Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

    

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ք.Երևան                                                                                                                           «___» ________  201 թ.

 

/ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հասցեն, անձնագրի տվյալները/

այսուհետ՝ «Պատվիրատու», մի կողմից և «ԻՍԿՈՒՀԻ» ՍՊԸ-ն, այսուհետ՝ «Կատարող», ի դեմս տնօրեն Ի. Ղուբասարյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը /այսուհետ՝ Պայմանագիր/ հետևյալի մասին.

                                                                             

                                                                   1.Պայմանագրի առարկան

1.1            Պայմանագրով Կատարողը պարտավորվում է ՀՀ Պատվիրատուի հանձնարարությամբ մատուցել Պայմանագրի 1.2 կետում նշված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել դրա համար:

1.2            Կատարողը պարտավորվում է մատուցել հետևյալ ծառայությունները` ____________________________________________________________________________ /այսուհետ՝ Ծառայություններ/:

1.3            Ծառայությունների մատուցման ժամկետն է՝ <___> ____________________ 201 թ. մինչև <___> ________________________  201 թ.:

1.4            Ծառայություններից օգտվող անձանց թիվը՝   ___________:

1.5            Ծառայությունները մատուցված են համարվում Պայմանագրի 1.3 կետում նշված ժամկետի ավարտի պահին:

 

                                           2.Կողմերի իրավունքները և պարտավորությունները

2.1         Կատարողը պարտավոր է՝

2.1.1      Ծառայությունը մատուցել պատշաճ որակով,

2.1.2      Ծառայությունը մատուցել ամբողջ ծավալով, Պայմանագրի 1.3 կետում նշված ժամկետում,

2.2         Պատվիրատուն պարտավոր է պահպանել Պայմանագրով նախատեսված պայմաններն ու կանոնոները,

2.3         Պատվիրատուն իրավունք ունի՝

 2.3.1      ցանկացած ժամանակ ստուգել մատուցվող Ծառայությունների ընթացքը և որակը՝ առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

 

                                                3.Պայմանագրի գինը և հաշվարկման կարգը

3.1               Պայմանագրի գինը կազմում է՝___________ /_______________________________________ / դրամ, որից սոցփաթեթի շրջանակներում __________ /_____________________________________ / դրամ, պատվիրատուի հաշվին՝________/_______________________________________ / դրամ: 

3.2               Պայմանագրի գինը վճարվում է ՀՀ կառավարության 27.12.2012թ. թիվ1691-Նոր որոշմամբ սահմանված կարգով:

3.2.1.1      Հյուրանոցի մեկ   գիշերակացի արժեքը  կազմում է________ / __________________________________ / դրամ:

3.2.1.2      Հյուրանոցային   այլ   ծառայություններից  օգտվելու գումարը՝   _______ / ____________________________________ /  դրամ:

3.3               Պատվիրատուի կողմից Կատարողին Պայմանագրի 3.1 կետում նշված պայմանագրի գնի 100 /մեկ հարյուր/ տոկոսը վճարում է մինչև 3.6 կետում նշված ժամանակահատվածը:

3.4               Սոցփաթեթի շրջանակներում պարբերաբար վճարման վերջնաժամկետն է համարվում բյուջետային տարվա վերջին օրը, իսկ մյուս փոխանցումները կատարվում են 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում: Պարբերական վճարման առաջին վճարումը կատարվում է պայմանագիրը ստորագրելուց հետո 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում

3.5  3.6 կետում նշված ժամանակահատվածում սոցիալական փաթեթի պարբերական վճարումները չկատարելու դեպքում Պատվիրատուն պարտավոր է վճարել պակաս գումարը:

 

                                                            4.Կողմերի պատասխանատվությունը

4.1.                Սույն Պայմանագրով 1.3 կետում նշված Ծառայությունների մատուցման սկզբի ժամկետից ոչ ուշ քան

ա. 10 /տասը/ աշխատանքային օր առաջ հրաժարվելու դեպքում Պատվիրատուն տուգանք չի վճարում:

բ. /երկու/ աշխատանքային օր առաջ Պայմանագրից հրաժարվելու դեպքում պատվիրատուն  վճարում է տուգանք՝ Պայմանագրի գնի 20%-ի  չափով:

գ. 1 /մեկ/ աշխատանքային օր առաջ Պայմանագրից հրաժարվելու դեպքում պատվիրատուն  վճարում է              տուգանք՝ Պայմանագրի գնի 45%-ի  չափով:                       

4.2.                Տույժի վճարումը կողմերին չի ազատում իրենց պարտավորությունները կատարելու և խախտումները վերացնելու պատասխանատվությունից:

 

             5.Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (Ֆորս-Մաժոր)

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանգիրը կնքելուց հետո և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհանարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը:Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

                                                               

                                                                 6.Վեճերի լուծման կարգը

Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

                                                                           7.Եզրափակիչ դրույթներ

7.1          Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված` Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

7.2.         Պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմի մոտ գտնվում է Պայմանագրի մեկական օրինակ:

          

                     Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Պատվիրատու`                                                                                Կատարող`

                    

_____________________________________________

<ԻՍԿՈՒՀԻ> ՍՊԸ

Հասցե՝_______________________________________

ք. Երևան, Կասյան 2

Անձնագիր՝ __________________________________

ՀՎՀՀ  00000232

Հեռ.՝_________________________________________

Հ/Հ 1510036176290100

Աշխ. վայր՝ __________________________________

<ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ> ՓԲԸ

____________________________________________

Հեռ.՝ 010270328 ,010320210

Հասցե՝ _____________________________________

էլ-փոստ՝

     Հաճախորդ ՝

     Տնօրեն`

________________

________________ Ի. Ղուբասարյան

    (ստորագրություն)

    (ստորագրություն)