ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Բուլղարիա

Մայրաքաղաք Սոֆիա
Բնակչություն 6,867,134
Տարածք 110,994 կմ² 
Դրամական միջոց Լեվ (BGN)
Կոդ +359

 

Բուլղարիայի տարածքի հնագույն բնակիչները թրակացիներն էին։ Մ․ թ․ I դ․ այն նվաճեցին հռոմեացիները։ III դ․ սկսվեց հյուսիսային բարբարոսական ցեղերի ներխուժումը Բալկաններ։ Հռոմեական կայսրության փլուզումից հետո Բուլղարիայի տարածք մտավ Արևելյան Հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ։ VI դ․ սկզբից սկսվեց սլավոնական ցեղերի ներթափանցումը, որոնք VIIդ․ կեսին դարձան գերակշռող էթնիկական տարրը։ Թրակացիների մի մասը ձուլվեց սլավոնների հետ, իսկ մյուս մասը, ինչպես նաև իլլիրիական որոշ ցեղեր, մղվեցին թերակղզու արևմտյան մասը։ VII դ․ 70-ական թթ․ Հարավային Բեսարաբիայից Բալկանյան թերակղզի ներխուժեցին պրոտոբուլղարները։ Նրանց առաջնորդ Ասպարովս խանի գլխավորությամբ ստեղծվեց սլավոնա-բուլղարական պետություն՝ այսպես կոչված Առաջին Բուլղարական թագավորությունը Բուլղարիա անունով։ Մոտ 865-ին քրիստոնեությունն ընդունվեց որպես պաշտոնական պետական կրոն։ Արագացավ պետության սլավոնացումը։ Աստիճանաբար վերացավ պրոտոբուլղարների ու սլավոնների միջև եղած էթնիկական տարբերությունը և կազմավորվեց միասնական բուլղար ժողովուրդը։ 894-ին մտցվեց սլավոնական գիրը։ Սլավոնական լեզուն դարձավ նաև եկեղեցու և պետության լեզուն։ Կախյալ գյուղացիների շահագործման ուժեղացումը, որը հետևանք էր Բյուզանդիայի դեմ Բուլղարիայի երկարատև և ծանր պատերազմների, Բոգոմիչների հուժկու հակաֆեոդալական գյուղացիական շարժման պատճառ դարձավ։ 968—971-ին Բուլղարիան ռուս-բյուզանդական պատերազմների ռազմաբեմ էր։ Բուլղարիայի Սամուիլ թագավորը հաջողությամբ մարտնչում էր Բյուզանդիայի դեմ, սակայն 1014-ին պարտություն կրեց և ընդունեց նրա տիրապետությունը։ Բուլղար ժողովուրդը ազատագրական պայքար ծավալեց։ Ուժեղացավ բոգոմիլների շարժումը։ XI դ․ 80-ական թթ․ տեղի ունեցան բոգոմիլների և պավլիկյանների ապստամբությունները։ 1185—1187-ին Պյոտր և Ասենիա եղբայրների գլխավորած խոշոր ապստամբության հետևանքով տապալվեց բյուզանդական լուծը և ստեղծվեց բուլղարական նոր պետությունը՝ Երկրորդ Բուլղարական թագավորությունը (1187—1396), որն իր քաղաքական և տնտեսական բարգավաճմանը հասավ Իվան Ասենիա 11-ի (1218—1241) թագավորության շրջանում։ Նրա սահմանները տարածվում էին մինչև Սև ծովԵգեյան ծով և Ադրիատիկ ծովերը։ 1393—1396-ին Բուլղարիան նվաճեցին թուրքերը։ Բուլղարիայում հաստատվեցին թուրք, ռազմա-ավատական կարգեր։ Բուլղար ժողովրդի համար ծանր հետևանքներ ունեցավ բռնի մահմեդականացումը, որի բացառիկ դաժան ձևերից էր դևշիրմեն։ Օտար լուծը առաջ բերեց բուլղար ժողովրդի համառ դիմադրությունը, որը դրսևորվում էր հայդուկների շարժման և ապստամբությունների ձևով։ Բայց Թուրքիան դաժանորեն ճնշում էր այդ ապստամբությունները, որը և բնակչության մի մասի արտագաղթի պատճառ էր դառնում։ Բուլղար ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը նոր ուժով ծավալվեց XIX դ․։ Ազգային-հեղափոխական գաղափարախոսության սկիզբ դրեց Գ․ Ռակովսկին։ 1869

