Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ռէժինէ հյուրանոց

 

Ռէժինէ հյուրանոց

 

Գործնական կամ հանգստի նպատակով Երևան այցելած հյուրերը "Ռէժինէ" հյուրանոցում կգտնեն ջերմ հյուրընկալություն: Հյուրանոցը երաշխավորում է պրոֆեսիոնալ սպասարկում ողջ կացության ընթացքում յուրաքանչյուր հյուրի համար: "Ռէժինէ" հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում, "Զվարթնոց" օդանավակայանից մեքենայով 20 րոպե հեռավորության վրա:

 

Հյուրանոցի սենյակներն աչքի են ընկնում նրբաճաշակության և հարմարավետության իդեալական համադրությամբ և առավելագույն ֆունկցիոնալությամբ: Դրանց մեծ մասն ունեն պատշգամբ` Արարատ լեռան հիասքանչ տեսարանով:

"Ռէժինէ" հյուրանոցին պետության կողմից շնորհվել է 3 աստղանի հյուրանոցի կարգ:

 

Ընդհանուր

Ջեռուցում, Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Վերելակ, Տարադրամի փոխանակման կետ, Հուշանվերների վաճառքի կետ, Այգի, Ձմեռային այգի, Ամենօրյա լրագրեր նախասրահում, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Բիզնես կենտրոն, Բանկոմատ, Սենյակներ չծխողների համար:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Դայակի ծառայություն, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց, Կոշիկի մաքրում:

Սպորտ / Ժամանց

Բացօթյա լողավազան, Շոգեբաղնիք:

Սնունդ

“Ռէժինէ” ռեստորան, Լոբբի բար, Բացօթյա սրճարան:

Ինտերնետ

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի սենյակներում

Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 7 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է: 

7-12 տարեկան երեխաներին` 3 000 դրամ:

12-ից բարձր` 5 000 դրամ:

Լլրացուցիչ մահճակալ պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

Ընտանի կենդանիներ

Թույլատրվում են հավելյալ վճարով:

Գնացուցակ

  15.03 - 31.10 01.01 - 14.03
01.11 - 31.12
Էկոնոմ մեկտեղանոց 29000 AMD 18000 AMD
Էկոնոմ երկտեղանոց 35000 AMD 24000 AMD
Երկտեղանոց 38000 AMD 28000 AMD
Դելյուքս 43000 AMD 40000 AMD
Լյուքս 56000 AMD 50000 AMD

ՀՀ, ք. Երևան, Նորքի Այգիներ փող. 235/1