ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Իռլանդիա

Մայրաքաղաք Դուբլին
Տարածք 70200
Բնակչությունը 4.223.000
Դրամական Միջոց Եվրո
Կոդ +353

Մարդը Իռլանդիայում բնակություն է հաստատել մ. թ. ա. VI հազարամյակում։ Մ. թ. ա. IV դ. Իռլանդիայի տարածք ներխուժեցին կելտական ցեղերը։ V դ. քրիստոնեության տարածման հետեանքով ուժեղացավ ֆեոդալիզմի զարգացումը։ 795-ից սկսվել Է նորմանների ներխուժումը։ Երկարատև պայքարն ավարտվել է 1014-ին, Կլոնտարֆի ճակատամարտում իռլանդական դրուժինաների հաղթանակով։ 1169—1171-ին անգլո-նորմանական ֆեոդալների ներխուժումով Իռլանդիայի հարավ-արևելյան ափերին առաջացել են անգլիական գաղութներ, որոնք հետագայում ստացել են Պեյլ անունը։ 1297-ից գումարվել է պառլամենտը, որը կազմված էր անգլիացի բարոններից և պրելատներից։ 1495-ին այն ենթարկվել է անգլիական պառլամենտին և թագավորին։ Իռլանդիայի գաղութացման ընթացքում ձևավորվել է անգլո-իռլանդական վերնախավը։ 1541-ին անգլիայի թագավոր Հենրիխ VIII-ին շնորհվել է Իռլանդիայի թագավորի տիտղոսը։ Իռլանդիայում անգլիական Ռեֆորմացիա տարածելու պատրվակով բռնագրավվել են իռլանդական հողերը, գաղութացվել Պեյլի մեջ չմտնող տարածքները։ Գաղութային քաղաքականության հետևանքով XVI դ. ապստամբություններ բռնկվեցին։ 1641—1652-ի ապստամբությունից հետո, որը զուգադիպեց Անգլիական բուրժուական հեղափոխությանը և դաժանորեն ճնշվեց, Իռլանդիան վերածվեց անգլիական գաղութի։ XVII դ. վերջից մինչև XVIII դ. կեսը անգլիական իշխանությունները հրապարակել են մի քանի պատժիչ օրենքներ, որի համաձայն իռլանդական կաթոլիկները զրկվում էին քաղաքական և քաղաքացիական իրավունքներից։ 1801-ին վերացվել է Իռլանդիայի պառլամենտական ինքնավարությունը։ XIX դ. Իռլանդիան ամբողջովին վերածվեց Անգլիայի ագրարային կցորդի։ Գաղութային և սոցիալական դաժան հարստահարման հետևանքով ուժեղացել է իռլանդական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը։ Ազգային շարժման մեջ XIX դ. մեծ ազդեցություն էին ձեռք բերել մանրբուրժուական հեղափոխականները՝ ֆենիները։ 1869-ին Իռլանդիայում ստեղծվեցին Առաջին Ինտերնացիոնալի սեկցիաներ։ XIX դ. 70—80-ական թթ. ուժեղ պայքար էր գնում հոմրուչի համար։ Բանվոր դասակարգն սկսում Էր ակտիվորեն մասնակցել ազգային շարժմանը։ 1896-ին Ջ. Կոննոփն հիմնադրեց մարքսիստական Իռլանդական սոցիալիստական հանրապետական կուսակցությունը։ 1905-ին ստեղծվեց շինֆեյներների կուսակցությունը, որը հանդես էր գալիս Իռլանդիայի քաղաքական և տնտեսական ինքնուրույնության օգտին։ 1912-ին ձևավորվեց լեյբորիստական կուսակցությունը։ XX դ. սկզբին Իռլանդիայում մեծ թափ ստացավ գործադուլային պայքարը։ Ամենաուժեղը Դուբլինի գործադուլն էր (1913—1914), որի ընթացքում ստեղծվեց «Իռլանդական քաղաքացիական բանակ» պրոլետարական զինված կազմակերպությունը։ Հեղափոխական իրադրությունն Իռլանդիայում անգլիական կառավարությանն ստիպեց 1914-ին մտցնել հոմրուլը, որի կենսագործումը հետաձգվեց առաջին համաշխարհային պատերազմն սկսվելու պատճառով։ 1916-ի ապստամբությունը, որի նպատակն էր իռլանդական ազգային պահանշներն իրագործել հեղափոխական ճանապարհով, ավարտվեց պարտությամբ։ Իռլանդիայում հեղափոխական պայքարը նոր ուժով ծավալվեց 1919—1921-ին։ Երկրում սկսվեց ագգային-ազատագրական հակաիմպերիալիստական պատերազմ, որը կրում էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բնույթ։ 1921-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Այնուհետև պայքար ծավալվեց լրիվ քաղաքական անկախության համար։ Երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ (1922—1923), որը ազգային-ազատագրական պատերազմի շարունակությունն Էր։ Օգտվելով Մեծ Բրիտանիայի ռազմաֆաշիստական օգնությունից՝ դոմինիոնի կառավարությունը, որը կազմված էր աշ շինֆեյներներից, հաղթանակ տարավ։ Բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն Իռլանդիայում չավարտվեց։ Երկրում հաստատվեց ոստիկանական վարչակարգ։ 1932-ին՝ իշխանության գլուխ անցավ ֆիաննա ֆայլ կուսակցությունը Դե Վաչերայի գլխավորությամբ, որն արտահայտում էր ազգային բուրժուազիայի շահերը։ 1940-ին ԻԿԿ ստիպված Էր դադարեցնել իր գործունեությունը։ 1939—1945-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իռլանդիան չեզոքություն պահպանեց։ 1949-ին, իռլանդական ժողովրդի երկարամյա պայքարի հետևանքով, Իռլանդիան հռչակվեց անկախ հանրապետություն։ Սակայն կախումը անգլիական կապիտալից չթուլացավ։ 1960-ական թթ. ուժեղացավ ամերիկյան և արևմտա- գերմանական կապիտալի թափանցումը Իռլանդիա։ Իռլանդիայի կառավարությունը պաշտոնապես վարում է չեզոքության և ռազմական խմբավորումներին չմիանալու քաղաքականություն։ Միաժամանակ, ներքին և արտաքին ճնշման տակ նա ստիպված է միջազգային կարևոր հարցերում հանդես գալ այդ տերությունների կողքին։ 1969-ից ի վեր, Հյուսիսային Իռլանդիայում դրությունը վատթարանալու կապակցությամբ, իռլանդական կառավարությունը դատապարտում է անգլիական կառավարության գործողությունները և հանդես է գալիս Հյուսիսային-իռլանդական պրոբլեմի քաղաքական կարգավորման օգտին։ Իռլանդիան ՄԱԿ-ի անդամ է 1955-ից, «ընդհանուր շուկայի» անդամ՝ 1973-ից։