ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Իսպանիա

Մայրաքաղաք Մադրիդ
Տարածք 504,030 կմ
Բնակչություն 46,030,109
Դրամական Միջոց ԵՎՐՈ
Կոդ +34

Իսպանիա[5] (իսպ.՝ España ՄՀԱ՝ [ɛsˈpaɲa]), պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն (իսպ.՝ Reino de España), պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները: Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին: Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։

Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենըբասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են ՄադրիդըԲարսելոնանՎալենսիանՍևիլյանՍարագոսան և Մալագան: Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում:

Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր 13-րդ խոշորագույն տնտեսության աշխարհում։ Անդամակցում է Միվորված Ազգերի ԿազմակերպությանՆԱՏՕՏՀԶԿ և ԱՀԿ: Ներկայումս, տնտեսական ճգնաժամը դարձավ հիմնական խնդիրը Իսպանիայի տնտեսության համար։

España անավանման, «իսպաներեն» ու «իսպանական» ածանցումների ծագման վերաբերյալ կան մի քանի կարծիքներ։ Հռոմեական կայսրության կողմից տրված Հիսպանիա անվանումը կարող է սերել բանաստեղծների կողմից օգտագործվող Հեսպերիա տերմինից, քանի որ հույների կողմից Իտալիան անվանվել է «արևմտյան երկիր» կամ «երկիր, որտեղ արևը մայր է մտնում» (Հեսպերիա, եբր.՝ Εσπερία‎) և Իսպանիան գտնվելով ավելի արևմտքում անվանել են Հեսպերիա Ուլտիմա[6]:

Անվանումը կարող է ունենալ նաև Կարթագենյան ծագում՝ Իսպանիհադ, որը նշանակում է «նապաստակների երկիր» կամ «ծայրամաս», քանզի Իսպանիան գտնվում է Միջերկրական ծովի վերջում։ Տարածաշրջանից պեղվել են նաև Հռոմեական Հադրիանոս կայսեր ժամանակաշրջանի մետաղադրամներ, որի վրա պատկերված էին կնոջ կերպար, նրա ոտքերի մոտ՝ ճագար[7]: Կան նաև այլ տարբերակներ España անվանման հետ կապված, ըստ որի բասկերեն Էզպաննա նշանակում է «ծայրամաս» կամ «սահման», մեկ այլ բացատրությամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Պիրենեյան թերակղզին գտնվում է Եվրոպայի արևմտյան սահմանին[6]:

Հումանիստ Անտոնիո դը Նեբրիխան առաջ քաշեց մեկ այլ վարկած, ըստ որի Հիսպանիա բառը ծագել է իբերերեն «Հիսպալիս» բառից, որը նշանակում է «քաղաք արևմտյան երկրում»։