ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Խորվաթիա

Մայրաքաղաք Զագրեբ
Տարածք 56.000
Բնակչություն 4.450.000
Դրամական Միջոց Կունա
Կոդ +385

Խորվաթիայում է սկիզբ առել փողկապ կրելու սովորույթը, իսկ որոշ լեզուներ «փողկապ» բառը վերցրել են խորվաթերենից։ Երեսնամյա պատերազմի տարիներին ֆրանսիացիներին դուր է եկել այն, թե ինչպես են խորվաթ հեծյալները շարֆերը կապում իրենց վզին։ Պատմում են, որ ֆրանսիացիները, մատնացույց անելով խորվաթների կրծքավանդակը, հարցրել են՝ «Ի՞նչ է սա», նկատի ունենալով շարֆը։ Խորվաթները կարծել են, թե հարցնում են՝ «Ո՞վ ես դու» ու պատասխանել են՝ «Խորվաթ»։ Այդպես է առաջացել ֆրանսերեն «Cravate» («փողկապ») բառը, իսկ գերմաներենում կա «փողկապ» բառի թարգմանության «Krawatte» տարբերակը։ «Փողկապ» բառը նման ձև ունի նաև եվրոպական մի շարք այլ լեզուներում։ Օրինակ՝ ուկրաիներենում գործածվում է «краватка» բառը, որ ծագում է ֆրանսերեն «cravate» բառից։ Ռուսերեն «галстук» բառն ունի այլ ծագում. այն գալիս է գերմաներեն «Halstuch» բառից, որ բառացի թարգմանությամբ նշանակում է «վզի շարֆ»։Խորհրդարանական հանրապետություն է։ Երկրի ղեկավարը՝ նախագահ Ստիպե Մեսիչն է։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը Խորվաթիայի խորհրդարանն է (երկպալատ խորհրդարան), որը բաղկացած է Ներկայացուցիչների պալատից և Ժուպանիի պալատից՝ 4 տարի ժամկետով։ Խորվաթիայի սահմանադրության համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավորների թիվը կարող է փոփոխվել (100-160)։ Ժուպանիի պալատը կազմված է 68 պատգամավորից։ Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։Խորվաթիայի խոշոր քաղաքներն են ԶագրեբըՍպլիտըՌիեկան։ Առևտրային քաղաքների ճարտարապետությունը ռոմանական ոճով է, իսկ հյուսիսային Խորվաթիայի շատ քաղաքներ կառուցվել են գոթական ոճով։ Խորվաթիայի բազմաթիվ ամրոցներ պահպանվել են XV–XVIII դարերից։ Ամենախոշոր առողջարաններն են Դուբրովնիկն ու Օպատիան։ Դուբրովնիկը կառուցվել է XIII դարում։ Վենածննդի դարաշրջանից պահպանված հուշահամալիրների (ամրոցների և աշտարակների, հասարակական կառույցների, եկեղեցիների և պալատների) թվով այն Եվրոպայում կարող է համեմատվել միայն Վենետիկի կամ Ամստերդամի հետ։ Մալինսկա առողջարանը տեղակայված է Կրկ կղզու արևմտյան ափին։ Արևելյան քամիներից պաշտպանված այս քաղաքը բնորոշ է իր միջերկրածովյան հարուստ բուսականությամբ, որն էլ մեծ հնարավորություն է տալիս զբոսնելու։ Հալուդովո առողջարանային քաղաքը այցելուներին կառաջարկի սպորտի բազմազան տեսակներ, բարեր, պարահրապարակներ և հիանալի լողափեր։ Ընտանեկան հանգստի համար կատարյալ վայր է Լովրան քաղաքը։ Ընդլայնված ժամանցային գիշերային ծրագիր է առաջարկում Վոդիցե քաղաքը։