Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Բրազիլիա

Բրազիլիա

Մայրաքաղաքը` Բրազիլիա
Տարածքը (կմ2)` 8 547 000
Բնակչությունը`  193 467 000
Պետական լեզուն` պորտուգալերեն
Դրամական միավորը` Բրազիլիական ռեալ
Օդի միջին ջերմաստիճանը` ողջ տարին` +16°C - +29°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Բրազիլիան համարվում է աներևակայելի գունագեղ երկիր: Ուլտրաժամանակակից շինությունները հիանալի համադրություն են կազմում գաղութային շինությունների հետ, աղքատ թաղամասերը շքեղ լողափերի և ջրվեժների հետ, աղմկոտ առևտրի կենտրոնները խաղաղ եկեղեցիների հետ: Այս ամենը ստիպում է աշխարհի տարբեր տուրիստներին գալ և վայելել Բրազիլիայի գեղատեսիլ բնության հրաշքները, պասիվ ծովային հանգիստը, բուռն գիշերային կյանքը և էքսկուրսիաները: Բրազիլիան հայտնի է իր աղմկոտ, վառ, բուռն, անհագուրդ կյանքով:

 

 

Տեսարժան վայրեր

Երկրի մշակութային կենտրոնն է համարվում Բրազիլիայի նախկին մայրաքաղաք Ռիո-դե-Ժանեյրոն: Դուք այստեղ կհանդիպեք բրազիլիական ուրախ, աղմկոտ կյանքին, խնջույքներին և տարատեսակ տոներին: Քաղաքի խորհրադնիշն է համարվում Փրկիչ Քրիստոսի արձանը` տեղակայված Կորկովադո լեռան վրա: Նույնիսկ այն տուրիստները, ովքեր բազմիցս եղել են այս քաղաքում, չեն դադարում արձանով հիանալուց: Տուրիստների սիրելի վայրերի շարքին է դասվում նաև "Շաքարե գլուխ" ժայռը, որով անցնում է ճոպանուղի: Թանգարանների շարքից կարելի է առանձնացնել Հնդկացիների թանգարանը, Բուսաբանական այգին, Կերպարվեստի Ազգային թանգարանը և այլն: 
Ներկայումս հիացմունքի առարկա է հանդիսանում Բրազիլիա մայրաքաղաքը: Քաղաքը գտնվում է ջրի մակարդակից 1172 մետր բարձրության վրա և ունի թռչունի կառուցվածք: Քաղաքի ինքնատիպ և յուրօրինակ կառույցները տալիս են վերջինիս աննկարագրելի և ապշեցուցիչ տեսք:  Սալվադորում, որը նույնպես նախկինում եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը, կան բազմաթիվ եկեղեցիներ` Սբ, Ֆրանցիսկայի, Носса-Сеньора-Грас-ի եկեղեցիները: Օրու-Պրետու քաղաքում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, հայտնի է Սուրբ Աստվածամոր եկեղեցին:  

 

Ավանդույթներ

Յուրաքանչյուր տարի փետրվար ամսի վերջին` պասից առաջ, ողջ Բրազիլիան տոնում է աշխարհի ամենագունեղ, ամենահայտնի, ամենաաղմկոտ ու գեղեցիկ շոուն` ԿԱՐՆԱՎԱԼԸ: Ռիոյում և Սալվադորում ինքնաթիռները ամեն օր Բրազիլիա են բերում հազարավոր տուրիստների ԱՄՆ-ից, Արգենտինայից և Եվրոպական տարբեր երկրներից: Սալվադոր սովորաբար այցելում են 600-700, իսկ Ռիո մոտ մեկ միլիոն տուրիստներ: Կարնավալի արմատները գալիս են Աֆրիկայից, երբ սևամորթ ստրուկները հասան Բրազիլիա` իրենց հետ բերելով պարերի, միմյանց վրա թխվածքներ նետելու, դիմակահանդեսի և այլ ավանդույթները: Կարնավալի գլխավոր հանդիսությունը Ռիոյում սամբայի ցուցադրումն է:

 

Խոհանոց

Ազգային խոհանոցը ձևավորվել է եվրոպական, աֆրիկական, հնդկական խոհանոցների ավանդույթներից: Երկրում հայտնի են "ֆեյժոադան", որի բաղադրության մեջ մտնում է սև ֆասոլից ասսորտի, մսատեսականի, բանջարեղեն, ալյուր, համեմունքներ: Էկզոտիկ խոտաբույսերի հարյուրավոր տեսակները ուտեստներին տալիս են օրիգինալ և չկրկնվող համ: Տարածված են նաև գարեջուրը, ռոմը, օղին և կիտրոնի կոկտելները: