ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ավստրիա

Մայրաքաղաք Վիեննա
Տարածք 83,879 կմ
Բնակչություն 8,224,038
Դրամական Միջոց ԵՎՐՈ
Կոդ +43

Մարդկային բնակության առաջին հետքերն Ավստրիայի տարածքում վերաբերում են պալեոլիթի դարաշրջանին։ Մ.թ.ա. 500—400-ին, կելտերի ներխուժումից հետո, իլլիրիական բնակչությունը ենթարկվեց կելտացման։ Մ.թ.ա. 16—9-ին Ավստրիայի տարածքը Դանուբից հարավ նվաճեցին հռոմեացիները։ Մ.թ. VI դ. 2-րդ կեսից Արևմտյան Ավստրիայում բնակություն հաստատեցին գերմանական, իսկ կենտրոնական և արևելյան մասերում՝ սլավոնական ցեղերը։

788-ին Ավստրիայի տարածքը մտավ ֆրանկների պետության մեջ։ Ֆրանկների պետության քայքայումից (843) հետո Ավստրիայի տարածքը մտավ Արևելա-ֆրանկական թագավորության(Գերմանիայի) մեջ։ X դ. այն նվաճեցին հունգարացիները, բայց 955-ին նրանցից ետ նվաճեց գերմանացի Օտոն I թագավորը՝ ստեղծելով բավարական Արևելյան մարկը։ 976-ից այստեղ հաստատվեց Բաբենբերգների դինաստիան (մինչև 1246)։ 1156-ին Ավստրիան դարձավ դքսություն՝ վերջնականապես անջատվելով Բավարիայից։ 1276–78-ին գերմանացի Ռուդոլֆ I Հաբսբուրգ թագավորը գրավեց Ավստրիան ու Շտիրիան և 1282-ին հանձնեց իր որդիներ Ալբրեխսփն ու Ռուդոլֆին։ Դրանով սկիզբ դրվեց Հաբսբուրգների բազմադարյան տիրապետությանը (մինչև 1918) Ավստրիայում։ 1335-ին Ավստրիային միացվեցին Կարինտիուն, 1363-ին՝ Տիրոլը, 1375-ին՝ Ֆորառլբերգի մեծ մասը, 1382-ին՝ Տրիեստը։ XVI դ. Հաբսբուրգները, որոնք 1438-ից զբաղեցնում էին հռոմեական սրբազան կայսրության գահը, օգտվելով թուրքական վտանգի հետևանքով ստեղծված իրադրությունից, իրենց տիրապետությունը տարածեցին Չեխիայի և Արևմտյան Հունգարիայի վրա։ Կազմավորվեց Հաբսբուրգների բազմազգ կայսրությունը, որի քաղաքական կենտրոնր

 

