ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Կուբա

 

Մայրաքաղաքը` Հավանա
Տարածքը (կմ2)` 110 860
Բնակչությունը` 11 382 820
Պետական լեզուն` իսպաներեն
Դրամական միավորը` փոխարկելի պեսո
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +37°C
ձմռանը` +29°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա

 

Երկրի մասին

Կուբան զարմանալի երկիր է, որն առաջին հերթին առանձնանում է իր մտածելակերպով: Փոթորկոտ, անկեղծ, հպարտ կուբացիները ստեղծում են աննկարագրելի միջավայր: Դա պետք է ոչ միայն հասկանալ, այլ նաև զգալ: Կուբան գրավում է աշխարհի տարբեր երկրների տուրիստներին իր հիանալի կլիմայով, մաքուր ջրերով, ինչպես նաև տարօրինակ ու վտանգավոր միջատների բացակայությամբ: Կուբան նաև զարմացնում է բուսականության զանազանությամբ, ինչպես նաև յուրօրինակ կենդանիների առկայությամբ:  Հենց այստեղ է հայտնի գրող Հեմինգուեյը անցկացրել իր կյանքի մեծ մասը: Կուբան կապահովի Ձեր հանգիստը տաք և փափուկ ավազի վրա, թագավորական պալմաների մեջ, որոնք շատ տարածված են կղզում:

 

 

Տեսարժան վայրեր

Կուբայի մայրաքաղաքը` Հավանան, հայտնի է իր պաշտպանողական ամրոցներով, որոնք պաշտպանում են երկիրը պիրատներից: Քաղաքի պատմական հիմքը Հին Հավանան է` տեղակայված նավահանգստի շուրջը: Հիանալի մարմարե բուլվարը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, ստիպում է երկրի բնակիչներին և տուրիստներին զբոսնել քաղաքով: Մայրաքաղաքը հայտնի է նաև բազմաթիվ թանգարաններով` Գրագիտության պայքարի թանգարանը,  գաղութային և մարդաբանության թանգարանը, Ազգային թանգարանը, Էրնեստ Հեմինգուեյի տուն-թանգարանը և այլն: Մեծ ճանաչում ունի նաև Մատանսաս քաղաքը` ԼատինաԱմերիկյան շրջանի քարանձավե թաղամասը: Այն անվանում են նաև "Կուբայական Վենետիկ" 5 հիասքանչ կամուրջների պատճառով:  

 

Ավանդույթներ

 

Երկրի բնակչության ավելի քան 95%-ը կուբացիներ են: Բնակվում են նաև չինացներ, կորեացիներ և այլք: 
Արդյունաբերության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է՝ հատկապես շաքարի արտադրությունը, որի արտահանման ծավալով Կուբան երկրորդն է աշխարհում: Կարևոր նշանակություն ունի նաև ծխախոտի արտադրությունը (սիգարներ, սիգարեթներ և այլն): Կան նաև մետաղաձուլական, մեքենաշինական, քիմիական, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է: Գլխավոր մշակաբույսը շաքարեղեգն է, որի տնկադաշտերը զբաղեցնում են երկրի տարածքի 1/3-ը: Մշակում են նաև ծխախոտ, սուրճ, կակաո, բրինձ, մրգեղեն և այլն: Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ: Չնայած պետք է նշել նաև, որ Կուբայիա ամենահետաքրքիր ավանդույթներից մեկը կարնավակներն են, որոնք իսկապես գրավում են աշխարհի տարբեր երկրների տուրիստներին: 

 

Խոհանոց

Խոհանոցի հիմնական բաղադրիչն է հանդիսանում բրինձը սև լոբիով, խոզի միսը և հավի միսը: Ամենահայտնի ուտեստը "креольское ахиако"` խոզի միսը բանջարեղենով: Հետաքրքիր համ ունի բանանով և համեմունքներով շոգեխաշված խոզի միսը` "տասախոն", շոգեխաշված հավը բրինձով, կիտրոնով համեմված կուբայական լանգուստները և այլ ուտեստներ: