Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Գոլդեն Պալաս Ցաղկաձոր

Գտնվելով կանաչազարդ Ծաղկաձորի հյուրընկալ տարածքում` հյուրանոցը յուրահատուկ է իր ժամանակակից և շքեղ ծառայություններով, նուրբ մոտեցմամբ և անհատական սպասարկմամբ : Այն տարածաշրջանի միակ պաշտոնապես ճանաչված 5 աստղանի հյուրանոցն է, և այստեղ Ձեր լիարժեք հանգիստը երաշխավորված է

Ստանդարտ համար

 

Ստանդարտ սենյակները նախատեսված են պարգևելու հանգստություն, ներդաշնակություն և ժամանակակից ճոխություն : Անհրաժեշտ  բոլոր  պայմաններով  համալրված  այս  սենյակները տալիս են ընտրության հիանալի հնարավորություն:

Ռոյալ

Ապրեք ինչպես թագավոր կամ թագուհի… Մեր Ռոյալ սենյակը ողջունում է Ձեզ իր շքեղ մթնոլորտով` զուգակցված ջերմ գույներով: Ընդարձակ ննջարանները բնական լուսավորոըթյամբ առաջարկում են հանգստի կատարյալ միջավայր, իսկ առանձին լաունջ հատվածը կստեղծի տանը լինելու զգացում: Լոգարանները երեսպատված են բարձրակարգ մարմարով, ունեն բիդե, առանձին ցնցուղ և WC: Այս ամենն ամբողջացնում է սենյակի հիասքանչ ոճը:

Կլասիկ համար

Հիանալի, բոլոր ցանկությունները հաշվի առած Ստանդարտ սենյակները նախատեսված են պարգևելու հանգստություն և բազմազանություն: Տրվեք տան ջերմ մթնոլորտին և վայելեք շքեղությունն ու հանգիստը: Ընտրության հիասքանչ հնարավորություն:

Թաուեր Սուիթ

Ձեզ վայել սենյակ` 42 քառ. մ ընդհանուր մակերեսով և հարմարավետ և ժամանակակից հանդերձանքով: Նորագույն սարքավորումներով և ֆրանսիական պատուհաններով սենկակը քաղաքի հիանալի տեսարան է առաջարկում:

Նախագահական

Վայելեք մի կողմից քաղաքի, մյուս կողմից` լեռների հիասքանչ տեսարանները: Մեր Նախագահական սենյակը ձևավորված է ժամանակակից դասական ոճով` առաջարկելով երբևէ հնարավոր շքեղություն: Դարձեք մեր կարևոր հյուրը Նախագահական սենյակում, որտեղ շքեղության և հարմարավետության ամեն մի ցանկություն հաշվի է առնված: Այն իրոք յուրահատուկ է:

Ռեստորան

Հյուրանոցի շքեղ ռեստորանի սրահում դուք կարող եք համտեսել մեր խոհարարների կողմից պատրաստված ամենաբրձրաքիմք հաճախորդներին գոհացնեղ ճաշացանկը: Այն իր զանազանությամբ ոչ միայն կգոհացնի ձեր գոստրոնոմիական կրքերը այլև հաճելիորեն կզարմացնի իր արտաքին գեղեցկությամբ, համային բարձրաճաշակությամբ և ուրույն խոհարարական ոճով:
Այստեղ իրենց սննդակարգը կարող են լրացնել և մսի սիրահարները և թռջնամսի երկրպագուները, իսկ ծովամթերքի սիրահարներին սպասվում է հաճելի փորձություն` շռայլ ճաշատեսակներով:

Լողավազան

Հյուրանոցի ամենագողտրիկ և հաճելի գոտիներից է համարվում շքեղ և իր պայծառությամբ շլացնող լողավազանը և հարակից հատվածը: Քառակի հզորությամբ շուրջօրյա ֆիլտրացումից բացի, լողավազանի 250տ. ջրային տարողությունը մաքրվում և զտվում է օզոնային ամենաժամանակակից սարքաորումներով:
Խոնավ բաղնիքը “ Համամ “ իր գեղեցկությամբ և հարմարավետությամբ միայն առողջություն և դրական լիցքեր է հաղորդում այցելուին, իսկ ուլտրակարմիր լույսով հագեցած սաունան,որը մանրէասպան և առողջարար հատկությունից զատ իր ջերմությամբ և հարմարավետությամբ հաճելի, օգտակար ժամանցի մի անկյուն է նույնպես կազմում:
Դասական սաունան ունի իր դերը Սպա հատվածում, քանզի նրա ծավալուն և հարմարավետ տարածքը նախատեսված է հյուրի հանգիստը և առողջությունը հոգալու համար միայն:
 
  16.01 - 15.04
16.06 - 15.09
16.12 - 30.12
16.04 - 15.06
16.09 - 15.12
Ստանդարտ 58000 AMD 49000 AMD
Կլասիկ 63000 AMD 54000 AMD
Դելյուքս 67000 AMD 62000 AMD
Թաուեր սուիտ 70000 AMD 63000 AMD
Ջունիոր սուիտ 102000 AMD 85000 AMD
Սենիոր սուիտ 168000 AMD 145000 AMD
Ափարթմենտ սուիտ 205000 AMD 168000 AMD