ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Պորտուգալիա

Մայրաքաղաք Լիսաբոն
Տարածք 92,212 կմ
Բնակչություն 10,825,309
Դրամական Միջոց ԵՎՐՈ
Կոդ +351

Պորտուգալիայի տարածքը բնակեցված է եղել տակավին հին քարի դարում։ Բրոնզի դարում Պորտուգալիայի հյուսիսում զարգացել է մետաղամշակությունը։ Մ․թ․ա․ 1-ին հազարամյակի 2-րդ կեսին Պորտուգալիայի տարածքում բնակություն են հաստատել կելտերը, մ․թ․ա․ 4-3-րդ դարերի՝ լուզիտանները, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Մ․թ․ա․ 2-րդ դարերի սկզբից նրանք համառ պայքար են մղել երկիր ներխուժած հռոմեացիների դեմ և միայն մ․թ․ա․ 1-ին դարի վերջին է Հռոմին հաջողվել կոտրել լուզիտանների դիմադրությունը և նրանց տարածքը դարձնել Լուզիտանիա Հռոմ պրովինցիա։ Հռոմեացիները տիրել են մինչև մ․թ․ 5-րդ դ․ սկիզբը, երբ Պիրենեյան թերակղզին նվաճել են սվևները, այնուհետև՝ վեստգոթերը։

713-718-ին Պորտուգալիան նվաճել են արաբներն ու բերբերները և 756-ից այն դարձել է Կորդովայի էմիրության (929-ից խալիֆայության) մի մասը։ Ռեկոնկիստայի ընթացքում 11-12-րդ դարերի սկզբին Պորտուգալիայի ազատագրված հողերը մտել են իսպանական Լեոն թագավորության կազմի մեջ։ Լեոնի արևմտյան սահմաններն ամրացնելու նպատակով թագավոր Ալֆոնս VI ստեղծել է հատուկ կոմսություն և շնորհել իր փեսա Հենրի Բուրգունդացուն, որն անվանվել է պորտուգալական կոմս։

Հենրիի որդի կոմս Աֆոնսու էնրիկիշը մավրերի դեմ տարած խոշոր հաղթանակից (1139) հետո իրեն հռչակել է թագավոր։ Պորտուգալիայի անկախությունը Լեոնը ճանաչել է 1143-ին։ 13-րդ դարի կեսին Պորտուգալիայի տարածքը ամբողջովին հետ է նվաճվել մավրերից։ 12-13-րդ դարերում Պորտուգալիայում ձևավորվել են ֆեոդալական հարաբերությունները, գյուղացիության հիմնական մասը անձնական կախման մեջ է ընկել ֆեոդալներից, բայց պահպանվել է ագատ գյուղացիության զգալի խավ։ Շնորհիվ Պորտուգալիայի հարմար աշխարհագրական դիրքի արագորեն զարգացել են քաղաքները՝ ԼիսաբոնՊորտուԲրագաԿոիմբրաԼագուշ և այլն։ 13-րդ դարում ձևավորվել են կորտեսները։ 14-15-րդ դարերում Պորտուգալիայի թագավորները վարել են պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն, ճնշել խոշոր ֆեոդալների խռովությունները, հենվել ծառայող ազնվականության ու կաթոլիկ եկեղեցու վրա։ Խուան 2-րդ թագավորի (1481 - 1495) օրոք հատկապես դրսևորվել է թագավորական իշխանության ուժեղությունը․ նա սահմանափակել է խոշոր ֆեոդալների իրավասությունները, դաժանորեն ճնշել 1483-1484-ի ֆեոդալական խռովությունը։