ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Գերմանիա

Մայրաքաղաք Բեռլին
Տարածքը 357հզր
Բնակչությունը 80մլն
Դրամական միջոց ԵՎՐՈ
Կոդ ++49

Գերմանիա, պաշտոնապես Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland) պետություն Եվրոպա աշխարհամասում։ Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում՝ Դանիայի (68 կմ), արևմուտքում՝ Նիդերլանդների (577 կմ), Բելգիայի (167 կմ) և Լյուքսեմբուրգի (138 կմ), հարավ-արևմուտքում՝ Ֆրանսիայի (451 կմ), հարավում՝ Շվեյցարիայի (334 կմ) և Ավստրիայի (784 կմ), արևելքում՝ Լեհաստանի (456 կմ) և Չեխիայի (646 կմ) հետ։ Գերմանիայի խոշոր քաղաքներն են ԲեռլինըՀամբուրգըՄյունխենը և Քյոլնը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանի տարածքից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 միլիոն ԵՄ-ի ներգաղթածներ են, 1,5՝ եվրոպական այն երկրներից, ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 3 միլիոն թուրքեր։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։

Մ․թ․ա․ I հազարամյակի վերջին Գերմանիայի տարածքում բնակվող գերմանների ցեղերը բախվեցին Հռոմեական պետության հետ։ 3-րդ դարում ցեղերի տեղաշարժերի և խառնվելու հետևանքով առաջացան գերմանների ցեղային նոր կազմավորումներ, որոնց մի մասը 4-6-րդ դարերում ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ զբաղեցրեց Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքը։ Գերմանիայում բնակություն հաստատեցին ալեմանները, բավարացիները, արևելյան ֆրանկները, սաքսերը, թյուբինգացիները, ֆրիզները։ VI—VIII դդ․ Գերմանիայի տարածքը նվաճեցին ֆրանկները։ Այդ նվաճումն ուղեկցվում էր քրիստոնեության տարածմամբ։ Կարոլինգների կայսրության անկումից հետո Գերմանիա մտավ Արևելաֆրանկյան թագավորության մեջ, և սկսվեց գերմանական մարզերի պետական առանձնացումը, որն ավարտվեց գերմանական վաղ ֆեոդալական պետության ձևավորումով։ Այն ընդգրկում էր Սաքսոնիա, Ֆրանկոնիա, Ալեմանիա (Շվաբիա), Բավարիա ցեղային դքսությունները և այլ հողեր։ Գերմանիան համեմատաբար միասնական պետական ամբողջություն Էր։ Սաքսոնական դինաստիայի (919—1024) թագավորների օրոք մեծ ազդեցություն ձեռք բերեցին դքսերը։ Արդեն Տայնրիխ I (919—936) հաճախ Էր ընդհարվում նրանց հետ։ Դքսերի դեմ հաջող պայքար մղեց Օտտոև I (936—973