Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Պապուա Նոր Գվինեա

Մայրաքաղաքը` Փորտ Մորսբի
Տարածքը (կմ2)` 462 840
Բնակչությունը` 6 888 000
Պետական լեզուն` անգլերեն
Դրամական միավորը` կինա
Օդի միջին ջերմաստիճանը` հեկտեմբերից մարտ`մինչև +32°C - +32°C
մարտից սեպտեմբեր` միջինում +27°C - +29°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա

 

Երկրի մասին

Պապուա-Նոր-Գվինեան, տեղակայված Խաղաղ օվկիանոսի հարավարևմուտքում, զբաղեցնում է Նոր Գվինեայի կեսը, Սողոմոնյան կղզիների կեսը և Բիսմարկի կղզիների մի խումբը: Տուրիզմն այստեղ բավականին զարգացած է, սակայն օտարերկրացիներին խորհուրդ է տրվում չգնալ երկրի խուլ շրջանները: Եվրոպացիներն այս տարածաշրջանը հայտնաբերել են 1526 թ-ին: Սակայն այստեղ տարածաչափությունները սկսվել են 19 դարում: Առաջին հետազոտողներից եղել է ռուս գիտնական Միկուլխո Մակլայը, ով պապուաս ցեղի հետ 4 տարի բնակվել է: Այս ժամանակահատվածում բնակություն հաստատեցին նաև միսսիներները, որոնք հայտնաբերեցին այսօրվա հեռախոսի մասերի որոշ նմուշներ: Տուրիստների այցելության գլխավոր նպատակը յուրօրինակ ծեսերին մասնակցելն է, որտեղ քաղաքակրթությունը դեռ բնության վրա ազդեցություն չի ունեցել: Տուրիստներին գրավում է նաև գործող հրաբուխը:

 

 

Տեսարժան վայրեր

Մորսբի նավահանգիստը երկրի մայրաքաղաքն է, ինչպես նաև ծովի գլխավոր ելքն է: Քաղաքը հիմնվել է 1873 թվականին: Ներկայումս այստեղ պահպանվել են բազմաթիվ ետնախորշեր. գաղութային դարաշրջանի կառույցներ և ժամանակակից ապակյա-բետոնե սարքավորումներ: Գորոկա քաղաքը հայտնի է նրանով, որ յուրաքանչյուր տարի Անկախության օրը կազմակերպվում է Գորոկա-Շոու: Ֆեստիվալին մասնակցում են մոտ 100 ցեղեր, այդ թվում նաև ամենասարսափելի "ասարո" ցեղը: Ցեղերը միասին պարում են "սինգ-սինգ" պարը: Նման շոու կազմակերպվում է նաև Մաունտ-Հագենում օգոստոս ամսին: Պապուա-Նոր-Գվինեայի ջունգլիներում կարելի է հանդիպել դրախտային թռչունների, կազաուռա թռչունին, որը չի կարողանում թռչել և համարվում է դինոզավրերի հետնորդ: Milne Bay-ը ամենալավ վայրն է դայվինգի համար: Հանգստի ամենահետաքրքիր կղզին Նոր Բրիտանիան է: Այստեղ կան հին, երկրորդ համաշխարհայինից մնացած մնացորդներ:

 

Ավանդույթներ

Պապուա-Նոր-Գվինեայի մշակույթը չափազանց տարատեսակ է և դժվար է առանձնացնել որևէ ավանդույթ ողջ քաղաքի համար: Նույնիսկ մեկ տարածաշրջանում բնակվում են տարբեր ցեղերի ներկայացուցիչներ, որոնք կապված չեն միմյան հետ ոչ ծնունդով, ոչ էլ լեզվով: Եվ այս ցեղերի համախմբման արդյունքում ավանդույթները ստանում են բարդ կառուցվածք, որն իր մեջ ներառում է մոտ 1000 մշակութային խմբեր: Պապուա-Նոր-Գվինեայի բնակչությունը աշխարհի մանեատարասեռ բնակիչների շարքին է դասվում: Այստեղ կան մի քանի հազար առանձին համայնքներ, որոնցից տասնյակ համայնքյերում բնակվում են մի քանի հարյուր մարդիկ: Դեռ վերջերս ցեղերի միջև ընթանում էին պատերազմներ:

 

Խոհանոց

Պապուա-Նոր-Գվինեայի խոհանցում կա ինչպես Օվկիանայի, այնպես էլ Ասիայի ուտեստներ: Հիմնական մթերքներն են համարվում քաղցր կարտոֆիլը,, բրինձը, խոզի միսը, ընտանի թռչունը և այլն: Ազգային ուտեստներից են համարվում  "մումուն" (խոզի միս քաղցր կարտոֆիլի, բրինձի, կանաչեղենի հետ տապակած), "բուգանդին" (ձվով ճաշ), "բալլի-բիֆը"  (տապակած տավարի միս բրնձով), "կոկոդան" (կոկոսի հյութի մեջ պատրաստած ձուկ), "կոլ-պիս-նո-ռեյս" (ձուկ բրնձով), "հուլան" (կրաբի տապակա), տարածված են նաև աղցանները: 
Խմիչքներից առավել հայտնի է տեղական սուրճը: Այստեղ խմում են նաև լիմոնադներ և մրգային հյութեր: Ալկոհոլային խմիչքները ներմուծվում են Չինաստանից, Ավստրալիայից, Ֆիլիպիններից, Նոր Զելանդիայից և Չիլիից: Ալկոհոլ ավելի լավ է օգտագործել միայն ռեստորաններում: