ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Շրջայց Հայաստանում

Երևան-Էջմիածին- Զվարթնոց-Խոր Վիրապ- Արենի- Նորավանք- Տաթև- Քարահունջ- Սելիմ- Նորատուս- Սևան- Ծաղկունք- Ծաղկաձոր-Գեղարդ- Գառնի- Քարերի Սիմֆոնիա-Գնումներ- Ամբերդ-Երևան

 

Օդանավակայան - Շրջայց Երևանում

14:00-Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում և տեղափոխում Երևան, գրանցում հյուրանոցում և հանգստի ժամ:

15:30 -Այցելություն հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան՝ Մատենադարան:

16:30 -Ավտոբուսային շրջայց Երևանով, որի ընթացքում կանգառներ կկատարենք Սասունցի Դավթի արձանի և Հաղթանակի զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոնը: Այցելություն Կասկադ համալիր, Գաֆեսճյան Ժամանակակից արվեստի թանգարան, Օպերային թատրոն:

19:00- Ողջույնի ընթրիք ազգագրական մշակութային ծրագրով (հայկական ազգագրական երգեր և պարեր) «Երևան Պանդոկ» ռեստորանում:

21:00-Երեկոյան ոտքով զբոսանք Երևանի կենտրոնով. Հյուսիսային պողոտյով կհասնենք Հանրապետության Հրապարակ: Մասնակցություն «Երգող շատրվաններ» շոուին:

23:00 -Վերադարձ հյուրանոց:

Օր 2

Երևան - Էջմիածին - Զվարթնոց - Երևան

Նախաճաշ հյուրանոցում:

10:00 -Մեկնում Սուրբ Էջմիածին, որը Հայաստանի հոգևոր կենտրոնն է և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Քաղաքը գտնվում է Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա: Այստեղ մենք կայցելենք 4-րդ դարում կառուցված Էջմիածինի Մայր Տաճարը, Էջմիածնի գանձարանը, որտեղ պահպանվում են բազմաթիվ սրբազան մասունքներ, այդ թվում նաև Սուրբ Գեղարդը, որով ըստ լեգենդի խոցել են Քրիստոսին: Այցելություն Զվարթնոց՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն օրինակներից մեկի, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։

14:00 -Բացօթյա ճաշ «Վան» ռեստորանի ծիրանի այգում:

16:00 -Վերադարձ Երևան և այցելություն Արարատ կոնյակի գործարան. Էքսկուրսիա և մի քանի տեսակի կոնյակների համտես: Ազատ երեկո Երևանում:

Օր 3

Երևան - Խոր Վիրապ - Արենի - Նորավանք - Տաթև - Գորիս

Նախաճաշ հյուրանոցում:

8:00- Դուրսգրում հյուրանոցից և մեկնում դեպի Հայաստանի հարավ:

09:00- Առաջին կանգառը՝ Խոր Վիրապի վանք, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատը:

11:00- Հաջորդ կանգառը կլինի «Թռչունների» քարանձավի մոտ, որտեղ վերջերս հայտնաբերել են աշխարհի հնագույն կոշիկն ու 6000 տարեկան գինեգործարանը: Չնայած պեղումներ դեռ շարունակվում են, մենք այնուամենայնիվ հնարավորություն կունենանք տեսնել, թե ինչ է կատարվում մոգական քարանձավում: Հենց այստեղ՝ Արենի գինեգործական շրջանում է արտադրվում արենի կարմիր գինին՝ տեղական համանուն խաղողից: Այս գինեգործարաններից որևէ մեկում կամ գյուղացի գինեգործի տանը կհամտեսենք այդ նույն գինին:

12:00- Այցելություն խորհրդավոր կարմիր ժայռերով շրջապատված Նորավանք վանքային համալիր կառուցված XIII-XIVդդ:

13:30- Ճաշ «Լճակ» ռեստորանում: Հալիձոր բնակավայրից աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանողով կբարձրանանք դեպի Տաթևի վանք:

19:30- Գրանցում Գորիս քաղաքի «Միրհավ» հյուրանոցում, ուր և կլինի գիշերակացը:

20:00- Ընթրիք հյուրանոցում:

Օր 4

Գորիս - Քարահունջ - Սելիմ - Նորատուս - Սևան - Ծաղկունք - Ծաղկաձոր

Նախաճաշ հյուրանոցում:

