ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Հունաստան

Մայրաքաղաք Աթենք
Բնակչություն 10.000.000
Տարածք 131.000Կմ
Դրամական Միջոց Եվրո
Կոդ +30

Հունաստան (հուն.՝ Ελλάδα), պաշտոնապես Հունաստանի Հանրապետություն (հուն.՝ Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում:Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է (վերջինիս վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը)։ Հունաստանի բնակչության թիվը ըստ 2011 թ. մարդահամարի՝ 11 միլիոն է։ Հյուսիսից սահմանակից է ԱլբանիայինՄակեդոնիային և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային: Հունաստանն արևելքից ողողվում է Էգեյան ծովով, արևմուտքից՝ Հոնիական ծովով, իսկ հարավից՝ Միջերկրական ծովով:

Հունաստանը ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1․400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ ԿրետենԴոդեկանեսըԿիկլադները և Հոնիական կղզիները: Հունաստանի տարածքի 80%-ը լեռնոտ է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 մ)։

Ժամանակակից Հունաստանը իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության օրրանը։ Այն ժողովրդավարության,արևմտյան փիլիսոփայության,Օլիմպիական խաղերիարևմտյան գրականության և պատմագրությանքաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, և արևմտյան դրամայի,ներառյալ ողբերգության և կատակերգության, բնօրրանն է։

Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում 17 հուշարձաններով․ այդ քանակով Հունաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում 13-րդն է աշխարհում և 7-րդը Եվրոպայում։

Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թ., Հունական անկախության պատերազմից հետո։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության, իսկ 2001-ից Եվրոգոտու անդամ է: ՆԱՏՕ-ի անդամ էև ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Հունաստանը զարգացած երկիր է, բարձր շահութաբեր տնտեսությամբ, բարձր կենսամակարդակով։ Համաշխարհային բանկի 2010 թ. տվյալներով, ըստ կյանքի որակի աշխարհում 21-րդն է։