Ավստրիան էր։ 1529-ին թուրքերը պաշարեցին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան։ Սկսվեցին ավստրո-թուրքական երկարատև (մինչև XVIII դ.) ու ծանր պատերազմները։ 1525–26-ին Ավստրիայում բռնկվեց գյուղացիական ապստամբություն, որը Գերմանիայում տարածված գյուղացիական պատերազմի բաղկացուցիչ մասն էր։ Գյուղացիական ապստամբություններ տեղի ունեցան նաև 1595—97-ին և 1626-ին։ Սոցիալ-քաղաքական պայքարն Ավստրիայում XVI—XVII դդ. ընդունեց ռեֆորմացիայի և հակառեֆորմացիայի կողմնակիցների սուր բախման բնույթ, ընդ որում, Ավստրիան հանդիսանում էր հակառեֆորմացիայի հենարանը։ XVII դ. վերջին և XVIII դ. Հսւբսբուրգների տիրապետության տակ անցան ՀունգարիայիՏրանսիլվանիայի մեծ մասը, Խորվաթիան, Հարավային ՆիդերլանդներըԻտալիայի մեծ մասը, Սլովենիայի մի մասը, Հյուսիսային Բոսնիան։ Լեհաստանի բաժանման (17721795) ժամանակ Հսւբսբուրգները զավթեցին լեհական և ուկրաինական հողերի մի մասը։ Կարլոս VI 1713-ին Հսւբսբուրգների թագի բոլոր տիրույթները հայտարարեց անբաժանելի։ Տղամարդ ժառանգորդ չլինելու դեպքում դրանք բոլորը պետք է անցնեին նրա դստերը՝ Մարիա Թերեզային։ Սակայն Կարլոս VI մահից հետո նրա դստեր ժառանգական իրավունքները սկսեցին վիճարկել, որը հասցրեց Ավստրիական ժառանգության համար պատերազմին (1740—48)։ Թեև ի վերջո Մարիա Թերեզայի իրավունքները ճանաչվեցին, Ավստրիան կորցրեց տնտեսապես զարգացած Սիլեզիան, որը զավթել էր Պրուսիան։ Այն ետ գրավելու փորձը Յոթնամյա պատերազմում հաջողություն չունեցավ։ XVII դ. 2-րդ կեսին և XVIII դ. Ավստրիայի ներքին զարգացման համար հատկանշական էր ճորտ գյուղացու կոռային աշխատանքի վրա հիմնված խոշոր կալվածատիրական տնտեսությունը, խոշոր ազնվականության տնտեսապես և քաղաքապես ուժեղացումը, բյուրոկրատիայի աճը։ Ավստրիայի տնտեսության մեջ դեռևս դանդաղ էին զարգանում կապիտալիստական տարրերը։ XVIII դ. 2-րդ կեսին Մարիա Թերեզան (իշխել է 1740—80) և Իոսիֆ II (իշխել է 1780—90) անցկացրին բարեփոխություններ, որոնք նպաստեցին պետական իշխանության կենտրոնացմանն ու ամրապնդմանը, կապիտալիստական մանուֆակտուրաների զարգացմանը։ XVII դ. 70–80-ական թթ. ձեռնարկված գյուղացիական բարենորոգումների փորձերը հանդիպեցին հետադիմական ազնվականության դիմադրությանն ու չիրագործվեցին։ Այս ժամանակին է վերաբերում ավստրիական բացարձակ միապետության վերջնական ձևավորումն ու ծաղկումը, որը Իոսիֆ II ժամանակ անվանվեց «լուսավորյալ» բացարձակ միապետություն։ XVIII դ. ֆրանսիական հեղափոխության տարիներին Ավստրիան հանդես եկավ որպես հեղափոխական Ֆրանսիայի դեմ ինտերվենցիայի նախաձեռնող և կազմակերպիչ։ Բայց մի շարք պարտություններ կրելով ֆրանսիական հեղափոխական զորքերից (1792) և ապա Նապոլեոն 1-ից՝ զրկվեց իր տիրապետությունների մեծ մասից և հրաժարվեց Գերմանիայում ունեցած ազդեցությունից։ 1806-ին վերացվեց Հռոմեական սրբազան կայսրությունը։ Նապոլեոնյան Ֆրանսիայի պարտությունից հետո, Վիեննայի կոնգրեսի (1814—15) որոշմամբ, Ավստրիային վերադարձվեցին կորսված տերիտորիաները, վերականգնվեց նրա ազդեցությունը Գերմանիայում։ Տնտեսապես համեմատաբար հետամնաց Ավստրիան դարձավ հետադիմության գլխավոր պատվարներից մեկը Եվրոպայում։ Դա դրսևորվեց Վիեննայի կոնգրեսում Ավստրիայի քաղաքականության մեջ և հատկապես հակահեղափոխական Սրբազան դաշինքի (1815) ստեղծման գործում։ 1821-ին Ավստրիայի զինված ուժերը ճնշեցին հեղափոխությունները Նեապոլիտանական թագավորությունում և Պիեմոնտում։