ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Աբխազիա‎

Մայրաքաղաք Սուխումի
Բնակչություն 216,000
Տարածք 8 665 կմ²
Դրամական միջոց Ռուսական ռուբլի
Կոդ +7 840 և +7 940

 

Աբխազները (ինքնանվանումը՝ ափսուա) համարվում են Սև ծովի կովկասյան ափի հնագույն բնակիչները։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջին՝ ժամանակակից Աբխազիայի տարածքում ձևավորվեցին 2 խոշոր ցեղային միություններ՝ աբազգների և ափսիլների, որոնք հետագայում միացան և ձևավորեցին աբխազական ազգը։ Աբխազների կազմում առանձնանում են՝ 3 տարածքային խմբեր կամ բարբառներ՝ գուդաության կամ բզիբյան, աբժուական և սամուրզական։

Աբխազիայի ժամանակակից տարածքում հին հույները դեռևս մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսին հիմնադրեցին մի շարք գաղութներ։ Հունական գաղութները իրենց զարգացման գագաթնակետին հասան մ.թ.ա. III-I դարերի ընթացքում։ Մ.թ.ա. II դարի վերջին և I դարի սկզբներին Աբխազիայի տարածքի զգալի հատվածը անցավ Միհրդատ Եվպատորի ազդեցության ներքո։ Հետագայում այն անցավ հռոմեական ազդեցության ներքո, միաժամանակ ձևավորվեցին մի քանի աբխազական իշխանություններ, որոնք գտնվում էին Հռոմի ազդեցության տակ։ IV-VI դարերում Աբխազիան մտավ Բյուզանդիայի (Բյուզանդական կայսրություն ) կազմի մեջ։ VI դարից Աբխազիան պարբերաբար ընկնում էր կամ բյուզանդացիների կամ պարսիկների կամ արաբների ազդեցության տակ։

VI դարից Աբխազիայում նաև սկսվեց Աբխազական թագավորության ձևավորումը։ VIII դարում Լեոն II-րդ (767-811) օրոք աբխազական թագավորությունը լրիվ անկախանում է բյուզանդական ազդեցությունից։ Աբխազական թագավորությունը ավելի է ամրապնդվում IX-X դարերում և սկսում է պայքար վրացական տարածքներում գերակա դիրք գրավելու համար՝ Կախեթիի և Թաո-Քլարջեթի թագավորությունների հետ։ Աբխազական թագավորներ Գեորգիի (մահացել է 955-ին) և Լեոն III-րդի(955-967) օրոք Աբխազական թագավորության տիրապետության տակ են անցնում Կախեթի մարզի մի մասը և Թաո-Քլարջեթիհյուսիսային հատվածը, սակայն Դեմետրայի օրոք (967-975) թագավորության դիրքերը թուլանում են հօգուտ Թաո-Քլարջեթի և 975-ին Աբխազիան մտնում է ֆեոդալական վրացական ընդհանուր թագավորության մեջ, իսկ միավորմանը ամրապնդում է Լեոնների և վրաց Բագրատունիների դինաստիաների ամուսնությամբ։