ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Էստոնիա

Մայրաքաղաք
Տալլին
Բնակչություն 1 313 271
Տարածք 45,226 կմ²
Դրամական միջոց Եվրո 
Կոդ +372

Էստոնիան ժողովրդավարական խորհրդարանական հանրապետություն է՝ բաղկացած 15 շրջաններից։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Տալլինն է։ Հանդիսանում է Եվրամիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկը։

Միացյալ Ազգերի Կազմակերպության Մարդկային զարգացման ինդեքսի ցուցանիշն է՝ «շատ բարձր»։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջին տեղում է։ Համաշխարհային բանկի չափանիշներով համարվում է «եկամտի բարձր մակարդակով տնտեսություն», Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշներով՝ «զարգացած տնտեսություն»։ Հանդիսանում է Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) անդամ։ Առաջավոր դիրքերում է նաև կրթության, տնտեսական ազատության, մամուլի ազատության և ժողովրդավարության ցուցանիշներով։

Հայերի թիվը՝ շուրջ 2,000 (2003 թ.)։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։

Բալթիկ ծովի ջրերը ողողում են Էստոնիայի հյուսիսային և արևմտյան ափերը, որտեղ շատ են նաև հանրապետությանը պատկանող Արևմտաէստոնական կղզիախմբերի մեծ ու փոքր կղզիները։ Ծովն այստեղ թողել է արժեքավոր գանձեր՝ կրաքարերդոլոմիտներֆոսֆորիտներ, դեղնաշագանակագույն այրվող թերթաքարեր, կավ և այլն։ Էստոնիայի ամենաբարձր բլուրն է Սուր Մունամյագին 317 մ։ Բլրի գագաթից երևում է Էստոնիայի ձգվող կապույտ բլրաշերտերը, մութ անտառները, երփներանգ դաշտերը լճերը և ալյն։ Ամենուր երևում է հնագույն սառցադաշտերի հետքեր, խոշոր գլաքարեր, ժայռաբեկորներ։ Դրանցից գոյացած բլուրներն ու թմբաշերտերը հերթագայվում են հարթաշերտերով, ճահիճներով ու լճերով։ Կլիման անցումային է՝ ծովայինից ցամաքային։ Ծովային և ցամաքային հոսանքների իրար հաջորդելը և ցիկլոնների պարբերական ներխուժումը եղանակը դարձնում են խիստ անկայուն։ Գլխավոր գետերն են ՆարվանՊյառնունԷմայիգին։ Լճերը, որոնց թիվն անցնում է 1000-ից, զբաղեցնում են տարածքի 4,6%, ճահիճները՝ 20,7%։ Ամենամեծը սահմանային Չուդ լիճն է։

Էստոնիան իր տնտեսական արագ աճի համար անվանվում է Բալթյան վագր։ 2002-ից մինչև 2007 թվականը Էստոնիայի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 8.2%. 2009 թվականին կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ ՀՆԱ-ն 14% անկում է ունեցել, որը աշխարհում ամենամեծ տնտեսական անկումներից էր։ Սակայն 2010 թվականից նորից արձանագրվում է կայուն տնտեսական աճ։ Եվրոգոտու անդամ է։

Էլեկտրաէներգիան հիմնականում արտադրվում է այրվող թերթաքարերից, և ապահովում է ներքին պահանջարկի 75%-ը։ Տնտեսության կարևոր ճյուղերն են՝ հեռահաղորդակցությունը, տեքստիլ, քիմիական արդյունաբերությունը, բանկային ոլորտը, ծառայությունները, սննդի և ձկնարդյունաբերությունը, անտառանյութի մշակումը, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը։ Էստոնիայի տնտեսության կարևոր խոշոր ճյուղերից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Հանքարդյունաբերությունը կազմում է տնտեսության 1%-ը։ Ամսական ընդհանուր միջին աշխատավարձը կազմում է 843 եվրո։ Գործազրկությունը 11.7%։

Ըստ Էստոնիայի Սահմանադրության (էստ․՝ Põhiseadus)՝ գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն այդ գերագույն իշխանությունն իրականացնում է Ռիիգիկոգուի ընտրությունների ժամանակ՝ այն քաղաքացիների միջոցով, ովքեր ընտրելու իրավունք ունեն։ Գերագույն դատական իշխանությունը պատկանում է Էստոնիայի Գերագույն դատարանին կամ Ռիիգիկոհուսին, որը բաղկացած է 19 դատավորներից։ Գլխավոր դատավորը նշանակվում է խորհրդարանի կողմից 9 տարի ժամկետով՝ նախագահի առաջարկությամբ։ Պետության պաշտոնական ղեկավարը նախագահն է, ով կամ հաստատում է Ռիիգիկոգուի կողմից ընդունած օրենքները կամ էլ ետ է ուղարկում՝ առաջարկելով նորը։

Սակայն նախագահը հաճախ չի օգտվում իր այս իրավունքից, որն ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Նախագահն ընտրվում է Ռիիգիկոգուի կողմից՝ հավաքելով ձայների 2/3-ը։ Եթե թեկնածուն չի հավաքում ձայների անհրաժեշտ քանակը, նախագահին ընտրելու իրավասությունը փոխանցվում է ընտրական մարմնին, որը բաղկացած է Ռիիգիկոգուի 101 անդամից և տեղական խորհուրդների ներկայացուցիչներից։ Ինչպես և մյուս ոլորտները էստոնական օրինաստեղծության ոլորտը ևս հաջողությամբ ինտեգրվել է տեղեկատվական դարաշրջանին։