a
Մայրաքաղաքը` | Ռոզո |
Տարածքը (կմ2)` | 754 |
Բնակչությունը` | 67 000 |
Պետական լեզուն` | անգլերեն |
Դրամական միավորը` | արևելակարիբյան դոլար |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +21°C ողջ տարի +25°C - +27°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա |
Երկրի մասին
Տեսարժան վայրեր
Դոմինիկան կղզային պետություն է Կարիբյան կղզում: Չնայած Կոլումբոսը այստեղ է հասել 15 դարում` ամերիկացիներն այստեղ բնակություն են հաստատել 17 դարում: Մեծ դիմադրողականություն ցուցաբերեցին տեղացի հնդիկները այլազգիների նկատմամբ: Ներկայումս այս վայրը համարվում է ամենակուսական ցամաքը: Անտառները շրջապատված են հրաբուխներով, հովիտներով հոսում են գետերը, աղմկոտ ջրվեժները խլացնում են թռչունների ձայները, իսկ այս ամենը հիանալի և արտասոովոր վայր են դարձնում երկիրը: Բացի դրանից կղզին հայնտի է նաև իր աննման լողափներով: Կա նաև կարծիք, որ Դոմինիկան ամենալավ վայրն է կետերին հետևելու համար:
Ավանդույթներ
Հագուստի հանդեպ խստություններ և պահանջներ չկան, սակայն "լողափի հագուստով" արգելվում է պետական հաստատություններ և որոշ ռեստորաններ մուտք գործել: Երեկոյան զգեստը գործնական չէ:
Կաթոլիկ եկեղեցին մեծ ազդեցություն ունի հասարակությունում, այդ պատճառով էլ կան որոշակի խստություններ, օրինակ, չի կարելի լուսանկարել բնակիչներին առանց թույլտվություն հարցնելու:
Խոհանոց
Խոհանոցը հիմնականում հիմնված է կրեոլական, իսպանական և "ամերիկյան" ուտեստների վրա: Կրեոլական ուտեստներից առավել յուրօրինակ է "տի-տի-տի" ուտեստը, "լամբին": Ուտեստների մեծ մասում կան բանջարեղենի տեսակներ, որոնք առանձնահատուկ համ են տալիս ուտեստներին: Մրգային խմիչքները պարզապես զարդարում են ամեն մի սեղան, ինչպես նաև տեղական ռոմը և ռոմե կոկտելները` պատրաստված թարմ կոկոսից: Կա նաև տեղական և արտասահմանյան գարեջրի լայն ընտրանի: