Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

Շքեղ հանգիստ Արցախի «Վալլեքս Գարդեն Հոթելում»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում է գտնվում «Վալլեքս Գարդեն Հոթելը», որն առաջարկում է շքեղ սենյակներ, հաճելի և օգտակար ժամանց, լիարժեք հանգիստ:  

«Իսկուհի թրեվլ» ընկերությունն առաջարկում է սոցփաթեթի սպասարկում ոչ միայն Հայաստանում, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում. մենք առաջարկում ենք Ձեր հանգիստ անցկացնել «Վալլեքս Գարդեն Հոթելում»:

Հյուրանոցային սենյակներն ունեն նորաոճ դիզայն և ժամանակակից լուծումներ, ապահովված են LED էկրանով հեռուստացույցով, տեղական և միջազգային հեռուստաալիքներով, միջազգային ուղիղ հեռախոսագծով, գերարագ ինտերնետով, զովացուցիչ ըմպելիքներով անվճար մինի բարով և կահավորված լոգասենյակով:

«Վալլեքս Գարդեն Հոթելում» 1 սենյակի համար մեկ օրվա արժեքն է՝

Standard սենյակ – 29900 դրամ

Superior սենյակ – 44900 դրամ

Deluxe սենյակ – 54900 դրամ

Suite սենյակ – 79900 դրամ

Սենյակի գինը նախատեսված է մեկ հյուրի համար, յուրաքանչյուր հավելյալ հյուր վճարում է 5000 դրամ, հավելյալ մահճակալ տեղադրելու դեպքում վճարվում է ևս 5000 դրամ:

Հյուրանոցային համարի գնի մեջ մտնում է նախաճաշը, «Վալլեքս Գարդեն ֆիտնեսից»՝ մարզասրահից, աէրոբիկայի սրահից և լողավազանից անվճար օգտվելու հնարավորություն, անվճար ավտոկայանատեղի:

Իսկ թենիսի դաշտից և Սպա կենտրոնի ծառայություններից հյուրերը կարող են օգտվել 10 % զեղչով:

«Վալլեքս Գարդեն Հոթելում» գործում է ռեստորան, հանդիսությունների սրահ, բիզնես կենտրոն՝ կոնֆերանսների և հանդիպումների համար նախատեսված 30 և 120 մարդու համար, ֆիննական շոգեբաղնիք, Սպա կենտրոն, թենիսի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի դաշտեր: Հյուրանոցում գործում է լվացքատուն:

Սոցփաթեթով այս հյուրանոցում հանգրվանելու համար դիմեք «Իսկուհի թրեվլ» ընկերություն՝ Կիևյան 3 հասցեով կամ զանգահարեք (077)144-460 հեռախոսահամարով...