ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Արեւմտյան Հայաստան 4 օրյա շրջագայություն

 

Շրջագայության արժեքը: 156000 AMDՇրջագայության տեւողությունը:

4 օրՇրջագայության ժամանակացույցը: 10 ՄայիսիՇրջագայության երկարությունը: 2200 կմ ( 1367 մղոն )Շրջագայության տեսակը: Արեւմտյան Հայաստան

Շրջագայության երթուղին:

Երեւան - Գյումրի - Ախալքալաք - Ախալցխա - Կարս - Վան - Աղթամար կղզի - Բերկրի -Բայազե(  Արարատ սար ) - Իգդիր - Կարս - Անի - Արդահան- Ախալցխա - Գյումրի -Երեւան

4 - օրյա շրջագայությունը թեւ կարճ է, բայց բովանդակությամբ խիստ հագեցված է: Այս հանգստյան օրերը յուրահատուկ տեղ կզբաղեցնեն Ձեր կյանքում եւ կդառնան անմոռանալի, քանի որ դուք կիրականացնեք մի վաղեմի երազանք՝ կմեկնեքԱրեւմտյան Հայաստան, կայցելեք Հայաստանի հին մայրաքաղաքներից Կարսը, Անին, Վանը,  հնարավորություն կունենաք հիանալ վեհաշուք Արարատիհիասքանչ տեսքով:

1-ն օր

 

Շրջագայությունը սկսվում է Երեւանից, առավոտյան ժամը 5-ին: Անցնելով Գյումրին, կհասնենք հայ-վրացական  սահման: Այն բարեհաջող հատելուց հետո կուղեւորվենք Ջավախքով,  որը մեզ համար շատ հարազատ է: Մինչեւ Ախալցիխե ոլորապտույտները մեզ կուղեկցի Կուր գետը, որի ափին Խերտվիսի բերդից մի քիչ ներքև, Թամարա թագուհու քարանձավային ամրոցի մոտ կհանգստանանք եւ կնախաճաշենք:
Նկարագրված ճանապարհը, Երեւանից մինչեւ Թուքական սահման, կազմում է մոտ 300կմ:
Նախաճաշից հետո կանցնենք Թուրքական սահմանը եւ հիանալով դրախտային բնությամբ ու անցնելով 160կմ  կհասնենեք Կարս՝ Հայոց 10-րդ մայրաքաղաք /928թ./: Կարսում տեսնելու եք Առաքելոց եկեղեցին /928-953թթ./, Կարսի բերդը, սբ. Վարդանի կամուրջը, Չարենցի տունը:
Գիշերում եք Գրանդ Անի հյուրանոցում(4+*), որը իր հարմարավետությամբ ու բարձր մակարդակով համապատասխանում է իր անվանը:

2-րդ օր

 


Օրը բարի, քանզի նախաճաշից հետո մեզ իր մոտ է կանչում Վանա լիճը: Աչքդ չես կարող կտրել նրա զմրուխտյա տեսքից, բայց երբ բարձրացնում ես հայացքդ մի պահ սարսուռ ես զգում Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու ահազդու տեսքից, որից նույնիսկ սարսափում էր Վալին և հրամայում վերացնել այդ գոռոզ եկեղեցին: Նավակը ձեզ հետ է բերում, Աղթամար ռեստորանում անպայման պիտի համտեսեք մեր պապերի այդքան երազած վանա տառեխը: Վերադառնում եք Վան, որը մոտ 45կմ է հեռու Աղթամարից, գիշերելու եք Ուրարտու հյուրանոցում, եթե նկատեցիք հյուրանոցների անուններն էլ են հոգեհարազատ, բացի դրանից ասեմ, որ Ուրարտու հյուրանոցը գտնվում է Վանի Այգեստան թաղամասում: 

3-րդ օր

Նախաճաշիցհետո շարունակումեքձերուղևորությունը: Բերկրիիջրվեժը ուղղակիբնությանկերտածհրաշքԻգդիրէ, Բայազետիբերդը այնքանանառիկժայռիվրաէկառուցված, որնույնիսկանգղներըչենհանդգնումբույնդնել, սակայնպետքէշտապել, որովհետևգնումեքարքայիմոտ, ևեթենաբարեհաճեղավձերնկատմամբ, ուրեմնբախտավորեք, որպիտիտեսնեքԱրարատը ևմոտ2200մբարձրանաքլանջին, զգաքնրակենսականուժը: Իգդիր մտնելուցհետոգնումեքԿարս, տեղավորվում ԳրանդԱնիհյուրանոցում, ընթրիքիցհետոկարողեքօգտվելհյուրանոցիլողավազանիցևթուրքականբաղնիքից:

4-րդ օր

 

Առավոտյան ուղեւորություն Հայոց 11-րդ մայրաքաղաք Անի: 961թ. Կարսից մայրաքաղաքը տեղափոխվեց Անի:
Անին համարվում է հազար ու մի եկեղեցիների քաղաք.
Մայր տաճար /989-1001թթ./, սբ. Փրկիչ /1035թ./, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն /1001-1020թթ./, Աբուղամրենց սբ. Գրիգոր եւ մի շարք այլ շինությունների ավերակներ: 
Անին բոլորի վրա թողնում է տխուր տպավորություն:
Մինչև սահման հասնելը դեռ մի կանգառ էլ ունենք: Արդահանը, լինելով երբեմնի հայկական քաղաք, պահպանել է բերդը և մի քանի հայկական ճարտարապետությամբ տներ: 
Սահմանն անցնելուց հետո սովորության համաձայն Ախալցիխեի Վարզիա ռեստորանում հրաժեշտի երեկո է, որտեղ արդեն իրար հետ մտերմացած մարդիկ ուրախ և ջերմ մթնոլորտում սրտանց ուխանում են:
 Երևան հասնում եք կեսգիշերին: