ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Բոսնիա և Հերցեգովինա

 

Մայրաքաղաք Սարաևո
Բնակչություն 3 531 159
Տարածք 51 197 կմ²
Դրամական միջոց                                 Բոսնիա և Հերցեգովինական փոխարկելի մարկ
Կոդ +387
Բոսնիա և Հերցեգովինական փոխարկելի մարկ

 

 

 

Բոսնիա և Հերցեգովինա, պետություն Բալկանյան թերակղզու կենտրոնական մասում։ Իրենից ներկայացնում է դաշնային ժողովրդավարական հանրապետություն՝ կազմված երեք իրավահավասար սուբյեկտներից՝ Բոսնիա և Հերցեգովինայի ԴաշնությունՍերբական Հանրապետություն և Բրչկոյի ինքնավար շրջան։ Երկրի անունն առաջացել է Բոսնա գետի անվանումից և գերմանական հերցոգ տիտղոսից, որը 15-րդ դարում կրել է սպարապետ Ստեֆան Վուկշիչ Կոսաչան։

Ստեղծվել է նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո (1992 թ., ապրիլի 5)։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Սարաևոն է[2]։ Սահմանակացում է ԽորվաթիայինՍերբիային և Մոնտենեգրոյին։ Նեումի մոտ 24 կմ երկարությամբ ափագիծ ունի Ադրիատիկ ծովում։

 

1992 թ. ապրիլին անկախության հռչակումից հետո բռնկվել է Բոսնիական պատերազմը, որն ավարտվել է Դեյթոնյան համաձայնագրով՝ 1995-ին միջազգային միջամտությունից հետո։

 

Բոսնիա և Հերցեգովինան ճանաչում է երեք պաշտոնական լեզու. Բոսնիերեն, Խորվաթերեն և Սերբերեն։ «Բոսնիերեն» լեզվանվանումը վիճարկելի է, քանի որ Բոսնիա և Հերցոգովինայի խորվաթները և սերբերը իրենց լեզուն անվանում են խորվաթերեն և սերբերեն։ Սերբական Հանրապետության սահմանադրությունը այդ լեզուն նշում է որպես «Բոսնիակների կողմից խոսվող լեզու» (jezik kojim govore Bošnjaci)։ 

Բոսնիա և Հերցեգովինայի տնտեսությունը ծանր կացության մեջ էր հայտնվել պատերազմի ժամանակ։ Արդյունաբերությունը, որից մեծապես կախված էր երկիրը մեծ վնասներ է կրել։ Արդյունաբերության հիմնական ճյուղերից են. հանքարդյունաբերությունը (ածուխ, ցինկ) և նավթաքիմիական արդյունաբերությունը։ Երկրի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև գյուղատնտեսությունը և անասնապահությունը։ Աշխարհագրական դիրքի պատճառով հիմնական առևտուրը կատարվում է հարևան երկրներ Խորվաթիայի, Սերբիայի և Մոնտենեգրոյի հետ։

Մուսուլմանական-Խորվաթական Դաշնությունը և Սերբական Հանրապետությունը բաժանված են համապատասխանաբար 10 կանտոնների և 7 շրջանների։ Կանտոնները և շրջանները իրենց հերթին բաժանված են համայնքների։