ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Լեհաստան

Մայրաքաղաք Վարշավա
Բնակչություն 38Մլն
Տարածք 312Հզր
Դրամական Միջոց Ջլոտի
Կոդ +48

Լեհաստան[9], պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (կարդացվում է՝ Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում՝ Վիսլա և Օդրա գետերի ավազանում՝ Բալթիկ ծովի ափին։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս–արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Լեհաստանի որպես պետություն առաջացման տարեթիվ ընդունված է համարել 966 թվականը, երբ Միեշկո I իշխանը ընդունեց քրիստոնեություն։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են ԿրակովըՎրոցլավըԳդանսկը։

Ժամանակակից Լեհաստանի տարածքում մեր թվականության սկզբին բնակվում էին գերմանական սկիրների և լուգիացիների ցեղերը։ Այնուհետև նրանց փոխարինեցին վելբարյան մշակույթի գոթերը, իսկ 1-ին հազարամյակի վերջում՝ արևելյան պոլյանները, որոնց անունով կոչվեց երկիրը, և լյախերը, որոնց անունից առաջացավ մյուս ազգերի կողմից ժողովրդին տրված անունը։ Հայերեն «լեհ» անունը նույնպես ծագում է լյախերի ցեղի անունից։

Լեհաստանի ամբողջ պատմությունը լի է դրամատիկ իրադարձություններով, հարևան տերությունների ներխուժումներով ու զավթումներով։ Իր պատմության ընթացքում Լեհաստանը հինգ անգամ իրար մեջ բաժանել են հարևան պետությունները։[11][12][13][14]

  • Առաջին բաժանում՝ 1772 թվականին՝ ՌուսաստանիՊրուսիայիԱվստրիայի միջև,
  • Երկրորդ բաժանում՝ 1793 թվականի հունվարի 23-ին՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև,
  • Երրորդ բաժանում՝ 1795 թվականի հոկտեմբերի 24-ին՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև, որի ժամանակ տեղի ունեցավ անկախ լեհական ազգային պետության վերացում,

1807-1814 թթ. շնորհիվ Նապոլեոնյան պատերազմների՝ 1807թ. Պրուսիայից, իսկ 1809թ.՝ նաև Ավստրիայից խլված լեհական հողերի վրա Նապոլեոն Բոնապարտ կայսեր կողմից վերստեղծվեց լեհական ազգային պետականություն, Վարշավայի դքսություն անվամբ, որի գլուխ կանգնեցվեց Սաքսոնիայի կուրֆյուրստը: Սակայն Նապոլեոն I-ի պարտությունից հետո Լեհական պետականությունը դարձյալ լուծարվեց, իսկ նրա հողերը բաժանվեցին կամ վերաբաժանվեցին հարևան պետությունների միջև:

  • Չորրորդ բաժանում՝ 1814–1815 թթ.՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև, սակայն այս անգամ Ռուսաստանի բաժինն առավել մեծացավ: 1846 թվականին Ավստրիան՝ Ռուսաստանի և Պրուսիայի համաձայնությամբ զավթեց Կրակով քաղաքը իր շրջակայքով:

Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանական երկրորդ ռայխից ցարական Ռուսաստանի պարտության և ցարիզմի տապալման արդյունքում 1918 թվականին վերականգնվեց անկախ լեհական ազգային պետականությունը,

  • Հինգերորդ բաժանում՝ 1939 թ. օգոստոսի 23-ին՝ Խորհրդային Ռուսաստանի կամ ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի միջև (տե՛ս Մոլոտով-Ռիբենտրոպի պակտ): Օգոստոսի 23-ի գաղտնի խորհրդա-գերմանական պակտը կենսագործվեց 1939 թ. սեպտեմբերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով, որի առաջին զոհը դարձավ Լեհաստանը: Գերմանիան զավթեց Բուգ և Սան գետերից դեպի արևմուտք, իսկ ԽՍՀՄ-ը՝ դեպի արևելք գտնվող լեհական հողերը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Լեհական պետությունը դարձյալ վերականգնվեց: Ըստ Պոտսդամի կոնֆերանսի (1945թ. հուլիս-օգոստոս) որոշումների և 1945 թ. օգոստոսի 16-ի խորհրդա-լեհական պայմանագրի՝ Լեհաստանին միացվեցին Օդեր գետից արևելք գտնվող գերմանական հողերը՝ Արևմտյան ՊրուսիանՍիլեզիանԱրևելյան Պոմերանիան և Արևելյան Բրանդենբուրգը, իսկ դրա փոխարեն ԽՍՀՄ-ը իրեն պահեց 1939 թվականի սեպտեմբերին Լեհաստանից խլած գրեթե բոլոր հողերը (բացառությամբ՝ 1945թ. Լեհաստանին վերադարձված Բելոստոկի օկորւգի (Պոդլյաշյե) Սան գետի աջ ափին գտնվող ոչ մեծ շրջանի): Ի դեպ, ԽՍՀՄ-ն իրեն պահեց նաև Գերմանիայից խլված Արևելյան Պրուսիան:

Այսպիսով՝ Լեհաստանի Ներկայիս սահմանները ձևավորվել են Երկրորդ աշխարհամարտից հետո։ Ավելի քան երեսուն տարի Խորհրդային Միության գերիշխանության տակ գտնվելուց հետո (սոցիալիստական Լեհաստան՝ Լեհաստանի Ժողովրդական ՀանրապետությունԼեհաստանը 2001 թ.-ից Եվրամիության անդամ-երկիր է։