ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Իսլանդիա

Մայրաքաղաք Ռեյկյավիկ
Բնակչություն 317 351
Տարածք 103  կմ2
Դրամական միջոց Եվրո
Կոդ +354

Իսլանդիայի բնակեցումն սկսվել է մոտ 870 թ.-ին։ Գաղութաբնակների մեծ մասը նորվեգացիներ էին, կային նաև իռլանդացիներ, շոտլանդացիներ և շվեդներ։ Նրանք կղզին անվանեցին Island՝ «Սառույցի երկիր»։

Իսլանդացիները հայտնագործեցին Գրենլանդիան (10-րդ դարի 80-ական թթ.) և հասան Հյուսիսային Ամերիկա (մոտ 1000 թ.-ին)։ 930 թ.-ին գումարվել է համաժողովրդական ժողով՝ ալտինգ, որտեղ ազդեցիկ տեղեր են գրավել քրմերն ու տոհմական ավագանին (գոդիները)։ Յուրահատուկ պայմանների պատճառով Իսլանդիայում երկար ժամանակ պահպանվել են տոհմական ավանդույթները։ 1000 թ.-ին ընդունել են քրիստոնեություն։ Մինչև 13-րդ դար Իսլանդիայում ձևավորված դասակարգային հասարակարգ և պետություն չի եղել, հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ մարդիկ՝ բոնդերը։ Գյուղացիների հողային կախումը միջին և խոշոր հողատերերից տարածվել է 13-րդ դարում։ 1262 թ.-ին Իսլանդիան ենթարկվել է Նորվեգիային, որի հետ և 1380 թ.-ին ունիայով միացել է Դանիային, իսկ 1397 թ.-ից մտել Դանիաշվեդանորվեգական Կաչմարյան անխայի մեջ։

Նորվեգիան թագավորության կարգավիճակից զրկվելուց (1537) հետո Իսլանդիայի կառավարումն անցել է Դանիային։ 1800 թ.-ին դանիական թագավորի հրամանով վերացել է իսլանդական ալտինգը։ 19-րդ դարի կեսին, կապիտալիզմի զարգացման և իսլանդական ազգի ձևավորման հետ, ուժեղացել է անկախության շարժումը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Իսլանդիան ստացել է որոշ ինքնավար իրավունքներ։

Իսլանդիայի ափերը հարավում հարթ են, կուտակումնային, մնացած մասերում՝ կտրտված ֆիորդերով ու ծոցերով։ Ռելիեֆում գերակշռում են 400 – 800 մ բարձրության սարավանդները, որոնց վրա բարձրանում են 1000 – 1500 մ բարձրությամբ լեռնազանգվածներ ու հրաբուխներ։ Կա մոտ 200 հրաբուխ, որից 30-ը վերջին 1000 տարում ակտիվ է։ Հայտնի են Հեկլան, Լակին, Ասկյան, Հվաննադալսհնուկուրը (առավել բարձր կետը՝ 2119 մ)։

Իսլանդիայի տարածքի 6%-ը զբաղեցնում են լավային դաշտերը և հրաբխային գործունեության այլ հետքեր։ Տարածված են հին սառցադաշտերի հատակային, վերջնային ու կողային մորեններն ու զանդրային հարթությունները, մերձափնյա շրջաններում, գլխավորապես արևմուտքում և հարավում՝ դաշտավայրերը։

Հաճախակի են երկրաշարժերը։ Օգտակար հանածոներից են սպաթն ու ծծումբը։ Կան տաք ջրեր, գերտաք գոլորշի, հանքային աղբյուրներ, ոչ մեծ քանակությամբ տորֆ, լիգնիտ։

Կլիման մերձարկտիկական է, ծովային, ենթարկվում է Գոլֆստրիմ հոսանքի ազդեցությանը։ Հունվարի միջին ջերմաստիճանը -1 °C-ից -3 °C է, հուլիսինը՝ 9 °C-ից 11 °C, տարեկան տեղումները՝ 465 – 4000 մմ։ Տարածքի 11, 4%-ը սառցապատված է։