ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Լյուքսեմբուրգ

 

Մայրաքաղաք Լյուքսեմբուրգ
Տարածք 2586
Բնակչություն 526.000
Դրամական Միջոց Եվրո
Կոդ +352

Հռոմեական կայսրության ժամանակ Լյուքսեմբուրգի տարածքը մտել է Բելգիկա-Պրիմա պրովինցիայի, վաղ միջնադարում՝ Ֆրանկական թագավորության կազմի մեջ։ X դարից ժամանակակից Լյուքսեմբուրգի տարածքը եղել է Լյուքսեմբուրգի կոմսության, XIV դարից՝ Լյուքսեմբուրգի դքսության բաղկացուցիչ մասը։ XVI դ. Նիդերլանդական բուրժուական հեղափոխությունից հետո մնացել է Իսպանական Նիդերլանդների, 1714-ից՝ Ավստրիական Նիդերլանդների կազմում։ 1794-ին Լյուքսեմբուրգը նվաճել է Ֆրանսիան1814—1815-ին Վիեննայի կոնգրեսի որոշմամբ կազմվել է Լյուքսեմբուրգի դքսությունը՝ Գերմանական միության կազմում, բայց կառավարել է Նիդերլանդների թագավորը՝ անձնական ունիայի կարգով (վերջինս դադարել է 1890-ին)։ Լյուքսեմբուրգի ժամանակակից սահմանները հաստատվել են 1839-ին՝ Բելգիա-Նիդերլանդական պայմանագրով։ 1842-ին Լյուքսեմբուրգը միացել է Գերմանական մաքսային միությանը։ Վերջինիս վերացումից (1866) հետո, տերությունների 1867-ի Լոնդոնի կոնֆերանսում, Լյուքսեմբուրգը հայտարարվել է «ընդմիշտ չեզոք» պետություն։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լյուքսեմբուրգը գրավել են գերմանական զորքերը։ 1940-ի մայիսի 10-ին Լյուքսեմբուրգը օկուպացրել է ֆաշիստական Գերմանիան: Լյուքսեմբուրգը ազատագրվել է 1945-ի փետրվարին1948-ին Լյուքսեմբուրգի սահմանադրությունից հանվել է նրա չեզոքության մասին հոդվածը։ Լյուքսեմբուրգը 1949-ին մտել է Հյուսիս-Ատլանտյան դաշնագրի կազմակերպության (ՆԱՏՕ) մեջ։ Լյուքսեմբուրգը Ածխի և պողպատի եվրոաական միավորման (1951-ից), Եվրոպական տնտեսական համագործակցության (1957-ից) մասնակից է։ Հետպատերազմյան տարիներին Լյուքսեմբուրգի կառավարող շրջանները վարում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ տնտեսական և քաղաքական միությունն ամրապնդելու կուրս։ Լյուքսեմբուրգի առաջադիմական ուժերը, Լյուքսեմբուրգի կոմկուսի գլխավորությամբ, գործուն պայքար են մղում խաղաղության, եվրոպական անվտանգության ամրապնդման, Լյուքսեմբուրգի ավանդական չեզոքության քաղաքականությանը վերադարձնելու, աշխատավորների սոցիալական ու դեմոկրատական իրավունքների համար։Լյուքսեմբուրգը սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1868-ին (բազմիցս փոփոխվել և լրացվել է)։ Պետության գլուխը՝ մեծ դուքսն է, միանձնյա իրականացնում է գործադիր իշխանությունը։ Նա նաև ղեկավարում է զինված ուժերը։ Բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ պառլամենտն է՝ Դեպուտատների պալատը։ Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Պետության գործադիր մարմինը կառավարությունն է։ Կառավարումը օկրուգներում իրականացնում են կոմիսարները, կանտոններում՝ բուրգոմիստրները։ Դատական համակարգն ընդգրկում է՝ Գերագույն դատարանը, օկրուգային դատարանները, հաշտարար դատավորները, իրավունքի հարցերով խորհրդակցական մարմինն ու վարչական բարձրագույն դատարանը (Պետական խորհուրդ)։