ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Բելգիա

Մայրաքաղաք Բրյուսել
Մակերես 30.000կմ
Բնակչությունը 11Մլն
Արժույթ ԵՎՐՈ
Հեռախոսային կոդը +32

Բելգիա (ֆր.՝ Le Royaume de Belgiqueհոլ.՝ Koninkrijk Belgiëգերմ.՝ Das Königreich Belgien), դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է ՆիդերլանդներինԳերմանիայինԼյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվոր միության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։

Բելգիայի տարածքը կազմում է 30.528 կիլոմետր քառակուսի, իսկ բնակչությունը կազմում է 11 150 516 մարդ (հունվարի 12014):

Լինելով Գերմանական և Լատինական Եվրոպայի մշակութային սահմանագծին, Բելգիայում տարածված է երկու հիմնական լեզու. հոլանդերեն, որով խոսում են ֆլամանդացիները, որոնք կազմում են բնակչության 59%-ը և ֆրանսերեն, որով խոսում են հիմնականում վալոնները և կազմում են բնակչության 41%-ը։ Բացի այդ Բելգիայում ապրում է փոքրաթիվ գերմանախոս բնակչություն։

Բելգիան ֆեդերատիվ սահմանադրական միապետություն է կառավարության պառլամենտական համակարգով: Այն բաժանված է երկու հիմնական տարածաշրջանի. հյուսիում հոլադախոս ֆլամանդացիներն են, իսկ հարավում ֆրանսախոս Վալոնիան: Բրյուսելը պաշտոնապես երկլեզու է, այստեղ մեծամասնություն են ֆրանսախոսները, և հանդիսանում է անկլավ ֆլամանդական տարածաշրջանում: Գերմանախոս համայնքները հիմնականում տեղակայված են Վալոնիայի երևելքում: Բելգիայի պատմության մեջ եղել են բազմաթիվ հակամարտություններ լեզվային տարբերությունների պատճառով:

Պատմականորեն Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը հայտնի են եղել «Ստորին երկրներ» անվանմամբ, այն զբաղեցրել է ավելի մեծ տարածք քան ներկայիս Բենիլյուքսի երկները միասին։ Տարածաշրջանը լատիներենով կոչվել է Բելգիկա, Հռոմեական պրովինցիա Գալիա Բելգիկայից հետո, այն զբաղեցրել է մոտավոր ներկայիս Բելգիայի համահունչ տարածք։ Միջնադարի վերջում միչև 17-րդ դարը Բելգիայի տարածքը բարգավաճել է և եղել է առևտրի և մշակույթի կենտրոն։ 16-րդ դարից միչև 1830 թվականի Բելգիական հեղափոխությունը Բելգիան եղել է Նիդերլանդների կազմում։ Տարածքը եղել է շատ եվրոպական տերությունների համար կռվադաշտ[10], ինչը եղավ նաև երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։