ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Սինգապուր

Մայրաքաղաքը` Սինգապուր
Տարածքը (կմ2)` 693
Բնակչությունը` 5 077 000
Պետական լեզուն` չինարեն, մալայերեն, անգլերեն, թամիլերեն
Դրամական միավորը`   սինգապուրյան դոլար
Օդի միջին ջերմաստիճանը` ցերեկը` +29°C
գիշերը` +23°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Սինգապուրը պետություն է կղզու վրա: Այն իրենից ներկայացնում է Ասիայի փոքր տեսակը` բաժանված չինական, հնդկական, մալազյան թաղամասերի: Դրանք իրենց մեջ ներառում նշված երկրների մշակույթի լավագույն մասերը: Սինգապուրը հաջող զարգացող երկրներից է, որտեղ կան բազմաթիվ հետաքրքիր և տեսարժան վայրեր:

 

 

Տեսարժան վայրեր

Սինգապուրում կարելի է հանդիպել բազմաթիվ բնական վայրերի, ինչպես նաև պատմական վայրերի: Սինգապուրի կենդանաբանական այգում կարելի է տեսնել կոկորդիլոսներ, տրոպիկական թռչուններ, օրանգուտաններ և այլ հազվադեպ հանդիպող կենդանիներ, որոնց այլ երկրների կենդանաբանական այգիներում չեք տեսնի: Հետաքրքրաշարժ է "Երեկոյան Սաֆարի" էքսկուրսիան, որտեղ կարող եք հետևել բնակիչների կյանքին: Այստեղ անհրաժեշտ է այցելել Սինգապուրի պատմական թանգարանը, Կորալների թանգարանը, Մոմե թանգարանը և այլ տեսարժան վայրեր: 

 

Ավանդույթներ

Ծանոթանալու գործընթացը Սինգապուրում բավականին օրիգինալ երևույթ է: Կախված ազգային պատկանելիությունից` ծանոթությունը կարող է ընթանալ պարզապես ձեռքսեղմումով կամ երկարատև գործընթացով: Երկար ժամանակ է, որ Սինգապուրի բնակիչները պահպանում են իրենց այս հին ավանդույթը: Կղզու բնակիչների մոտ 50%-ը 20 տարեկան են կամ ավելի փոքր: Սակայն նրանք ևս պահպանում և հետևում են այս ավանդույթին:
 
 

Խոհանոց

Սինգապուրում շատ են ռեստորանները, սրճարաները և այլ վայրերը, որտեղ ձեզ համեղ և գլխավորն է մատչելի կերակուր կմատուցեն: Նշենք, որ Սինգապուրի տարբեր քաղաքներում նույն կերակուրի գրեթե չեք հանդիպի: Քանի որ Սինգապուրը բազմազգ պետություն է, և այստեղ բնակվում են տարբեր ազգություն ունեցող մարդիկ, ապա կերակրատեսակները ևս բազմազան են: Այդ պատճառով էլ ռեստորաններում մատուցվում են տարբեր խոհանոցների ուտեստներ, այդ թվում նաև եվրոպական: Սինգապուրում հիմնականում տարածված են ալկոհոլային կոկտելները: