճանապարհատրանսպորտային հանգույց է Արևմտյան Եվրոպայում: Ռոտերդամի նավահանգիստը խոշորագույնն է Եվրոպայում։

Նիդերլանդները երկրագործական և բանջարաբոստանային ապրանքների աշխարհի ամենախոշոր արտահանողներից է։ Գյուղատնտեսությունը ամբողջովին ավտոմատացված և հիմնված ինտենսիվ հողագործության վրա, ինչով և պայմանավորված է այն, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատում է մասնագիտական բնակչության միայն 4%-ը։ Գյուղատնտեսության կարևոր մաս են կազմում ծաղկաբուծությունը և ջերմոցային բանջարաբուծությունը։

Արդյունաբերությունը հիմնականում բաղկացած է սննդի արտադրությունից, քիմիական արդյունաբերությունից, նավթարդյունաբերությունից և մետալուրգիայից։ Տնտեսության այլ կարևոր հատվածներ են ֆինանսական և բանկային սեկտորը, տուրիզմը։ Նիդերլանդներ ամեն տարի այցելում է մոտ 10-11 միլիոն զբոսաշրջիկ, որոնց գրեթե կեսը՝ ժամանում է Ամստերդամ։ Վերջինս շատ զբոսաշրջիկների գրավում է ոչ միայն թանգարաններով և պատմական ճարտարապետությամբ, այլ թմրանյութերի ազատ վաճառքով և կարմիր լապտերների թաղամասերով:

Ազգային արժույթն է եվրոն, որը 2002 թ. փոխարինել է նիդերլանդական գուլդենին։

Նիդերլանդների տնտեսությունը բնութագրվում է բարձր արդյունավետ գյուղատնտեսական արտադրությամբ։ Գյուղատնտեսական հատվածն արտահանման ծավալում կազմում է 25%: ԱՄՆ-ից հետո Նիդերլանդներն աշխարհում երկրորդն է գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ։ Արտահանման շուրջ 78%-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին։

Ամենամեծ հատվածը գյուղատնտեսությունում զբաղեցնում է բանջարաբուծությունն ու պտղաբուծությունը, որից հետո կաթնային տավարաբուծությունն ու թռչնաբուծությունը։ Հողագործությունը համեմատաբար համեստ դեր է խաղում։

Վերջին տարիներին լուրջ ուշադրություն է դարձվում նվազեցնելու շրջակա միջավայրի վրա աճող բացասական ազդեցությունները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում գյուղատնտեսության վրա։

Կաթնային տավարաբուծությունն իրականացվում է կլոր տարին՝ շնորհիվ խոշոր արոտավայրերի։ Կաթի արտադրությունը կազմում է տարեկան մոտ 11 միլիոն տոննա։ Կաթնամթերքի ոլորտում գերիշխող դերը պատկանում է երեք խոշորագույն ընկերությունների, որոնց բաժին է ընկնում ոլորտի 75%-ը։