Բուլղարիայի մեծ մասում բարեխառն է, ցամաքային, հարավում, Ստրումա և Մեստա գետերի հովիտներում անցումնային է Միջերկրածովայինի։ Լեռներում առկա է ուղղաձիգ կլիմայական գոտիականություն։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարթավայրերում —2 °C-ից 2,5 °C է, լեռներում՝ մինչև — 10,8 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար՝ մինչև 25,1 °C և մինչև 5,1 °C։ Տարեկան տեղումները ցածրադիր վայրերում 450—600 մմ են, լեռներում՝ 850—1300 մմ։

Առավել կարևոր օգտակար հանածոներն են․ երկաթաքարըցինկըկապարըպղինձը, քարաղը, նավթը, հանքային ջրերը, շինանյութերը։

Դանուբի հարթավայրում գերակշռում են սևահողերը և գորշ անտառային պողզոլանման հողերը, Ստարա Պլանինայից հարավ՝ շագանակագույն և պինդ սևահողանման, լեռներում՝ գորշ անտառային, լեռնանտառային, մուգ, լեռնամարգագետնային և կմախքային հողերը։ Տարածության 1/3-ը անտառածածկ է։ Գերակշռում են սաղարթավոր, 1700—2000 մ բարձրությունների վրա՝ լայնատերև անտառները, ավելի բարձր՝ ենթալպյան և ալպյան մարգագետինները։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչները լավ են պահպանվել անտառներում։ Բուլղարիան հարուստ է թռչուններով։ Մեծ տարածում ունեն կրծողները։

Բնակչության 76.9%-ը բուլղարներ են[9], ապրում են նաև թուրքեր, գնչուներ, հայեր, ռուսներ, հրեաներ, հույներ և այլք։ Բնակչության մեծ մասը ուղղափառ են, մի փոքր խումբ՝ բողոքականներ ու կաթոլիկներ, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանն է։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 76 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 74% է[10]։ Մեծ քաղաքներն են՝ ՍոֆիանՊլովդիվըՎառնանՌուսենԲուրգասը, Ստարա Զագորան։

Բուլղարիայի տնտեսության կառուցվածքում գյուղատնտեսության բաժինը կազմում է 4,9%[11] արդյունաբերությունը 31,2%[11], իսկ 63,9%[11]-ը բաժին է ընկնում ծառայություններին։ Մինչև սոցիալիստական հեղափոխության հաղթանակը Բուլղարիան եվրոպական զարգացած կապիտալիստական պետությունների ագրարա հումքային կցորդն էր։ ժողովրդական իշխանությունը սոցիալտնտեսական արմատական վերափոխումներ կատարեց։ Բուլղարիան ագրարային հետամնաց երկրից վերածվեց ժամանակակից զարգացած արդյունաբերությամբ և կոոպերացված ու մեքենայացված խոշոր գյուղատնտեսությամբ արդյունաբերական-ագրարային երկրի։

Բուլղարիայի առաջին դպրոցները բացվել են IX դ․, լուսավորիչներ Կիրիլի և Մեֆոդիի աշակերտների կողմից։ XIII—XIV դդ․ հիմնվել են վանական բարձր տիպի դպրոցներ, որտեղ բացի աստվածաբանությունից ավանդում էին փիլիսոփայություն և բանասիրական գիտություններ։ Առաջին աշխարհիկ դպրոցը բացվել է 1835-ին՝ Գաբրովոյում։ 1888-ին Սոֆիայում հիմնվեց առաջին բարձրագույն դպրոցը։ 1947-ից պարտադիր դարձավ 7—15 տարեկան երեխաների ուսուցումը, 1959-ից՝ 8-ամյա կրթությունը։ Գործում էր 26 բուհ, այդ թվում Աոֆիայի Կլիմենտ Օխրիդսկու անվան համալսարանը, էլեկտրատեխնիկական, բժշկական, տնտեսագիտական, գյուղատնտեսական, լեռնաերկրաբանական, քիմիական-տեխնոլոգիական, ինժեներա-շինարարական ինստիտուտները։ Հարուստ գրաֆոնդ ունի Կիրիլի և Մեֆոդիի անվան ժողովրդական գրադարանը (Սոֆիա