Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ջամայկա

Մայրաքաղաքը` Քինգսթոս
Տարածքը (կմ2)` 10 991
Բնակչությունը` 2 730 000
Պետական լեզուն`  անգլերեն
Դրամական միավորը` յամայկայի դոլար
Օդի միջին ջերմաստիճանը` ողջ տարի +26°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Ջամայկան տուրիստների շրջանում չունի նույնքան ճանաչում, որքան Մալդիվյան կամ Կանարյան կղզիները: Սակայն շուտով այս վայրն, իսկապես, կսկսվի գնահատվել իր լիցքաթափող և տրամադրող բնությամբ և մթնոլորտով: Ավազե լողափերը կստիպեն Ձեզ լիարժեք վայելել հանգիստը: Այստեղ չկան զարգացած տուրիստական կենտրոններ, հյուրանոցներ կամ սպասարկման բարձր ոլորտ, սակայն հոլիվուդյան աստղերը իրենց հանգիստը նախընտրում են անցկացնել հենց Ջամայկայում:

 

 

Տեսարժան վայրեր

Կինգստոն քաղաքում է գտնվում թանգարանների մեծ մասը` պատմական թանգարանը, բնական պատմության թանգարանը, գեղարվեստի թանգարանը, Բոբ Մարլիի տուն-թանգարանը: Մոնտեգո-Բեյ տուրիստական կենտրոնում գտնվում է հնդկական մշակույթի թանգարանը, Գրիվուդ-Գրեյթ-հաուս թանգարանը շքեղ հնամյա կահույքով, երաժշտական գործիքներով, ինչպես նաև Մո-Բեյ-Անդերսի անդրջրյա այգին: Նեգրիլայում մեծ ճանաչում ունեն Յաս ջրվեժը, Էփլթոն քաղաքը և Ռոուրինգ այգին: 

 

Ավանդույթներ

Ջամայկայի երաժշտական և պարերի հարուստ ավանդույթները պահպանվել են աֆրիկյան մշակույթից: Այնպիսի երգիչներ, ինչպիսին է Բոբ-Մարլին (1945 - 1981), ջազի և ռոքի միջոցով վերականգնել են տեղի ավանդույթները, որի արդյունքում երաժշտության այդ տեսակն անվանվել է ռեգգի և մեծ ճանաչում է ձեռք բերել ողջ աշխարհում: 

 

Խոհանոց

Ջամայկայի խոհանոցը բազմաթիվ էթնիկական ավանդույթների խառնուրդն է: Նախաճաշին սովորաբար մատուցում են ակի աֆրիկական միրգը, լանչին` թեթև նախուտեստներ, միս կամ բանջարեղենից պատրաստված խմորեղեն: Հիմնական մսատեսակներն են այծի և խոզի միսը: