ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Պատմություն

Կիլիկիայի Հայկական Թագավորություն

Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հիմքն է դրել հայոց երկրի։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է կապել հայ ժողովրդի ինքնանվանումը խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը։

Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է քարի դարի բոլոր փուլերն ընդգրկող (պալեոլիթ կամ հին քարի դար, մեզոլիթ կամ միջին քարի դար, նեոլիթ կամ նոր քարի դար) հուշարձաններով։[3]

 

Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը` ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 մլն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հզ. տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարի դարյան կայանը։ Այս հնավայրի տարիքը մոտ 1.8 մլն տարի է։ Այն Արևմտյան Եվրասիայի` մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։[4]

Միջին հնաքարի (պալեոլիթի) ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։

Վերին հին քարի դարն ընդգրկում է մոտ 40000-14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում` Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։[5]

Հայկական լեռնաշխարհի միջին քարի դարի և նոր քարի դարի սկզբնափուլի (10000-8000) հուշարձանները առայժմ թույլ են ուսումնասիրված։ Դրանց թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։[6]

Նոր քարի դարը նորագույն ուսումնասիրությունների համաձայն Հայաստանի տարածքում թվագրվում է մ.թ.ա. 10 հզ-ից մինչև 6-րդ հզ-ի կեսերն ընկած ժամանակաշրջանով։ Մ.թ.ա. 8 հզ.-ի վերջերից արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հզ.-ից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված սալե կոթողների տունը և գանգերի տունը։

Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կախված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։

Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել է մոտ 700 քարե արձանիկներ:[7]

Մ.թ.ա. 4-րդ հզ-ի երրորդ քառորդից հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում մի նոր փուլ է թևակոխում։ Լեռնաշխարհն այսուհետև ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով մի հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Այդ ժամանակահատվածը հիմնականում համապատասխանում է մեր պատմության վաղ բրոնզի դարին` մ.թ.ա. 3500-2300 թթ։ Այս ժամանակաշրջանում տարածում է գտնում Քուր-արաքսյան մշակույթը, հատկապես Շենգավիթյան մշակութային համալիրը։ Շենգավիթի համալիրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախափնյա բլրին, ներկայիս Երևանյան լճի շրջանում։ [8]

Կուր-Արաքսյան ընդհանրության կազմալուծման զուգընթաց մ.թ.ա. 3 հզ-ի երրորդ քառորդի ընթացքում լեռնաշխարհի մեծ մասում ասպարեզից դուրս մղվեց շենգավիթյան մշակութային համալիրը։ Այստեղ տարածում է ստանում առավելապես դամբարանաբլուրներով հայտնի վաղ կուրգանների մշակույթը։

Մ.թ.ա. 3 հզ-ի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հզ.-ի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզիդարյան մշակույթը։ [9]

Մ.թ.ա. 16դ. վերջ - 13դ. առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հզ.-ում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը` Սյունիք, Մուշ, Խնուս և այլն, դարձավ Առաջավոր Ասիայում հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։