ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Միացյալ Թագավորություն

Մայրաքաղաք Լոնդոն
Տարածք 246հզր
Բնակչություն 58 789 194
Դրամական Միջոց Ֆունտ
Կոդ +44

Այսօրվա Մեծ Բրիտանիայի տարածքի բնակեցումը ժամանակակից մարդկանց կողմից, սկսվել է մոտ 30 000 տարի առաջ[6]։ Համարվում է, որ Մեծ Բրիտանիայի նախապատմական ժամանակաշրջանի բնակչությունը հիմնականում պատկանում էր Կղզիաբնակ Կելտերին, որոնք ներառում էին Բրիտերին և Գաելներին[7]։ Պահպանվել է 9-րդ դարում Ալֆրեդ Մեծի հրամանով գրված Անգլո-սաքսոնական ժամանակագրությունների մի ձեռագիր (հայտնի է նաև «Պիտերբորոյի ժամանակագրություններ» անվանումով), որտեղ գրված է, որ կղզու առաջին բնակիչները բրիտներն էին, ովքեր եկել էին Հայաստանից։ Սա տարբեր բանավեճերի պատճառ է հանդիսացել։ XIX դարի անգլիացի գիտնական Ջեյմս Ինգրեմը թարգմանել է այս աշխատությունը ժամանակակից անգլերենով։ Սակայն նրա թարգմանությունը լույս է տեսնում որոշ ժամանակ անց՝ դոկտոր Ջայլիսի խմբագրմամբ, ով «Արմենիա» բառը փոխարինել էր «Արմորիկա» բառով՝ չհավատալով, թե բրիտները կարող էին եկած լինել Հայաստանից։ Ըստ որոշ ուսումնասիրողների էլ՝ հավանական է, որ բրիտները գաղթած լինեին Հայկական լեռնաշխարհից, դեռ ավելին՝ մատնանշվում է անգամ ստույգ տարածքը՝ Անգեղ տնից։ Ըստ այս տեսակետի պաշտպանների՝ այստեղից է գալիս Անգլիա երկրի անունը։ Տարվում է նաև մեկ այլ զուգահեռ. Անգեղ անվանումը գալիս է անգղ թռչնից, որը նման է angel բառին, ինչը նշանակում է հրեշտակ։ Իսկ վերջիններս պատկերացվում են որպես հզոր թռչնի թևերով էակներ։

Սակայն կա մի տեսակետ էլ, որը հետևյալ կերպ է բացատրում անգլո-սաքսոնական ժամանակագրություններում գրված այդ տեղեկությունը բրիտների՝ Հայաստանից գաղթելու մասին. քրիստոնեության տարածմամբ Աստվածաշնչի միջոցով Հայաստանը հռչակվեց որպես մի երկիր, որի ամենաբարձր լեռան՝ Արարատի գագաթին մեծ ջրհեղեղի ժամանակ հանգրվանեց մարդկության նոր նահապետի՝ Նոյի տապանը, և այնտեղից էլ նրա սերունդները հետագայում տարածվեցին աշխարհով մեկ։ Ուստի, յուրաքանչյուր ժողովուրդ, իր հին լինելը փաստելու համար, իր ծագումը ձգտում էր բխեցնել Հայաստանից։ Այդպես էր օրինակ 11-րդ դարի վրացի մատենագիր Լեոնտի Մրովելիի «Քարթլիս ցխովրեբա» («Վրացական կյանք») երկը, որտեղ վրացիների նահապետ Քարթլոսը համարվում էր հայերի նահապետ Հայոսի (Հայկ) կրտսեր եղբայրներից մեկը։