08:00- Մեկնում:

09:00- Կանգառ Քարահունջում (Զորաց Քարեր), որը մ.թ.ա VI հազարամյակի մեգալիթյան կառույց է: Համարվում է աշխարհի հնագույն աստղադիտարան, որը կոչում են նաև «Հայկական Սթոունհենջ»:

12:00- Այցելութուն Վարդենյաց (Սելիմի) քարավան-սարայ, որը երկար ժամանակ ծառայել է որպես կարևոր առևտրային կետ Մետաքսի ճանապարհին: Այս տեսակ կառույցները որպես գիշերակացի վայրեր են ծառայել այն բազմաթիվ քարավանների համար, որոնք մեկնում էին Եվրոպայից Արևելք և հակառակը:

13:00- Նորատուս. խաչքարերի ամենամեծ գերեզմանոցը ժամանակակից Հայաստանի տարածքում:

14:00- Ճաշ առափնյա «Ծովածոց» ռեստորանում, ուտեստ սիգ տեղական ձկից և սևանի խեցգետիններից պատրաստված «բրենդային» քյաբաբ:

15:00- Տուր դեպի Սեվանա լիճ, որը Կովկասի ամենամեծ լիճն է համարվում: Հյուսիս-արևելյան լճափին մենք կայցելենք Սևանավանք վանական համալիր:

17:00- Հանգիստ և ընթրիք ինքնատիպ «Ծաղկունք» հյուրատանը, որտեղ շեֆ-խոհարարը կանցկացնի թոնիրում գառ պատրաստելու վարպետության դաս (10+ քանակով խմբերի համար):

21:00- Տեղափոխում Ծաղկաձոր և տեղավորում հյուրանոցում:

Օր 5

Ծաղկաձոր - Գեղարդ - Գառնի - Քարերի Սիմֆոնիա - Երևան

Նախաճաշ հյուրանոցում:

10:00- Մեկնում հյուրանոցից:

10:15- Ծաղկաձորի ճոպանողով կբարձրանանք Թեղենիս լեռ:

11:00- Այցելություն Կեչառիսի վանքային համալիր Ծաղկաձորում:

11:30 - ֆոտո-կանգառ «Չարենցի կամար» հուշարձանի մոտ, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը:

12:00- Գեղարդի վանքային համալիր՝ հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի նմուշ (XII-XIIIդդ.), ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ:

14:00- Ճաշ Գառնու գյուղական տներից մեկում, մասնկացություն հայկական լավաշի պատրաստմանը:

15:30- Այցելութուն Գառնու հեթանոսական տաճար, որը հեթանոսության ու հելլենիզմի շրջանից պահպանված միակ հուշարձանն է Հայաստանում:

16:30- Փոքրիկ քայլարշավ դեպի Գառնու ձոր, ուր կտեսնենք բնության կերտած հրաշք «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը:

18:00 -Վերադարձ Երևան և տեղավորում հյուրանոցում, ժամանակ հանգստի համար: Ազատ երեկո:

Օր 6

Երևան - Գնումներ - Ամբերդ - Երևան

Նախաճաշ հյուրանոցում:

10:00- Մեկնում:

10:30- Այցելություն Հայաստանի պատմության թանգարան, ուր ցուցադրվում են Հայկական Լեռնաշխարհի հազարամյակների պատմությունը ներկայացնող տարբեր նմուշներ՝ սկսած պալեոլիթից մինչև մեր օրերը:

12:30-Գնումների համար մենք կայցելենք երևանյան հանրահայտ Վերնիսաժ հուշանվերների բացօթյա շուկան և հայկական մրգերի, քաղցրավենիքների և չրեղենի շուկան:

14:00- Ճաշ Երևանում՝ արևմտահայկական ճաշացանկով նրբաճաշակ Չարենցի 28 ռեստորանում: Որից հետո մենք կուղևորվենք միջնադարյան բերդաքաղաք Ամբերդ, որը կազմում են 7-րդ դարի դղյակն ու 11-րդ դարի եկեղեցին: Այն Հայաստանի  տարածքում լավ  վիճակում պահպանած եզակի ամրոցներից մեկն է: Ազատ երեկո:

Օր 7

Երևան-Օդանավակայան

Նախաճաշ հյուրանոցում:

09:30- Դուրսգրում հյուրանոցից:

10:00- Մեկնում օդանավակայան: