ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Մալթա

 

Մայրաքաղաք Վալետա
Բնակչություն 413,965
Տարածք 316կմ² 
Դրամական միջոց Եվրո
Կոդ +356

 

Մալթայում մարդկային առաջին բնակավայրերն առաջացել են մ.թ.ա. IV հազարամյակում։ Մ.թ.ա. XIII դ. Մալթան գաղութացրել են փյունիկեցիները։ Մ.թ.ա. VI դ. դարձել է Կարթագենի տիրույթը։ Մ.թ.ա. 218-ին Մալթան անցել է Հռոմին: Մ.թ. 395-870-ին գտնվել է Բյուզանդիայի870-1091-ին՝արաբների տիրապետության տակ։ 1091-ին Մալթան նվաճել են նորմանները և միացրել Սիցիլիային։ 1530-ին Մալթայում հաստատվել է Հովհանյանների ասպետական օրդենը։ XVI դ. բազմիցս ենթարկվել է թուրքերիհարձակումներին։ 1775-ին տեղի է ունեցել բնակչության խոշոր ապստամբություն տեղի ասպետների ֆեոդալական շահագործման դեմ։1798-ին Մալթան զավթել են Նապոլեոն I-ի զորքերը, 1800-ին՝ Մեծ Բրիտանիան: Վերջինս էլ Մալթան դարձրել է իր գաղութը։ Մալթայի ռազմագիտական նշանակությունը մեծացել է Սուեզի ջրանցքի բացումից (1869) հետո։ Մալթան դարձել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային խոշոր բազան Միջերկրական ծովումԱռաջին համաշխարհային պատերազմից(1914-1918) հետո Մալթայում ազատագրական շարժման թափը Մեծ Բրիտանիային հարկադրել է 1921-ին Մալթային տալ ինքնավար գաղութի ստատուս։ 1930-ին քաղաքական սրված պայքարի պայմաններումանգլիական իշխանությունները վերացրել են ինքնավարությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (1939-1945) Մալթան ենթարկվել է իտալական և գերմանական հարձակման։ Հետպատերազմյան տարիներին ուժեղացել է ազգային-ազատագրական և բանվորական շարժումը։ 1947-ի սահմանադրությամբ վերականգնվել է ներքին ինքնավարությունը։ 1958-ին հակաանգլիական զանգվածային ելույթների պատճառով երկրում մտցվել է արտակարգ դրություն, 1959-ին վերացվել է1947-ի սահմանադրությունը։ 1962-ին Մեծ Բրիտանիան հարկադրված Մալթային դարձյալ տվել է ներքին ինքնավարություն, իսկ 1964սեպտեմբեր 21-ին՝ անկախություն Բրիտանական համագործակցության շրջանակներում։ 1964-ին Մալթան դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Միաժամանակ անկախ Մալթային Մեծ Բրիտանիան պարտադրել է «փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր՝ 10 տարի ժամկետով, որով իրավունք էր ստանում Մալթայում պահել զինված ուժեր, փաստորեն Մալթան դառնում էր ՆԱՏՕ-ի ռազմական բազա։ 1962-1971-ին իշխանության գլուխ էր կանգնած ազգայնական կուսակցության (հիմնադրվել է 1924-ին) կառավարությունը, որի վարած հետադիմական քաղաքա-կանությունը հակասում էր Մալթայի ազգային շահերին և առաջացնում ժողովրդական զանգվածների դժգոհությունը։ 1971-ի համընդհանուր ընտրություններում հաղթեց լեյբորիստական կուսակցությունը (հիմնադըրվել է 1920-ին), որի առաջնորդ Դ. Մինտոֆֆը կազմեց կառավարություն։ Նոր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց Մալթայի ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ. երկրից դուրս բերվեց ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայիհարավային գոտու ռազմածովային ուժերի շտաբը, չեղյալ հայտարարվեց 1962-ի անգլո-մալթայական համաձայնագիրը, արգելվեց ամերիկյան 6-րդ նավատորմի նավերի մուտքը Վալետա նավահանգիստ են։ Մալթան վարում է չմիանալու, բոլոր երկրների հետ խաղաղ գոյակցության քաղաքականություն։ 1974-ին Մալթան հռչակվեց հանրապետություն, պետության ղեկավարը դարձավ նախագահը (մինչ այդ ղեկավար էր Մեծ Բրիտանիայի թագուհին)։

98%-ը մալթացիներ են։ Բնակվում են նաև անգլիացիներիտալացիներ: Պաշտոնական լեզուներն են մալթայերենն ուանգլերենը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը: Բնակչության խտությունը 1 կմ2 վրա ավելի քան 1310 մարդ է (2015)։ Գլխավոր քաղաքներն են Սլիման և Վալետան:

Տնտեսապես զարգացած երկիր է, տիրապետում է արտասահմանյան, հատկապես անգլիական կապիտալը։ Անկախության տարիներին Մալթայում ստեղծվել են արդյունաբերական նոր ճյուղեր, կապված մետաղամշակման, քիմիական արդյունաբերության հետ, ավելանում է շինանյութերի, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ընդլայնվել է սպասարկման ոլորտը (հատկապես հյուրանոցային)։ 2014-ին արտադրվել է 2,2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա[9]: Արդյունաբերության առաջատար ճյուղերն են տեքստիլի ու սննդհամի արդյունաբերությունները։ Կան կաշվի-կոշիկի, խեցեղենի, քիմիական ոչ մեծ ձեռնարկություններ։ Խոշոր ձեռնարկություններից է նավանորոգարանը։ Մալթա կղզում արդյունահանվում է շինաքար, կերակրի աղ։ Մշակվում է տարածքի 40%-ը։ Զբաղվում են հացահատիկային կուլտուրաների, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, ծաղկաբուծությամբ, անասնապահությամբ, առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ։