ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Հունգարիա

Մայրաքաղաք Բուդապեշտ
Տարածք 93.000
Բնակչություն 9.897.000
Դրամական Միջոց Ֆորինտ
Կոդ +36

Հունգարիայի հնագույն բնակիչները եղել են սկյութները, իլլիրիացիները, կելտերը, որոնց մ.թ.ա. I դ. վերջին-մ.թ.II դ. սկզբին նվաճել է Հին Հռոմը։ ժողովուրղների մեծ գաղթի ժամանակ Հունգարիայի տարածքը բնակեցրել են գերմանացի և թյուրքական ժողովուրդներ, VI դ. երևացել են սլավոնները, IX դ. վերջին՝ քոչվոր հունգարները։ Նախնադարյան-համայնական կարգերի քայքայման վերջին փուլում գտնվող հունգարները հաճախակի ասպատակել են Կենտրոնական, Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրները։ Աուգսբուրգի մոտ գերմանական զորքերից կրած պարտությունից (955) հետո այդ ասպատակությունները դադարել են։ Սկսել է աճել երկրագործության նշանակությունը, կազմավորվել ֆեոդալիզմը։ Արպադների դինաստիայի Գյոզա իշխանի և նրա որդու՝ Իշտվան 1-ի (997—1038, թագավոր՝ 1000-ից) օրոք Հունգարիայում առաջացել է պետական կազմավորում, ընդունվել քրիստոնեություն (կաթոլիկություն)։ Աստիճանաբար հունգարների տիրապետությունը տարածվել է դեպի արևելք (Տրանսիլվանիա) և հյուսիս (Սլովակիա), XII դ. սկզբին միացվել են Խորվաթիան և Դալմաթիան։ XIII դ. թագավորական իշխանությունը թուլացել է, որը հեշտացրել է թաթար-մոնղոլների ներխուժումը (1241—1242) Հունգարիա։ XIII դ. վերջին — XIV դ. սկզբին Հունգարիան բաժանվել է մի շարք ինքնուրույն քաղաքական տիրույթների։ Թագավոր Կարլոս I-ի ժամանակ (1308-42) ֆեոդալական երկպառակությունները դադարել են, զարգացել են քաղաքները։ Բայց նրա հաջորդների օրոք միջֆեոդալական հակասությունները սրվել են։ Ուժեղացել է թուրքական նվաճման վտանգը։ 1456-ին հունգարական, լեհական և սերբական միացյալ ջոկատները, զորավար Ցանոշ Հունյադիի գլխավորությամբ, Բելգրադի մոտ հաղթել են թուրքերին։ Մատյաշ Հունյադի թագավորի օրոք (1458—90) կենտրոնական իշխանությունն ամրապնդվել է, Հունգարիային են կցվել Մորավիան, Սիլեզիան և Արևելյան Ավստրիան։XV դ. վերջին ֊XVI դ. սկզբին միջֆեոդալական պատերազմները վերսկսվել են, ուժեղացել է կալվածատիրական ճնշումը, որը հանգեցրել է 1514-ի գյուղացիական պատերազմին՝ Դոժա Դյորդի գլխավորությամբ։ Մոխաչի մոտ թուրքերից կրած պարտությունից (1526) հետո Հունգարիայի միջին մասը ընկավ թուրքական լծի տակ, արևմտյան և հյուսիսային մասերը անձնական ունիայով միավորվեցին Ավստրիայի հետ, հունգարիայի նախկին տիրույթների մի մասն էլ անցավ Տրանսիլվանիա իշխանությանը։ XVII դ. վերջին հունգարական հողերն անցան Հաբսբուրգներին։ 1703—1711-ին Հունգարիայում տեղի ունեցավ ազգային-ազատագրական ապստամբություն՝ Ֆերենց II Ռակոցիի ղեկավարությամբ, որն ավարտվեց անհաջողությամբ։ Հունգարիան մնաց Հաբսբուրգների տիրապետության տակ։ XVIII դ. վերջից Հունգարիայի արտադրողական ուժերը զարգացան, սկզբնավորվեցին կապիտալիստական հարաբերությունները։ 1848—1849-ին տեղի ունեցավ բուրժուական հեղափոխություն, որը ճնշվեց ցարական Ռուսաստանի աջակցությամբ։ Չնայած պարտությանը, հեղափոխությունը, որի ետևանքով հիմնականում վերացվեցին ճորտատիրական հարաբերությունները, նպաստեց կապիտալիզմի հետագա զարգացմանը։