Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Արարատ մոր և մանկան առողջարան

Արարատ մոր և մանկան առողջարան

Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան հատվածում, մայրաքաղաք Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Կլիման լեռնային է, ալպիական, ամառը զով է, ձմեռը` երկարատև և ձյունառատ: Ջերմուկի հիմնական գրավչություններն են արևոտ եղանակը, եզակի բուժական հանքային ջուրը, բնության գեղեցիկ տեսարանները, մեղմ կլիման, մաքուր օդը և չափավոր խոնավությունը: Այդ պատճառով Ջերմուկը Հայաստանում բուժման, հանգստի և ժամանցի ամենանպատակահարմար վայրերից մեկն է:



Կուրորտի հիմնական բուժիչ գործոնը հանքային ջուրն է, որն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կիրառություն: Ջերմուկի հանքային ջուրն ունի բարդ բաղադրություն. ածխաթթու գազ, հիդրոկարբոնատներ, սուլֆատ, քլոր, նատրիում, կալիում, կալցիում, բրոմ, մագնեզիում: Բժիշկ-կուրորտաբանների պնդմամբ Ջերմուկի ջրերն օգտակար են բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար:

Ջերմուկում է գտնվում "Արարատ" մոր և մանկան առողջարանը` կուրորտի լավագույն բուժական կենտրոններից մեկը, որտեղ գործում են լոգարանային, թերապևտիկ, մերսման և այլ սրահներ: Առողջարանում հաջողությամբ բուժվում են աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների, հենաշարժիչ համակարգի, պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ: Արդյունավետ բուժվում են նյութափոխանակության խանգարում ունեցող հիվանդները, բուժական մեծ արդյունքներ են նկատվում նևրոզների և սթրեսների դեպքում:

Ընդհանուր

Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Սենյակներ/հարմարություններ հաշմանդամների համար, Ավտոկայանատեղ, Կանաչ գոտի:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Դայակի ծառայություն:

Սպորտ / Ժամանց

Սեղանի թենիս, Բիլիարդ, Մանկական խաղասենյակ, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Ջրաբուժական և վերականգնողական համալիր, Մերսում, Գեղեցկության սրահ:

Սնունդ

Ռեստորան "Արարատ", հայկական խոհանոց, դիետիկ սնունդ, Բար:

Ինտերնետ

Վճարովի ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

Վճարովի ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում:

Ժամանում

13:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

 

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

 

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

 

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ և բազմոցներ տրամադրվում են լրավճարով: 

 

Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

ՀՀ, ք. Ջերմուկ, Շահումյան փող. 18