ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Արմենիան Ռոյալ Պալաս Հյուրոնոց

Ընդհանուր տեղեկություն Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրը տեղակայված է մի հանգիստ վայրում, որտեղից մինչև քաղաքի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 10 րոպեում։

Այն մի շքեղ հյուրանոց է, որը ստեղծված է բավարարելու և գործարար, և պատահական ճանապարհորդների պահանջները։ Հյուրանոցը հյուրընկալում է իր զբոսաշրջիկներին վայելելու ոչ միայն իր հարմարավետ սենյակները, այլև բոլոր հարմարությունները։ Ընդարձակ և առանձնահատուկ ձևավորմամբ յուրաքանչյուր սենյակ ներկայանում է որպես հավերժական վայելչության և ժամանակակից հարմարավետության, վեհաշուք հանգստի և դասական իմաստաբանության միասնություն։ Դուք կվայելեք ժամանակակից և դասական ինտերիերի ինքնօրինակ համակցությունը։ Արվեստի սիրահարները մեծապես կգնահատեն հյուրանոցի միջանցքներն ու սենյակները զարդարող գլուխգործոցների հոյակապ հավաքածուն։ Հյուրանոցի որոշ սենյակներից կարող եք հիանալ նաև Հայաստանի խորհրդանիշ՝ Բիբլիական Արարատ սարի և Արագած լեռան սքանչելի տեսարանններով։ Խուսափեք քաղաքի աղմուկից և վայելեք ձեր հանգիստը խաղաղ միջավայրում։ Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցը բարձրակարգ սպասարկում է ապահովում այն զբոսաշրջիկիների համար, ովքեր նախընտրում են խաղաղ հանգիստ անցկացնել՝ քաղաքի աղմկոտ կենտրոնից հեռու։ Ժամանակակից և դասական ինտերիերի համակցությունը հնարավորություն կտա զգալ 21-րդ դարի նրբագեղության շունչը։
 

Սենյակներ

 

Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցն ունի Մեկտեղանոց, Երկտեղանոց սենյակներ, ինչպես նաև Ջունիոր Սուիթ և Ռոյալ Սուիթ։ 59 տարբեր սենյակներ հյուրընկալում են այցելուներին հարմարավետությամբ և հիասքանչ ոճով։ Բոլոր սենյակներն ունեն արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս և ինտերնետ կապ Ձեր անձնական կամ գործարար կարիքների համար։
 

Ծառայություններ

 

Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցը մշակել է միջազգային ստանդարտներին համապատասխանող ծառայությունների մատուցման նոր չափանիշներ և իր հյուրերին հաճելի ժամանց է խոստանում։

Հյուրերին առաջարկվող հարմարություններն ու ծառայություններն են՝

·        59 հարմարավետ սենյակներ

·        2 ռեստորան /հայկական և եվրոպական խոհանոց/

·        Լոբբի բար /շուրջօրյա/

·        Բիզնես կենտրոն

·        Գինետուն

·        Բացօթյա այգի

·        Կոնֆերանս դահլիճ (150 անձ)

·        Նիստերի դահլիճ (25անձ)

·        Ֆիթնես կենտրոն

·        Բիլիարդ

·        Գերարագ Ինտերնետ սենյակներում

·        Անվճար Wi-Fi Ինտերնետ հյուրանոցի նախասրահում

·        Լվացքատուն

·        Հուշանվերների խանութ

·        Անվճար ավտոկայանատեղի

·        Շուրջօրյա ընդունելություն և անվտանգություն

·        Լողավազանով սաունաներ

·        Լիովին օդակարգավորվող սենյակներ

·        Կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում

·        Սուրճի ընդմիջումների, բանկետների, ֆուրշետների և հարսանյաց հանդիսությունների կազմակերպում

 

Գնացուցակ

  16.03 - 31.10 01.01 - 15.03
01.11 - 31.12
Մեկտեղանոց 36000 AMD 27000 AMD
Երկտեղանոց 38000 AMD 32000 AMD
Լյուքս 62000 AMD 47000 AMD

 

Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: