ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Իտալիա

Մայրաքաղաք Հռոմ
Տարածք 301,318 կմ
Բնակչություն 61,855,120
Դրամական Միջոց ԵՎՐՈ
Կոդ +39

Իտալիա (իտալ.՝ Italia, պաշտոնապես Իտալիայի հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana)ունիտարխորհրդարանական հանրապետություն Եվրոպայում: Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում: Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հոտ: Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի և հիմնականում ունի հանգիստ սեզոնային կլիմա և Միջերկրածովային կլիմա: Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանումեն lo Stivale (կոշիկ)[10][11]: 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենաշատ բնակեցված երկիրն է Եվրոպական միությունում:

Անտիկ ժամանակաշրջան, հին կարթագենացիներըփյունիկիացիները և հույները Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր, էտրուսկները և կելտերը բնակեցրել են Իտալիայի կենտրոնական մասերը, իսկ հյուսիսը բնակեցրել են տարբեր հին իտալական ցեղեր և իտալական ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ամբող Ապենինյան թերակղզով: Իտալական ցեղերը հիմնեցին Հռոմեական թագավորությունը, որը հետագայում դարձավ հանրապետություն, որը նվաճեց հարևան քաղաքակրթությունները: Հռոմը հետագայում հասավ իր հզորության գագաթնակետին և նվաճեց հին աշխարհի մեծ մասը և դարձավ առաջատար մշակութային, քաղաքական և կրոնական կոնտրոնը աշխարհում:

Միջնադարի սկզբում Հռոմեական կայսրությունը փլուզվեց և սկսվեցին բարբարոսների ներխուժումները, սակայն 11-րդ դարի սկզբին, մեծ քանակությամբ քաղաք պետություններ և ծովային հանրապեություններ հզորացան և զարգացրեցին նավաշինարարությունը, առևտուրը և բանկային գործը, ինչը հիմք հանդիսացավ ժամանակակից կապիտալիզմի[12]: Այս անկախ պետությունների միջոցով Եվրոպան առևտրային ճանապարհ բացեց Մերձավոր արևել և Ասիա, հաճախ հարստացնելով ֆեոդալներին, ովքեր մեծ հեղինակություն ձեռք բերեցին ամբողջ Եվրոպայում: Կենտրոնական Իտալիայի մեծ մասը գտնվում էր կրոնապետականՊապական մարզերի վերահսկողության տակ, մինչդեռ հարավային Իտալիան հիմնականում մնաց ֆեոդալական մինչև 19-րդ դարը, մասամբ բյուզանդացիներիարաբներինորմաններիիսպանացիների և Բուրբոնների տարածաշրջան կատարած արշավանքների պատճառով[13]:

Վերածնունդը սկսվեց Իտալիայում և սփռվեց ամբողջ Եվրոպայում` բերելով նոր հայացքներ հումանիզմի, գիտության, հայտնագործությունների և արվեստի նկատմամբ: Իտալիայի մշակույթը ծաղկեց այս ժամանակաշրջանում, ունենալով հայտնի արվեստագետներ, գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո դա ՎինչինԳալիլեո ԳալիլեյըՄիքելանջելոն և Նիկոլո Մաքիավելին: Իտալացի հայտնագործողներ, ինչպիսիք են Մարկո ՊոլոնՔրիստափոր ԿոլումբոսըԱմերիգո Վեսպուչին և Ջիովաննի դա Վարացանոն, բացահայտեցին նոր ուղիներ դեպի Հեռավոր արևելք և Նոր աշխարհ` օգնելով Եվրոպային մտնել Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջան: Սակայն Իտալիայի առևտրային և քաղաքական հզորությունը անկում ապրեց, երբ հայտնաբերվեցին դեպի Ասիա շրջանցող ուղիներ:: Հետագայում իստալական քաղաք պետությունները սկսեցին արյունահեղ պատերազմները միմյանց հետ, որոնք հայտնի են որպես 15-ից 16-րդ դարերի Իտալական պատերազմներ , ինչը նրանց թուլացրեց և ոչ մի պետություն չդարձավ առաջնորդ ուժ: Քաղաք պետությունների թուլացումը առիթ հանդիսացավ եվրոպական տերությունների կողմից դեպի Իտալիա արշավանքների, որոնցից էին ՖրանսիանԻսպանիան և Ավստրիան:

19-րդ դարի կեսերին Իտալական ազգայնականության աջակցությամբ սկսվեց պայքարը անկախության համար, ինչի արդյունքում երկիրը ընկավ հեղափոխական փուլ, որը կոչվեց Ռիսորզիմենտո, որի նպատակն էր ստեղծել միավորված ազգային պետություն: Մի քանի անհաջող փորձերից հետո, հաջողվեց միավորել երկիրը 1861 թվականին, որը դարձավ գերտերություն երկար դարեր օտարի լծի տակ մնալուց հետո[16]: 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը նոր Իտալիայի թագավորությունը արագորեն զարգացավ, ստեղծվեցին արդյունաբերական կենտրոններ հիմնականում երկրի հյուսիսում և վերածվեց գաղութատիրական կայսրության[17], մինչդեռ հարավային Իտալիայի տնտեսությունը մնաց չզարգացած[18]: Չնայած լինելով գլխավոր հաղթանակած կողմերից մեկը Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում, Իտալիան մտավ տնտեսական ճգնաժամի և սոցյալական բողոքների փուլ, ինչի արդյունքում հատատվեց ֆաշիստական դիկտատուրա 1922 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցություն Առանցքի կողմից ավարտվեց պարտությամբ, տնտեսական անկմամբ և Իտալիայի քաղաքացիան պատերազմով: Հաջորդեց Իտալիայի լիբերացումը և ժողովրդավարությունը, իսկ Իտալիայի միապետությունը անկում ապրեց:

Ներկայումս Իտալիայի տնտեսությունը երրորդ ամենամեծն է Եվրոգոտում և ութերորդը` աշխարհում: Այն ունի մադու զարգացվածության բարձր աստիճան և երկրում մարդու կյանքի միջին տևաողությամբ վեցերորդն է աշխարհում: Երկիրը մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային, դիվանագիտական զարգացվածության հարցում[19][20][21][22]: Իտալիան Եվրոպական միության հիմնադիր և առաջատար անդամներից մեկն է, բացի այդ անդամակցում է մեծ քանակության միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, the ՏՀԶԿ-ն, ԵԱՀԿ-ն, the ԱՀԿ-ն, Մ7/Մ8Մ20Միջերկրածովյան միությունըԵվրոպայի Խորհուրդը և այլն: Որպես մշակութային կենտրոն Իտալիայում են գտնվում 51 Համաշխարհային ժառանգության օբյեկտներ, ինչը ամենաշատն է աշխարհում: Իտալիան հինգերորդ ամենաշատ այցելու ունեցող երկիրն է աշխարհում: