ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ռոսիա հյուրանոց

Հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում, հեռավորությունը ճոպանուղուց 2 կմ է: Կառուցված է ճարտարապետական բացառիկ նախագծով, ունի ժամանակակից կահավորում և դիզայն: Մատուցվում են բազմաթիվ անվճար ծառայություններ` Wi-Fi ինտերնետ կապ, սեղանի թենիս, մարզասրահ, մանկական սրահ, երեքանգամյա սնունդ և այլն: Բոլոր համարներում կա գրասեղան, չհրկիզվող պահարան, բազմալիքային տեղական և արբանյակային հեռուստատեսություն, ինչպես նաև մինի-բար:

Տեսնել ավելին...

Ոսկու աշխարհ հանգստյան տուն

"Ոսկու աշխարհ" հանգստյան տունը գտնվում է լեռան ստորոտին` շրջապատված կանաչ տարածությամբ: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է: Այստեղ կան բոլոր պայմանները առօրյա հոգսերից ու քաղաքի աղմուկից կտրվելու, լիցքաթափվելու, բնության գեղեցկությունը վայելելու, սպորտով զբաղվելու, զվարճանալու, միևնույն ժամանակ, անհետաձգելի գործնական հանդիպումներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի ինտերիերի յուրօրինակ լուծումներ:

Տեսնել ավելին...

Մուլտի Ռեստ Հաուս

"Մուլտի Ռեստ Հաուս" հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքում` շրջապատված ծաղկաձորյան խիտ անտառներով: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է: Հյուրանոցում կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին: Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն: Տեխնիկապես հագեցած դահլիճը լիովին համապատասխանում է գործարար միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պահանջներին:

Տեսնել ավելին...

Յուպիտեր հյուրանոց

"Յուպիտեր" հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքի գլխավոր` Ծաղկունյաց հրապարակում: Հեռավորությունը ճոպանուղուց 2 կմ է, իսկ մոտակայքում գտնվող Կեչառիս վանական համալիր ոտքով կարելի է հասնել 5 րոպեում: 

Լինելով նորակառույց հյուրանոց` "Յուպիտեր"-ն ունի ժամանակակից ներքին հարդարանք և հարմարություններ: 31 սենյակները նախատեսված են ինչպես գործնական նպատակներով ճամփորդող զբոսաշրջիկների, այնպես էլ ակտիվ և պասիվ հանգստի սիրահարների համար: Հյուրանոցն ունի նաև հարմարություններ հաշմանդամների սպասարկման համար:

Տեսնել ավելին...

Կեչառիս հյուրանոց

"Կեչառիս" հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքում, ճոպանուղուց 2 կմ հեռավորության վրա, իսկ Կեչառիս վանական համալիր ոտքով կարելի է հասնել 5 րոպեում: Հյուրանոցն ունի բոլոր հարմարությունները ձմեռային և ամառային հանգստի լիարժեք կազմակերպման համար: Հյուրանոցն առաջարկում է բազմաթիվ ժամանցային ծառայություններ` բիլիարդ, բոուլինգ, պարասրահ և այլն: Լեռնադահուկային սպորտի սիրահարները մարզական գույք կարող են վարձակալել անմիջապես հյուրանոցում:

Տեսնել ավելին...